factograf
HY
Sign in

Bad Romance

Bad Romance
All data from the card 9
«Բ» կողմ
Ֆ
Թողարկված
26 հոկտեմբերի, 2009
Ֆորմատ
թվային ներբեռնում, CD սինգլ 7"
Ձայնագրված
2009 թվականի հուլիս Record Plant Studios (Լոս Անջելես, Կալիֆոռնիա) FC Walvisch Studios (Ամստերդամ, Նիդերլանդներ)
Ժանր
Դենս-փոլ
Երգահան
Ստեֆանի Ջերմանոտտա, Նադիր Հայաթ
Տևողություն
4:54
Լեյբլ
Streamline, Kon Live, Cherrytree, Interscope
Պրոդյուսեր
RedOne, Լեդի Գագա

«Bad Romance», ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը, որի պրոդյուսերն է եղել RedOne-ը։ Երգը թողարկվել է որպես «The Fame Monster» ալբոմի գլխավոր սինգլ։ Երգը գրվել է ներշնչանքի ազդեցության ներքո, որը երգչուհին զգացել է վերջին մի քանի տարիներին աշխարհում կատարած համերգային շրջագայության ընթացքում։ Երգի դեմո-տարբերակը հայտնվել է համացանցում մինչև պաշտոնական պրեմիերան, որ տեղի է ունեցել «Փարիզի նորաձևության շաբաթվա» ընթացքում՝ 2009 թվականի հոկտեմբերի 6-ին։

Քննադատները երգին տվել են դրական գնահատական՝ համեմատելով այն «Poker Face» երգի հետ։ Երգը գլխավորել է Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Կանադայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Դանիայի հիթ-շքերթները, ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հիթ-շքերթներում հասել է մինչև երկրորդ հորիզոնականը։ Սինգլը նաև հիշատակվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն կանացի փոփ-վոկալ կատարում» անվանակարգում։

Երգի տեսահոլովակը նկարահանվել է սպիտակ լոգասենյակում, որտեղից Գագային առևանգում է մոդելների խումբը, որոնք նրան հարբեցնում են, իսկ հետո վաճառում են մաֆիային անբարոյական գործի համար։ Տեսահոլովակը արժանացավ քննադատների հիացմունքին հիմնականում օպերատորային աշխատանքի և նրա նորարարության համար։ Նաև քննադատները հատուկ նշել են նրա սիմվոլիկ սյուժեն և հասարակությանը հիացնելու ընդունակությունը։ Տեսահոլովակը ստացել է նաև «Գրեմմի» մրցանակ «Լավագույն կարճատև երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում։

Երգի մասին

Լեդի Գագան "The Born This Way Ball"-ում կատարել է "Bad Romance" երգը Հոնգկոնգում
Լեդի Գագան "The Born This Way Ball"-ում կատարել է "Bad Romance" երգը Հոնգկոնգում

«Bad Romance»-ը թողարկվել է որպես երգչուհու երկրորդ՝ «The Fame Monster» ալբոմի առաջին սինգլ։ Մինչ երգի պաշտոնական թողարկումը նրա դեմո-տարբերակը հայտնվել է համացանցում, որից հետո Լեդի Գագան թողել է մեկնաբանություն Թվիթերում. «Հաջորդ սինգլի «հայտնվել»-ը համացանցում ստիպում է իմ ականջներին արյունահոսել։ Համբերեք, մինչև կլսեք իրական տարբերակը»։ 2009 թվականի հոկտեմբերի 3-ին երգի փոքր հատվածը երգչուհու այլ երգերի հետ՝ Poker Face և LoveGame, հետ միաժամանակ կատարվել է ամերիկյան հեռուստատեսության «Saturday Night Live» հաղորդման ժամանակ։ «Bad Romance» պաշտոնապես ներկայացված է եղել 2009 թվականի հոկտեմբերի 6-ին Ալեքսանդր Մակքուինի կազմակերպած դիզայներական Գարուն/Ամառ 2010 թվականի վերջնական ցուցադրության ժամանակ «Փարիզի նորաձևության շաբաթում»։ Սինգլի շապիկի նկարը ցուցադրվել է 2009 թվականի հոկտեմբերի 15-ին։ «About.com»-ից Բիլլ Լեմբը դրական է արտահայտվել շապիկի նկարի մասին՝ ասելով. «Գագան շարունակում է իր լավ նկարների շարքի ստեղծումը, որոնք ուղեկցում են նրա երգին և ելույթներին»։ Գագան ասել է, որ «Bad Romance»-ը եղել է այն երգերից, որոնք նա գրել է 2008 թվականին, երբ համերգներով հանդես էր գալիս աշխարհում։ Բոլոր այդ երգերը գրվել են տարբեր «հրեշ»-ների մասին (պարանոիդ մտքերով), որոնց հետ նա բախվել էր այդ ժամանակաշրջանում։ Այդ «հրեշներից» եղել էր «սիրո հրեշը», որը պատճառ է դարձել «Bad Romance» երգի ստեղծման համար։ Հետո՝ «Grazia» հնդկական ամսագրի հարցազրուցի ժամանակ, Գագան բացատրել է, թե որտեղից է նրա մոտ եկել ներշնչանք երգի ստեղծման համար։ Նա ասել է.

«Ես գրել եմ „Bad Romance“-ը, երբ ես գտնվում էի Նորվեգիայում, իմ շրջագայության ավտոբուսում։ Ես գտնվում էի Ռուսաստանում, հետո Գերմանիայում և շատ ժամանակ եմ անցկացրել Արևելյան Եվրոպայում։ Այդտեղ այնպիսի հրաշալի գերմանական հաուս-տեխնո երաժշտություն է, որ ես ցանկացա կատարել փորձարարական ձայնագրություն փոփ ժանրում։ Ես ուզում էի թողնել 80-ականների երաժշտական մինիմալիստական բիթը, իսկ երաժշտությունը վերցնել 90-ականներից, որն էլ, իրականում հենց իմ ոգևորվածության աղբյուրն էր։ Բայց, իհարկե երգի ստեղծման ժամանակ օգտագործվել է մի քիչ վիսկի։ Իսկ ընդհանրապես, երգը նրա մասին է, թե ինչ է նշանակում սիրահարված լինել լավագույն ընկերոջը»։

Երաժշտություն և տեքստ

Լեդի Գագան կատարում է երգը "Lady Gaga Live at Roseland Ballroom"-ի ժամանակ 2014 թվականի ապրիլին։
Լեդի Գագան կատարում է երգը "Lady Gaga Live at Roseland Ballroom"-ի ժամանակ 2014 թվականի ապրիլին։

MTV-ի հաստատմամբ՝ երգի ռիթմը նման է Գագայի հին սինգլի՝ «Poker Face» երգի ռիթմին։ Երգն սկսվում է նրանով, որ Գագան երգում է կրկներգի կեսը, որից հետո հանդես է գալիս «Rah-rah-ah-ah-ah/Roma-roma-mah/Gaga-ooh-là-là» բառերով։ Հնչողությունը ուղեկցվում է հարվածային և ստեղնաշարային գործիքավորումմամբ։ Բրիջում Գագան ասում է. «You know that I want you/ And you know that I need you», որից հետո գալիս է կրկներգը, որում Գագան երգում է. «You and me could write a bad romance […] Caught in a bad romance»։

Ըստ «About.com»-ի տեսակետի՝ երգի երաժշտությունը առավել հարմար է նորաձևության ցուցադրություների համար։ «Slant Magazine» ասել է, որ երգի երաժշտությունը կազմված է նոր ալիքի ոճից և որոշակի թվաքանակով «անվերջ» հուկերից։ «The Independent»-ը ցույց է տվել նրան, որ կրկներգում գերակշռում է Boney M խմբի երաժշտությամբ այն ժամանակ, երբ «The Guardian»-ը գրել է, որ դա հիշեցնում Black Celebration խմբի հինգերորդ՝ «Depeche Mode» ալբոմի երաժշտությունը, որը թողարկվել է 1986 թվականին։ Երգը ձայնագրվել է միջին տեմպով՝116 հարված րոպեում։ Նաև հայտնի է, որ երգը ձայնագրվել է Լյա-մինորի տոնայնությամբ, ակկորդներ այսպիսի հաջորդականությամբ՝ Am–C–F–C–G (քառատողերի համար) և F-G-Am-C-F-G-E-Am (կրկներգի համար)։

Տեքստն ամբողջությամբ պատմում է «վատ սիրավեպի» ուրախությունների մասին, բայց այդ միտքը փոփոխվում է բրիջում և անցնում է նորաձևություն թեմային։ 2009 թվականի նոյեմբերի 2-ին՝ «It's On with Alexa Chung» շոուում հարցազրույցի ժամանակ, Գագան նշել է, որ նա իր երգի տեքստում թվարկել է Ալֆրեդ Հիչքոքի ֆիլմերը. «Ես ցանկանում եմ քո փսիխոզը, քո գլխապտույտ սլենգը, փոքրիկս, դու խելագար ես և ես ցանկանում եմ քեզ տեսնել իմ՝ Բակ նայող պատուհան ֆիլմում»։ Նա հաստատել է. «Ինչ ես իրականում ցանկանում էի ասել, այն է, որ ես ուզում եմ քո ամենախոր, ամենամութ և խելագար մասերը, որոնք դու վախենում ես կիսել ինչ-որ մեկի հետ, որովհետև ես շատ ուժեղ եմ սիրում քեզ»։

Քննադատություն

Լեդի Գագան կատարում է երգը The Today Show-ում
Լեդի Գագան կատարում է երգը The Today Show-ում

«About.com»-ից Բիլլ Լեմբը ասել է. «Լեդի Գագայի երգեցողությունը այստեղ ցուցադրվում է իր լավագույն որակով այն ժամանակ, երբ նա անցնում է իր թոքերի համար վտանգ ներկայացնող տեմբրից մինչև թեթև քաղցրության [ձայնի մեջ] և հակառակը։ [...] Եվ եթե ձեզ մոտ դեռ մնացել են կասկածանքներ, որ Գագան կմնա մի ալբոմի արտիստ, որոնք „Bad Romance“-ի՝ սենյակը լցնող մեղեդին կօգնի վերջնականապես ցրել դրանք» Նա նաև նշել է, որ երգը ալբոմի լավագույններից մեկն է ալբոմում։ Գիլլ Քոֆմենը MTV-ից ասել է. «Երգի ամենափոքր բիթերը պահում է անհամբերության մեջ՝ ստիպելով սպասել շարունակությանը [...] մեծացնելով Erasure-ական հիացմունքը ռիթմիկ կրկներգի ժամանակ, բայց և այնպես զգացվում է այն հզորության թերությունը, որոնք եղել են Գագայի լավագույն հիթերում»։ Դանիել Քրեփսը «Rolling Stone»-ից, երբ գրել է սինգլի՝ համացանցում հայտնվելու մասին, ասել է նաև, որ. «սինգլը այդքան էլ հեռու չէ նախագծից, ըստ որի գրվել են նաև այլ սինգլներ, հատկապես Poker Face“, որի հետ „Bad Romance“-ը ունի ապշեցուցիչ նմանություն»։

Քրիստոֆեր Ջոն Ֆարլին՝ «The Wall Street Journal» ամսագրից, նշել է. «շատ դժվար է ընդդիմանալ „Bad Romance“-ի հուկերի արագ ընթացքներին»։ Սել Սինգուեմանին «Slant Magazine»-ից երգն անվանել է ալբոմի լավագույն պահերից մեկը և ավելացրել է, թե «եթե երաժշտության վրա հնարավորություն լիներ դնել ժամանակի դրոշմ, ապա հնարավոր կլիներ ութսունականների դրոշմ դնել այդ երգի վրա»։ Սայմոն Փրայսը «The Independent»-ից ասել է, թե երգի առաջին բառերը՝«I want your ugly, I want your disease», գոթական տոն են տալիս ամբողջ «The Fame Monster» ալբոմին։

Քիթթի Էմփայրը «The Guardian»-ից ասել է, որ «այդպիսի սինգլները, ինչպիսին „Bad Romance“-ն է, ավելի համոցիչ են ցուցադրում այդ լարված, ոչ խարիզմատիկ իտալա-ամերիկացի Լեդի Գագայի հնարավորությունը՝ դառնալու նոր Մադոննա»։ Փոլ Լեսթերը «BBC»-ից երգն անվանել է «անպիտան» և զգացել է նրա նմանությունը Էնդի Ուորհոլի երաժշտության հետ։ Մայքլ Վուդը «Los Angeles Times»-ից երգն անվանել է «մի քիչ Եվրոփոփային»։ Ջոն Դոլենը «Rolling Stone»-ից ասել է, որ «„Bad Romance“-ը Գագայի անունը դարձնում է Տևտոնական լոզունգ»։ Մայքլ Հյուբերդը «MusicOMH»-ից կարծիք է հայտնել, որ երգի կրկներգը լավագույնն է Գագայի երգերի մեջ մինչ այսօր «հիմնականում այն պատճառով, որ թվում է, թե այն կազմված է երեք առանձին մասերից, որոնցից յուրաքանչյուրը այնքան կլանող է, որքան մյուսը»։ Մոնիկա Հերերան «Billboard»-ից կարծում է, որ «Bad Romance»-ը այդքան էլ գրավիչ չէ, որքան Գագայի նախորդ սինգլները, սակայն նրա մեջ կա «չար» կրքոտ հմայք։ «Pitchfork Media»-ն 2009 թվականի լավագույն երգերի շարքում «Bad Romance»-ը տեղադրել է երեսունիններորդ հորիզոնականում՝ բնութագրելով այն որպես «բնույթով էպիկական»։ Գեորգի Հարաբևան «Muz.ru»-ից ասել է, որ «„Bad Romance“-ը իդեալական առաջին սինգլ է» և բնութագրել է այն որպես «էթնիական մուտանտ, „Poker Face“ ու „Paparazzi“ երգերի հիբրիդ, շատ հետաքրքիր են երաժշտական կրկներգը և Գագայի ֆիրմային հուկերը»։ «Rolling Stone» ամսագրի կազմած «2009 թվականի լավագույն 25 երգերի» շարքում «Bad Romance» երգն զբաղեցրել է իններորդ հորիզոնականը։

Դիրքերը հիթ-շքերթներում

Լեդի Գագան կատարում է "Bad Romance"-ը "The Monster Ball Tour"-ի շրջանակներում Ռոլում
Լեդի Գագան կատարում է "Bad Romance"-ը "The Monster Ball Tour"-ի շրջանակներում Ռոլում

Ռուսաստանում «Bad Romance»-ը առաջին անգամ ներառվել է ռուսական ռադիո-շքերթում 2009 թվականի նոյեմբերի 15-ին՝ զբաղեցնելով քառասուներորդ հորիզոնականը։ Վեց շաբաթ անց սինգլը գլխավորում է հիթ-շքերթը՝ փոխարինելով «23:45» և 5ivesta family» խմբերի «Я буду» երգին, որը գլխավորել էր հիթ-շքերթը 10 շաբաթ։ Ամբողջ դժբարությամբ սինգլ «Bad Romance»-ը գլխավորել է ռուսական հիթ-շքերթը 9 շաբաթ։ «Muz.ru» պորտալ ներբեռնված երեսուն լավագույն երգերի՝ առաջին անգամ պաշտոնապես ներկայացվածշարքում սինգլն զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ 2010 թվականի մարտի 3-ին սինգլը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը ռուսական թվային հիթ-շքերթի սինգլների մեջ, այն ժամանակ երբ CD-սինգլը ռեմիքս տարբերակում նույնպես զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը վաճառքում։ Սինգլը Ռուսաստանում դարձել է ոսկե (ինչպես ռինգ-բեկ տոն). այն վաճառվել է ավելի քան հարյուր հազար օրինակով։

«Bad Romance»-ը 2009 թվականի նոյեմբերի 14-ին «Billboard Hot 100» հիթ-շքերթում զբաղեցրել է իններորդ հորիզոնականը՝ դառնալով Գագայի համար լավագույն դեբյուտը տվյալ հիթ-շքերթում. վաճառվել էին 142 հազար թվային պատճեններում միայն առաջին շաբաթվա ընթացքում։ Երկու շաբաթ անց երգը հասել է մինչև երկրորդ հորիզոնական՝ դառնալով Գագայի լավագույն երրորդ երգը ԱՄՆ-ում «Just Dance» և «Poker Face» երգերից հետո։ Հիթ-շքերթում տեղաշարժվելը ավելացրել է ներբեռնումները 49%-ով, ինչի շնորհիվ սինգլն զբաղեցնում է առաջին հորիզոնականը «Hot Digital Songs» հիթ-շքերթում։ Սինգլի ներկայիս վաճառքը կազմում է 4 միլիոն 330 հազար օրինակ ԱՄՆ-ում, «Nielsen Soundscan»-ի տվյալներով, որի արդյունքում Գագան դարձավ միակ արտիստուհին, որի երեք սինգլները վաճառված են եղել 4 միլիոն օրինակով (հաջորդ երկուսը․ «Just Dance»-ը և «Poker Face»-ը)։ «Bad Romance»-ը զբաղեցրել է «Pop Songs chart» հիթ-շքերթի երեսունիններորդ հորիզոնականը և հետո, 2010 թվականի հունվարի 16-ին, գլխավորել է հիթ-շքերթները՝ դառնալով Գագայի հինգերորդ երգը, որոնք անընդմեջ գլխավորել են հիթ-շքերթը։ Հենց այդ շաբաթ սինգլը գլխավորել է «Hot Dance Club Songs» պարային երգերի հիթ-շքերթը։ «Nielsen Broadcast Data Systems» տեղեկությամբ՝ «Bad Romance»-ը սահմանեց ռեկորդ՝ ԱՄՆ-ի ռադիոեթերում մեկ շաբաթվա ընթացքում հնչելով 10859 անգամ։

Կանադական «Canadian Hot 100» հիթ-շքերթում սինգլն զբաղեցրել է հիսունութերորդ հորիզոնականը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում սինգլը գլխավորել է հիթ-շքերթը՝ դառնալով Գագայի երրորդ երգը, որը գլխավորել է այդ հիթ-շքերթը։

Երգն ընդգրկվել է Ավստրալիական «ARIA Charts» հիթ-շքերթում 2009 թվականի նոյեմբերի 16-ին և զբաղեցրել է երեսուներեքերորդ հորիզոնականը Նոր Զելանդիայի «RIANZ» հիթշքերթում։ Հաջորդ շաբաթվա ընթացքում սինգլը հասել է երրորդ հորիզոնականին ավստրալիական հիթ-շքերթում։ Հիթ-շքերթում ընդգրկվելուց յոթ շաբաթ անց երգը հասավ մինչև երկրորդ հորիզոնականը։ Նոր Զելանդիայում երգը հասել է մինչև երրորդ հորիզոնական։

2009 թվականի հոկտեմբերի 9-ին երգը ներառվել է իռլանդական «Irish Singles Chart» հիթ-շքերթի քսաներորդ հորիզոնականում և հասել է առաջին հորիզոնական յոթ շաբաթ անց։ Երգն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի 20 լավագույն երգերի «UK Singles Chart» հիթ-շքերթի տասնչորսերորդ հորիզոնականում և 2009 թվականի դեկտեմբերի 13-ին գլխավորել է հիթ-շքերթը՝ դրանով իսկ դարձնելով Գագային առաջին երգչուհին պատմության մեջ, որի երեք հիթերը առաջինն են դարձել օրացույցային մեկ տարում։ Շվեդիայում երգն զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և երկու շաբաթ անց գլխավորել է հիթ-շքերթը։

Սինգլն ընդգրկվել է համաեվրոպական «European Hot 100 Singles» սինգլների հիթ-շքերթի քառասուներորդ հորիզոնականում և 2010 թվականի հունվարի 23-ին գլխավորել է հիթ-շքերթը մեկ շաբաթով։

Ձայնագրման ինդուստրիայի միջազգային ֆեդերացիայի (IFPI) հավաստմամբ՝ սինգլը դարձել է երկրորդը 2010 թվականին աշխարհում վաճառված օրինակների քանակով.Վաճառվել է սինգլի 9 միլիոն 700 հազար օրինակ։

Երաժշտական տեսահոլովակ

«Rolling Stone» ամսագրի հարցազրույցի ժամանակ Գագան հայտարարել է, որ ռեժիսոր Ֆրենսիս Լոուրենսը արդեն նկարահանել է վիդեոն, և որ նա արդեն «տպավորության տակ» է, հենց իրենից և նկարահանումների վերջնական արդյունքից։ Նա ասել է. «Ես գիտեմ, որ Լոուրենսի՝ որպես ռեժիսորի հատկությունները ավելի բարձր են նրանից, ինչ ես կարող էի անել»։ «Haus of Gaga» անձնակազմի անդամները եղել են ներգրավված որպես տեսահոլովակի արթ-տնօրեններ։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2009 թվականի նոյեմբերի 10-ին։ Հետո Գագան բնութագրել է իր գործը Լոուրենսի հետ այսպես.

«Ես ցանկանում էի ինչ-որ մեկին, ով լավ է հասկանում, թե ինչպես ստեղծել փոփ-վիդեո, որովհետև ռեժիսորների հետ աշխատելու իմ ամենամեծ դժվարությունն այն է, որ ես ինքս ռեժիսոր եմ, գրում եմ սցենարներ և ստեղծում եմ նորաձևություն, ես որոշում եմ՝ ինչի մասին է այդ ամենը և ինձ համար շատ դժվար է գտնել այդպիսի ռեժիսոր, որը կտար ազատություն արտիստի ինքնադրսևորման համար։ [...] Բայց Ֆրենսիսը և ես աշխատել ենք միասին։ [...] Դա եղել է համագործակցություն։ Նա փոփ-տեսահոլովակների իսկական ռեժիսոր է և ֆիլմերի իսկական հեղինակ։ Նա նկարահանել է «Ես Լեգենդ եմ» ֆիլմը, և ես Ուիլլ Սմիթի մեծ երկրպագու եմ, ես նաև գիտեի, որ նա նկարահանում է հոլովակ այն ոճով, ինչպես ես կասեի նրան իմ ֆանտաստիկ, հիմնականում իմ խելագար մտքերով։ [...] Բայց, նա կարող էր և՛ հիացնել, և՛ լինել հասկանալի հասարակության համար».

Սյուժե

Տեսահոլովակի սյուժեի հիմքում ընկած է այն գիծը, որ Գագային առևանգում են սուպերմոդելների մի խումբ, որից հետո նրանք նրան հարբեցնում են և վաճառում մաֆիային։ Տեսահոլովակում մաֆիայի նոութբուքերի էկրանին հնարավոր է տեսնել "վաճառքի" 1 000 000 ռուբլի արժեքը, որտեղ ցուցադրվում է նաև ռուբլու նոր նշանը։ Գործողությունը շարունակվում է ֆլորեսցենտյան սպիտակ լոգասենյակում։ Տեսահոլովակը սկսվում է նրանով, որ Գագան նստած է սպիտակ գահին. նա հագել է ոսկեգույն զգեստ և դրել ակնոց, որ ստեղծվել է շեղբից։ Նրան շրջապատում են տարբեր մարդիկ, և նրա շունը (գերմանական դոգ ցեղատեսակի)։ Նա պահում է մատը iPod-ի ձայնն անջատելու սեղմակի վրա (որից հնչում է Ֆուֆի Սի-մինորի երգը՝ Յոհան Սեբաստիան Բախի «Լավ տեմպերացված կլավիր» առաջին գրքից սինթեզված երգը), և երբ նա բաց է թողնում ստեղնը, սկսում է լսվել «Bad Romance»-ը։ Արևի լույսը ընկնում է լոգասենյակի պատերի վրա և ակտիվանում է ֆլորեսցետյան լույսարձակը, որից հետո երևում է գրված «Bath Haus of GaGa»-ն։ Հետո պարողները, որոնք հագել են սպիտակ տաբատ և մինչև ծնկները երկարաճիտ կոշիկներ և ունեն թագի նման սանրվածք, դուրս են գալիս ձվանման ինկուբատորներից։ Կենտրոնական ինկուբատորի վրա գրված է «Հրեշ», և նրանից դուրս է գալիս Գագան, որը հագնված էր այդ պարողների նման, որոնք սկսում են պարել նրա ետևում։ Երբ սկսվում է կրկներգը, երկու աղջիկներ հանում են Գագային լոգարանից, պատռում են նրա հագուստը և ստիպում խմել մի բաժակ Nemiroff Lex օղի։ Երբ սկսվում է երկրորդ քառատողը, Գագան հագնում է կորսետ, որը զարդարված է ադամանդներով, սկսում է գայթակղիչ ձևով պարել տղամարդկանց խմբի առջև, որոնք գնահատում են նրան։ Նա ընտրում է մի տղամարդու և պարում է նրա ծնկների վրա։ Դրանից հետո տղամարդը բարձրացնում է իր խաղադրույքը և առաջարկում է նրա համար լավագույն գինը։ Երբ կրկներգը հնչում է երրորդ անգամ, Գագան արդեն հագել էր երկար փեշերով զգեստ, որը ուներ նաև արջի մորթուց օձիք։ Նա գնում է տղամարդու մոտ, որը պառկած է անկողնում, արձակելով իր շապիկի կոճակները։ Գագան ցուցաբերում է անտարբերություն և գցում է իր հագից հագուստը և արևային ակնոցները։ Հանկարծակի դրանից հետո անկողինը բոցավառվում է այնտեղ պառկած տղամարդու հետ։ Տեսահոլովակը ավարտվում է նրանով, որ Գագան պառկած է անկողնում այրված կմախքի հետ պատված մոխրով։ Նա ծխում է սիգարետ այն ժամանակ, երբ նրա պիրոտեխնիկական կրծքկալն արձակում է կայծներ։

Հոլովակի տեսություն

Թիմ Սթեքը «Entertainment Weekly»-ից տեսել է մեջ Մայքլ Ջեքսոնի «թրիլլեր» երգի պարարվեստը։ Նա ասել է. «Ես չեմ մտածում, որ Գագան ինչ-որ ժամանակ ավելի լավ երևար մեծամասշտաբ պլանով, քան որ նա մերկ է գոտկատեղից ցած [...] Դա հրաշալի տեսահոլովակ է»։ Ջենիֆեր Քեդին «E!»-ից նույնպես եղել է տեսահոլովակի տպավորության տակ և ասել է, որ «այդ տեսահոլովակը իսկապես մեզ ստիպում է գնահատել այն ամենը, ինչը որ Գագան ներմուծում է փոփ-երաժշտության մեջ։ Նա հիացնում է իրենով և ուրիշ ոչնչով։ [...] Մեզ պետք է այնպիսի մարդ, ինչպիսիսն Գագան է, որպեսզի ստեղծի այսպիսին։ Չէ որ նա լցնում է իր ստեղծածն իրական մտքերով և մտահոգությամբ, և դրա պատճառով նա այդքան „կենդանի“»։ Դենիել Քրեփթը «Rolling Stone»-ից զգացել է Stanley Kubrick-ի աշխատանքների հետ նմանությունը։ Նա նաև ավելացրել է, որ «„Bad Romance“-ը իրականում ստեղծվել է Գագայի երկրպագուների համար և կատարվել է, հնարավորինս, ամենախելագար և ամենապայծառ կանվեում, որ եղել է մինչ այսօր [...] և անկասկած Գագան հագնված է ամենազայրացուցիչ հագուստով, որը նա երբևէ կրել էր (և հենց դա արդեն շատ բանի մասին է խոսում)»։ Ջոսելին Վենան MTV-ից բնութագրել է տեսահոլովակը՝ որպես սիմվոլիկ և երևացող, որ «նախկին Գագան անհետացել է, հիմա մենք տեսնում ենք լրիվ ուրիշ Գագայի, որը, թվում է, թե հիանում է քանդելով պատնեշները և ծանոթացնում է սեքսուալ հակվածությանը»։ Նա նաև նշել է, որ «այդ տեսահոլովակը նվիրված է Գագայի՝ որպես արտիստի մեջ եղած լավ բաներին, և որ նա օգտագործում է դա որպես հղում իր հաջորդ քայլի համար կարիերայում։ Այսօր, թվում է, որ շատ քիչ աստղեր են տեղադրում իրենց մտքերը իրենց տեսիլքներում և իրենց ստեղծագործություններում»։ «The Wall Street Journal»-ը նշել է, որ «Գագան թվում է ներկայիս միակ արտիստը, ով իսկապես հասկանում է խնջույքը, մոդան, գրավչությունը և պարարվեստը` այն ամենը, ինչում Մադոննան և Մայքլ Ջեքսոնը եղել են վարպետներ 80-ականներին»։ Բիլլ Լեմբը «About.com»-ից գրել է, որ «ինչպես և երգը, տեսահոլովակը նույնպես պայթեցնում է մեր զգացմունքները, մինչ այն բանը, երբ դուք վերջնականապես կխեղդվեք աուդիոյի և դրա վիզուալ ուժի մեջ։ Գագան շարունակում է քանդել սահմանները և ցուցադրել մեզ ամենանորը։ Թվում է, որ երաժշտական ինդուստրիայում հաճախ են ցանկանում վերականգնել այն, ինչը հաջողությամբ է պսակվել նախկինում, դրանով իսկ չհանդուրժելով նոր ոչինչ, իսկ Լեդի Գագան մնում է շատ հետաքրքիր դիտման համար»։

Կենդանի կատարում

Գագան, շրջապատված իր պարողներով, կատարում է "Bad Romance" երգը The Monster Ball Tour-ում, կանգնած հիրոսկոմի վրա
Գագան, շրջապատված իր պարողներով, կատարում է "Bad Romance" երգը The Monster Ball Tour-ում, կանգնած հիրոսկոմի վրա
Լեդի Գագան կատարում է "Bad Romance" երգը 2011 թվականի "Good Morning America" շոուի ժամանակ
Լեդի Գագան կատարում է "Bad Romance" երգը 2011 թվականի "Good Morning America" շոուի ժամանակ
2 images

Երգի մի մասը կատարվել է «Saturday Night Live» հեռուստաշոուի ժամանակ՝ 2009 թվականի հոկտեմբերի 3-ին։ Գագան հագել էր բարդ հագուստ, որը կոչվում է «Ուղեծիր», ստեղծված Նազիր Մազխարի և երգչուհու «Haus of Gaga» ստեղծագործական խմբի կողմից։ Հագուստը, որ Գագայի կողմից բնութագրվել է որպես «մոդայի հաստատում», կազմված է կոնցենտրացիոն մետաղական օղակներից, որոնք պտտվում են նրա շուրջը։ «LoveGame»-ի կատարումից հետո Գագան նստում է դաշնամուրի մոտ (որոշ դժվարություններով, որոնք պայմանավորված էին հագուստի կառուսվածքով) և կատարում է «Bad Romance» երգի կրկներգի ակուստիկ տարբերակը։ Նաև Գագան կատարում է երգ «Բամբասանքի աղջիկ» հեռուստատեսային շոուի «The Last Days of Disco Stick» էպիզոդում, որը ցուցադրվել է 2009 թվականի նոյեմբերի 16-ին։ Երգը կատարում է մասնավոր շոուի ժամանակ, որ կազմակերպվել էր Բլեր Ուոլֆորդի հերոսի կողմից, որը, լինելով նորեկ Նյու-Յորքի համալսարանում, փորձում էր ինքնահաստատվել։ MTV-ին տված հարցազրույցում Գագան ասել է, շոուում երգը կատարելու միտքը իր քրոջինն էր։ Նա բացատրել է, որ չի ուզեցել, որ կատարումը կտրված լինի ամբողջ սյուժեից, այդ պատճառով էլ նա համագործակցել է շոուի սցենարիստների հետ, որպեսզի ելույթը չառանձնանա սյուժեից։ Ելույթի դեկորացիաներում ներառված էին շատ շատ սանդուղքներ՝ որպես անհաջողության խորհրդանիշներ։ Գագան հագել էր շատ երկար, երեսունհինգ ֆունտանոց զգեստ։ Գործադիր պրոդյուսեր Ստեֆան Սավաժի խոսքերով՝ երգում մտցվել է «Բամբասանքի աղջիկը» ֆիլմին հատուկ լիրիկա։ Սյուժեն ընդգրկում է բեմը, որտեղ Վալդորֆը փորձում է տպավորություն գործել Նյու-Յորքյան «Tisch School of the Arts» դպրոցում սովորող իր ընկերների վրա։ Այդ դպրոցում էր սովորել նաև Գագան։ Նրա խորթ հայրը, որը ճանաչում էր Գագային, երբ նա սովորում է համալսարանում, հրավիրել է նրան ընդունվել շոու։ Ներկայացումը սկսվում է այն ժամանակ, երբ նա կարմիր զգեստով հայտնվում է մեծ դռների արանքում։ Դրանից հետո նա աստիճաններով բարձանում է վերև, որտեղ կատարում է երգի մյուս մասը։

Գագան կատարել է երգը «American Music Awards 2009» մրցանակաբաշխության ժամանակ։ Երգը կատարվել է այդ ալբոմի երկու այլ երգերի՝ «The Fame Monster»-ի և «Speechless»-ի հետ։ Գագան հագել էր մարմնագույն զգեստ՝ զարդարված սպիտակ լարերով, որոնք տալիս են ռիթմին համապատասխան լուսարձակում և ձևացնում է մարդու կրծքավանդակը։ Ելույթը սկսվում է «Bad Romance»-ի կատարմամբ։ Հետո նա անցել է «Speechless» կատարման, որից առաջ Գագան օգտագործել է իր բարձրախոսի տակդիրը, որպեսզի ջարդի ապակե խորանարդը, որում գտնվում էր դաշնամուրը։ Որից հետո նա բարձրացել է դաշնամուրի վրա և սկսել է կատարել երգը, այն ժամանակ, երբ այն սկսում է այրվել։ Ամբողջ երգի ընթացքում Գագան ջարդել է լիկյորի շշեր դաշնամուրի վրա։

Նաև «Bad Romance» սինգլը հանդիսանում է «The Monster Ball Tour» շրջագայության լավագույն երգը։ Շրջագայությունը, որը սկսվել էր 2009 թվականի նոյեմբերի 27-ին, շարունակվել է մինչև 2011 թվականի մայիսի 6-ը։ Գագայի եզրափակիչ ելույթի ժամանակ նա հագել էր անհասկանալի ձևի զգեստ ու գլխարկ, որին ամրացված է ակնոց, գտնվել է հիրոսկոպի մեջտեղում և երգել է «Bad Romance»-ի առաջին բառերը։ Հետո սկսվել է հենց երգը։ Կատարման ժամանակ կատարվել են տեսահոլովակի պարերը։ Վերջացել է նրանով, որ Գագան, իր պարողներով շրջապատված, անցել է բեմի խորքը և ասել է վերջին արտահայտությունը՝ «Want your bad romance»։

Մանչեսթերում փետրվարի 18-ին կայանացած համերգի ժամանակ, օգտագործվել է շոուի ամենանոր կոնցեպցիայի ձևերից մեկը՝ նոր բեմ, նոր դեկորացիաներ, նոր հագուստներ և այլն։ Փետրվարի 18-26-ն ընկած ժամանակահատվածում «Bad Romance» կատարման հագուստները փոփոխվել են յուրաքանչյուր քաղաքում։ Իսկ ահա արդեն Լոնդոնում կայանացած համերգի ժամանակ «Bad Romance»-ը կատարվել է հենց այդ նույն մետաղական Արմանի հագուստով, որով նա կատարել է սինգլը մինչև ամենավերջին համերգը։

Երգացանկ

  • Թվային սինգլ
  1. "Bad Romance" – 4:54
  • EP թվային սինգլ
  1. "Bad Romance" – 4:54
  2. "Bad Romance" (Hercules & Love Affair Remix) – 5:11
  3. "Bad Romance" (Chew Fu Remix) – 7:13
  4. "Bad Romance" (Starsmith Remix) – 4:55
  5. "Bad Romance" (Music Video) – 5:14
  • Պրոմո CD-սինգլ
  1. "Bad Romance" (Short Radio Edit) – 4:00
  2. "Bad Romance" (Radio Edit) – 4:22
  3. "Bad Romance" (Main) – 4:54
  • Եվրոպական CD-սինգլ
  1. "Bad Romance" (Radio Edit) – 4:24
  2. "Bad Romance" (Main) – 4:54
  • Գերմանական Ռեմիքս Տարբերակ
  1. "Bad Romance" (Radio Edit) - 4:21
  2. "Bad Romance" (Chew Fu Remix) – 7:13
  3. "Bad Romance" (Starsmith Remix) – 4:55
  4. "Bad Romance" (Grum Remix) – 4:50
  5. "Bad Romance" (Bimbo Jones Radio Remix) – 3:58
  6. "Bad Romance" (Hercules & Love Affair Remix) – 5:11
  7. "Bad Romance" (Hercules & Love Affair Dub Remix) – 5:11
  8. "Bad Romance" (Music Video) – 5:14
  • Ֆրանսիական CD-սինգլ
  1. "Bad Romance" (Radio Edit) – 4:21
  2. "Bad Romance" (Bimbo Jones Radio Remix) – 3:58
  3. "Bad Romance" (Chew Fu Remix) – 7:13
  • Անգլիական CD-սինգլ
  1. "Bad Romance" (Radio Edit) – 4:22
  2. "Just Dance" (Deewaan Mix ft. Ashking, WeDis, Lush, Young Thoro) - 4:16
  • UK 7" picture disc
  1. "Bad Romance" (Radio Edit) – 4:21
  2. "Paparazzi" (DJ Dan Club Remix) – 6:37
  • US Digital Remix EP
  1. "Bad Romance" (Chew Fu H1N1 Fix) – 7:13
  2. "Bad Romance" (Kaskade Remix) – 4:20
  3. "Bad Romance" (Bimbo Jones Radio Remix) – 3:58
  4. "Bad Romance" (Skrillex Remix) – 4:23
  • US Digital The Remixes EP Part 2
  1. "Bad Romance" (Grum Remix) – 4:50
  2. "Bad Romance" (Richard Vission Remix) – 5:22
  3. "Bad Romance" (Hercules & Love Affair Remix) – 5:12
  4. "Bad Romance" (Hercules & Love Affair Dub Remix) – 5:12
  5. "Bad Romance" (DJ Dan Remix) – 3:44
  • US 'The Remixes' CD Single
  1. "Bad Romance" (Chew Fu H1N1 Fix) – 7:13
  2. "Bad Romance" (Kaskade Remix) – 4:20
  3. "Bad Romance" (Bimbo Jones Remix) – 3:58
  4. "Bad Romance" (Skrillex Remix) – 4:23
  5. "Bad Romance" (Grum Remix) – 4:51
  6. "Bad Romance" (Richard Vission Remix) – 5:23
  7. "Bad Romance" (Hercules & Love Affair Remix) – 5:12

Ստեղծագործական անձնակազմ

  • Lady Gaga – հեղինակ, պրոդյուսեր, վոկալային գործիքավորում, բեք-վոկալ
  • RedOne – Երաժշտական պրոդյուսեր, հեղինակ, գործիքավորում և ծրագրավորում, վոկալային գործիքավորում, վոկալային խմբագրում, ձայնագրություն, հնչյունային ինժեներ
  • Johny Severin – վոկալային խմբագրում
  • Dave Russell – հնչյունային ինժեներ
  • Eelco Bakker – հնչյունային ինժեներ
  • Mark "Spike" Stent – տեղեկություն (ձայնագրում)

Աղբյուր

Հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2009-10) Ամենաբարձր
հորիզոնական
ARIA 2
Australia Dance (ARIA) 1
Ö3 Austria Top 75 1
Ultratop Flanders 2
Ultratop Wallonia 3
Բրազիլիա (Hot 100 Airplay) 4
Բուլղարիա (BAMP) 1
Canadian Hot 100 1
Canada AC (Billboard) 23
Canada CHR/Top 40 (Billboard) 1
Canada Hot AC (Billboard) 1
IFPI 1
Tracklisten 1
European Hot 100 Singles (Billboard) 1
Suomen virallinen lista 1
SNEP 1
Media Control AG 1
Global Dance Songs (Billboard) 1
Greece Digital Songs (Billboard) 1
Rádiós Top 40 1
Single Top 10 2
Dance Top 40 1
Iceland (RÚV) 1
IRMA
Իսրայել (Media Forest) 1
FIMI 1
Ճապոնիա (Japan Hot 100) 4
Luxembourg Digital Songs (Billboard) 1
Dutch Top 40 10
Mega Single Top 100 7
RIANZ 2
VG-lista 1
Dance Top 50 1
Portugal Digital Songs (Billboard) 2
Romania (Romanian Top 100) 1
Russia Airplay (Tophit) 1
Scottish Singles Top 40 1
IFPI 1
South Korean International Singles (Gaon) 27
South Korean International Singles (Gaon)
Kaskade remix
16
PROMUSICAE 1
Sverigetopplistan 1
Schweizer Hitparade 2
UK Singles Chart 1
Billboard Hot 100 2
Adult Contemporary (Billboard) 20
Adult Pop Songs (Billboard) 7
Hot Dance Club Songs (Billboard) 1
Dance/Mix Show Airplay (Billboard) 1
US Dance Singles Sales (Billboard) 1
US Digital Songs (Billboard) 1
Latin Songs (Billboard) 13
Pop Songs (Billboard) 1
Rhythmic (Billboard) 6
Հիթ-շքերթ (2017) Ամենաբարձր
հորիզոնական
Dance/Electronic Songs (Billboard) 6
Հիթ-շքերթ (2009) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA) 31
Australia Dance (ARIA) 9
Ավստրիա (Ö3 Austria Top 40) 27
Բելգիա (Ultratop 50 Flanders) 86
Դանիա (Tracklisten) 42
Հունգարիա (Rádiós Top 40) 133
Հունգարիա (Dance Top 40) 70
Իռլանդիա (IRMA) 10
Իտալիա (FIMI) 18
Նոր Զելանդիա (Recorded Music NZ) 29
Russia Airplay (Tophit) 115
Շվեդիա (Sverigetopplistan) 12
UK Singles (Official Charts Company) 17
Հիթ-շքերթ (2010) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA) 26
Australia Dance (ARIA) 4
Ավստրիա (Ö3 Austria Top 40) 9
Բելգիա (Ultratop 50 Flanders) 31
Բելգիա (Ultratop 50 Wallonia) 10
Կանադա (Canadian Hot 100) 3
Դանիա (Tracklisten) 28
European Hot 100 Singles (Billboard) 1
Ֆրանսիա (SNEP) 11
Գերմանիա (Official German Charts) 17
Հունգարիա (Rádiós Top 40) 5
Հունգարիա (Dance Top 40) 7
Իռլանդիա (IRMA) 12
Իտալիա (FIMI) 9
Ճապոնիա (Japan Hot 100) 26
Նիդերլանդներ (Dutch Top 40) 54
Նիդերլանդներ (Single Top 100) 57
Նոր Զելանդիա (Recorded Music NZ) 31
Ռումինիա (Romanian Top 100) 13
Russia Airplay (Tophit) 17
Իսպանիա (PROMUSICAE) 6
Շվեդիա (Sverigetopplistan) 15
Շվեյցարիա (Schweizer Hitparade) 13
UK Singles (Official Charts Company) 30
US Billboard Hot 100 8
US Adult Contemporary (Billboard) 48
US Adult Top 40 (Billboard) 27
US Dance Club Songs (Billboard) 2
US Hot Latin Songs (Billboard) 64
US Mainstream Top 40 (Billboard) 3
US Rhythmic (Billboard) 28
Հիթ-շքերթ (2017) Հորիզոնական
US Hot Dance/Electronic Songs (Billboard) 42
Հիթ-շքերթ (2010–19) Հորիզոնական
US Billboard Hot 100 84
Հիթ-շքերթ (1958–2018) Հորիզոնական
US Billboard Hot 100 418

Շաբաթական հիթ-շքերթներ

Illegal chart entered Romaniaradioairplay|1 Illegal chart entered Romaniatvairplay|1

Տարեկան հիթ-շքերթներ

Տասնամյակի հիթ-շքերթներ

Բոլոր ժամանակների հիթ-շքերթներ


Հավաստագրումներ

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA) 4× Platinum 280 000^
Բելգիա (BEA) Gold 15 000*
Կանադա (Music Canada) 7× Platinum 280,000^
Դանիա (IFPI Denmark) Platinum 30 000^
Ֆրանսիա (SNEP) Platinum 250 000*
Գերմանիա (BVMI) 3× Gold 450 000^
Իտալիա (FIMI) 2× Platinum 40 000*
Ճապոնիա (RIAJ) Platinum 250 000^
Նոր Զելանդիա (RIANZ) 2× Platinum 30 000*
Ռուսաստան (NFPF) Gold 100,000*
Իսպանիա (PROMUSICAE) 2× Platinum 80 000^
Շվեդիա (GLF) 2× Platinum 40 000x
Շվեյցարիա (IFPI Switzerland) Platinum 30 000x
Մեծ Բրիտանիա (BPI) 2× Platinum 1,400,000
ԱՄՆ (RIAA) 11× Platinum 5,900,000
Ընդհանուր
Worldwide — 12,000,000

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ
Ֆրանսիա Հոկտեմբերի 23, 2009 Թվային ներբեռնում
Իռլանդիա
Մեծ Բրիտանիա Հոկտեմբերի 25, 2009
ԱՄՆ Հոկտեմբերի 26, 2009
Ֆինլանդիա Հոկտեմբերի 27, 2009
Գերմանիա
Նորվեգիա
Իսպանիա
Շվեդիա
Մեծ Բրիտանիա Նոյեմբերի 23, 2009 CD սինգլ
Ավստրալիա Նոյեմբերի 27, 2009
ԱՄՆ Դեկտեմբերի 22, 2009 The Remixes – Digital download
ԱՄՆ Հունվարի 12, 2010 The Remixes – CD single
Ֆրանսիա Հոնվարի 18, 2010 CD սիգլ
ԱՄՆ Փետրվարի 9, 2010 The Remixes Part 2 – Digital download

Քավեր-տարբերակ

  • 2010 թվականից քավեր-տարբերակի մետալ-մշակումը կատարել է իր ReVamp խմբի համերգների ժամանակ հոլանդական երգչուհի Ֆլոր Յանսենը։
  • Նաև Blackmore's Night խումբը երգի մի հատվածը ծաղրանմանակում է իր համերգների ժամանակ։
  • Ամերիկական "History Teachers" փոփ-խումբը կատարել է քավեր-տարբերակը Մեծ ֆրանսիական հեղափոխության տարեդարձին նվիրված համերգի ժամանակ։
  • "Artist vs. Poet" փոստ-հարդկոր խումբը նաև թողարկել է այդ երգի քավեր տարբերակը, որը մտել էր Punk Goes Pop 3 հավաքծուի մեջ։
  • 30 Seconds to Mars խումբը ձայնագրել է քավեր-տարբերակը և կատարում է այն իր համերգների ժամանակ։

Արտաքին հղումներ

  • [https://web.archive.org/web/20100204133441/http://en-lyrics.ru/lady_gaga/bad_romance Արխիվացված 2010-02-04 Wayback Machine Երգի թարգմանությունը en-lyrics.ru-ում] Արխիվացված 2010-02-04 Wayback Machine(ռուս.)
  • Երգի պաշտոնական ծաղրանմանակումը On The Rocks-ից
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Bad Romance» հոդվածին։

In 47 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article