factograf
HY
Sign in

Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիա

Key facts

ստեղծում1992
հասկացության մասնավոր դեպքերաժշտական կազմակերպություն, կազմակերպություն
երկիրԻտալիա
All data from the card 5
Տեսակ
երաժշտական կազմակերպություն և կազմակերպություն
Երկիր
Իտալիա
Հիմնադրված
1992
Գլխադասային գրասենյակ
Միլան, Իտալիա
Կայք
fimi.it​(իտալ.)

Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիա (FIMI) (իտալ.՝ Federazione Industria Musicale Italiana), իտալական կազմակերպություն, որը վերահսկում է երաժշտության ձայնագրման հետ կապված բոլոր ոլորտները։ Հիմնվել է 1992 թվականին, Associazione Fonografici Italiani (AFI) կազմակերպության կազմաքանդումից հետո։ 2011 թվականին FIMI-ը իրենից ներկայացնում է 2500 ընկերություններ, որոնք աշխատում են շոու-բիզնեսի ոլորտում։

FIMI հանդիսանում է Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիայի և Իտալական արդյունաբերողների միության (Confindustria) անդամ։ Կազմակերպության հիմնական նպատակն է իտալական երաժշտության ձայնագրության արդյունաբերության շահերի պաշտպանությունը։

Սկսած 1995 թվականից FIMI-ը նաև հրապարակում է իտալական պաշտոնական երաժշտական ալբոմների չարթեր, իսկ 1997 թվականից նաև սինգլների պաշտոնական չարթեր։ 2008 թվականի հունվարի 1-ից CD-սինգլների վաճառքների անկման հետ կապված, կազմակերպությունը փոխեց ֆիզիկական կրիչների վաճառքների չարթը ներբեռնվող երգերի չարթի, որը հիմնված էր ինտերնետից օրինական ներբեռնումների տվյալների վրա։

2010 թվականի հուլիսին կազմակերպության նախագահը դարձավ Էնցո Մացան։

Չարթեր

  • FIMI Albums Chart
  • FIMI Compilations Chart
  • FIMI Singles Chart
  • FIMI DVD Chart
  • Top Digital Download

Հավաստագրում

Ալբոմներ

Հավաստագրում մինչև 2004 դեկտեմբեր մինչև 2007 դեկտեմբեր մինչև 2010 օգոստոս մինչև 2010 դեկտեմբեր մինչև 2013 դեկտեմբեր 01.01.2014 սկսած
Արծաթե — 20 000 — — — —
Ոսկե 50 000 40 000 35 000 30 000 30 000 25 000
Պլատինե 100 000 80 000 70 000 60 000 60 000 50 000
Բազմապլատինե — — — 120 000 — —
2 x Պլատինե — 160 000 140 000 — 120 000 100 000
3 x Պլատինե — — — — 180 000 150 000
4 x Պլատինե — — — — 240 000 200 000
5 x Պլատինե — — — — 300 000 250 000
Ադամանդե 400 000 400 000 350 000 300 000 600 000 500 000

Սինգլներ

Սինգլները հավաստագրվում են 1999 թվականից սկսած։

Հավաստագրում մինչև 2005 դեկտեմբեր մինչև 2008 դեկտեմբեր մինչև 2013 դեկտեմբեր մինչև 04.02.2015 04.02.2015 սկսած
Ոսկե 25 000 10 000 15 000 15 000 25 000
Պլատինե 50 000 20 000 30 000 30 000 50 000
Բազմապլատինե — — 60 000 — —
2 x Պլատինե — — — 60 000 100 000
3 x Պլատինե — — — 90 000 150 000
4 x Պլատինե — — — 120 000 200 000
5 x Պլատինե — — — 150 000 250 000
Ադամանդե — — — 300 000 500 000

Համադրումներ

Հավաստագրում Վաճառքներ
Պլատինե 60 000
Բազմապլատինե 120 000

Երաժշտական DVD-ներ

Հավաստագրում Վաճառքներ
Ոսկե 15 000
Պլատինե 30 000

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • Իտալիայի չարթերի արխիվ Italiancharts.com կայքում

Read next

In 35 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article