Բաֆինի երկիր (անգլ.՝ Baffin Island), Կանադական արկտիկական կղզեխմբի ամենախոշոր կղզին։ Տարածությունը 476.000 կմ²։
Արևելյան մասը լեռնոտ է (բարձրությունը մինչև 2591 մետր է), մակերևույթի 1/6-ը (83.000 կմ²) ծածկված է սառցադաշտերով։ Արևմտյան մասը բլրավետ հարթավայր է (բարձրությունը՝ 150-200 մ․)։ Հիմնական բնակավայրը Ֆրոբիշեր Բեյն է։
Անվանում
Կոչվել է ի պատիվ անգլիացի բևեռախույզ Ուիլյամ Բաֆինի։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաֆինի երկիր» հոդվածին։
Աշխարհագրություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 349)։
