OnePlus One՝- չինական OnePlus ընկերության սմարթֆոն, որը դիրքավորվում է որպես «ֆլագմաների սպանող»։ Սա ընկերության առաջին արտադրանքն է։ Սմարթֆոնը ներկայացվել է 2014 թվականի ապրիլի 23-ին։
Տեխնիկական տվյալներ
Ընկերությունը աշխարհի բոլոր տարածաշրջանների համար թողարկել է տեխնիկապես նույն մոդելը։
| OnePlus One | |
|---|---|
| Էկրան | 5.5 դյուրմ
LTPS IPS LCD, 1080 x 1920 px, 16:9 Corning Gorilla Glass 3 |
| Օպերատիվ հիշողություն | 3 ԳԲ |
| Մշտական հիշողություն | 16/64 ԳԲ |
| Հիմնական տեսախցիկ | 13 մեգապիքսել, f/2.0, 1/3.1", 1.12 µm, 4K@30fps, 4K(DCI)@24fps, 1080p@60fps, 720p@120fps |
| Երկրորդ տեսախցիկ | 5 մեգապիքսել, f/2.0, 720p@30fps |
| Պրոցեսոր | Qualcomm Snapdragon 801, 4x2.5 GHz Krait 400 |
| Օպերացիոն համակարգ | Android 4.4 (KitKat), CyanogenMod 11S |
| Չափս | 152.9 x 75.9 x 8.9 |
| Քաշ | 162 գր. |
Օպերացիոն համակարգ
Չինաստանում OnePlus One-ը թողարկվել է Oppo ColorOS-ի հետ Android 4.3 «Jelly Bean»-ի հիմքի վրա։ Մյուս բոլոր երկրներում սմարթֆոնի վրա տեղադրվել է CyanogenMod 11S՝ Android 4.4.4 «KitKat»-ի հիմքի վրա։
CyanogenMod-ի սարքերի համար առաջին թարմացումը CyanogenMod 12s-ի տարբերակից առաջ (Android 5.0.2-ի հիմքի վրա) թողարկվել է գրեթե մեկ տարի անց՝ 2015 թվականի ապրիլի 14-ին։ Թարմացումը տեղադրվել է միայն ֆայլերի ինքնուրույն բեռնման միջոցով։
OnePlus One-ը համատեղելի է այլ օպերացիոն համակարգերի հետ, ինչպիսիք են LineageOS-ը և Paranoid Android-ը։ LineageOS-ով սմարթֆոնը թույլատրում է Android 9.0 և Android 10:
Վաճառքներ
OnePlus One-ը կարելի էր ձեռք բերել միայն հատուկ հրավերով OnePlus ընկերության կայքի միջոցով:16 ԳԲ տարբերակի արժեքը կազմում էր 299 դոլար, 64 ԳԲ տարբերակը՝ 349 դոլար։ 2015 թվականի ապրիլի 20-ին ընկերությունը չեղարկել է հրավերները և բացել է մուտքը բոլորի համար։ Չինաստանում հրավերների տեսքով վաճառքի սահմանափակումներ չեն եղել։
2015 թվականին դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի անկման պատճառով OnePlus ընկերությունը փոխարկեց 1:1 դոլարային գները։ Այդ պատճառով 2015 թվականի մարտի 25-ից գինը բարձրացել է մինչև 299 եվրո (16 ԳԲ տարբերակ) և 349 եվրո (64 ԳԲ)։
2015 թվականի հուլիսին ընկերությունը հայտնել էր, որ վաճառվել է 1,5 մլն սարք աշխարհի 35 երկրներում։
Աքսեսուարներ
Ի սկզբանե ընկերությունը նախատեսում էր թողարկել մի քանի տեսակի փոխարինվող պատյաններ բնական նյութերից։ Սակայն արտադրական թերությունների պատճառով ֆիրմային պատյաններն այդպես էլ զանգվածային վաճառքի չեն հանվել։ Երկար ժամանակ է ընկերության կայքում կարելի էր պատվիրել միայն բամբուկե պատյանի մոդելը։
