Mac OS (անգլ.՝ Macintosh Operating System), Apple ընկերության արտադրության գույքային օպերացիոն համակարգերի ընտանիք։ Մշակվել է Macintosh անհատական համակարգիչների շարքի համար։ Ժամանակակից օպերացիոն համակարգերում գրաֆիկական ինտերֆեյսի մասսայականացումը հաճախ համարվում է Mac OS-ի վաստակը։ Այն առաջին անգամ ներկայացվել է 1984 թվականին Macintosh 128K անհատական համակարգչի հետ միասին։
Պատմություն
Apple-ը ցանկանում էր, որ Macintosh-ը ներկայանա որպես «համակարգիչ բոլորի համար»։ «Mac OS» տերմինն իրականում գոյություն չի ունեցել այնքան ժամանակ, մինչև այն պաշտոնապես չի օգտագործվել 1990 թվականների կեսերին։ Այդ ժամանակից ի վեր տերմինը կիրառվում է Մակինտոշ օպերացիոն համակարգերի բոլոր տարբերակների համար՝ որպես այլ օպերացիոն համակարգերի համատեքստում դրանք առանձնացնելու հարմար միջոց։
Mac OS-ի վաղ տարբերակները համատեղելի էին միայն Motorola 68k մշակիչի վրա հիմնված Mac համակարգիչների հետ։ Հետագա տարբերակները համատեղելի էին PowerPC (PPC) կառուցվածքի հետ։
2012 թվականին օպերացիոն համակարգն անվանափոխվել է OS X, իսկ 2016 թվականին՝ macOS:
Mac OS-ի վաղ տարբերակների ժամանակագրություն
Ստորև ներկայացված է System շարքի վաղ տարբերակների թողարկման ժամանակագրական ցուցակը։ Մինչև Mac OS 8 օպերացիոն համակարգերի թողարկումն այս ընտանիքը կոչվում էր «System հերթական համար»։
| Տարբերակի անվանում | Համակարգի տարբերակ | Թողարկման ամսաթիվ |
|---|---|---|
| System 1 | 1.0 | 1984 թվականի հունվարի 24 |
| 1.1 | 1984 թվականի մայիսի 5 | |
| System 2 | 2.0 | 1985 թվականի ապրիլ |
| 2.1 | 1985 թվականի սեպտեմբեր | |
| System 3 | 3.0 | 1986 թվականի հունվար |
| 3.1 | 1986 թվականի փետրվար | |
| 3.2 | 1986 թվականի հունիս | |
| 3.3 | 1987 թվականի հունվար | |
| 3.4 | 1988 թվական | |
| System 4 | 4.0 | 1987 թվականի հունվար |
| 4.1 | 1987 թվականի մարտի 3 | |
| 4.2 | 1987 թվականի հոկտեմբեր | |
| 4.3 | 1987 թվականի նոյեմբեր | |
| System 5 | 5.0 | 1987 թվականի հոկտեմբեր |
| 5.1 | 1987 թվականի նոյեմբեր | |
| System 6 | 6.0 | 1988 թվականի ապրիլ |
| 6.0.1 | 1988 թվականի սեպտեմբեր | |
| 6.0.2 | 1988 թվական | |
| 6.0.3 | 1989 թվականի մարտ | |
| 6.0.4 | 1989 թվականի սեպտեմբեր | |
| 6.0.5 | 1990 թվականի մարտ | |
| 6.0.6 | 1990 թվականի սեպտեմբեր | |
| 6.0.7 | 1990 թվականի հոկտեմբեր | |
| 6.0.8 | 1991 թվականի մայիս | |
| 6.0.8L | 1992 թվականի մարտ | |
| System 7 | 7.0 | 1991 թվականի հունիս |
| 7.0.1 | 1991 թվականի հոկտեմբեր | |
| 7.0.1P | 1992 թվականի մարտ | |
| 7.1 | 1992 թվականի օգոստոս | |
| 7.1P | 1993 թվականի հունվար | |
| 7.1.1 | 1993 թվականի հոկտեմբեր | |
| 7.1.2 | 1994 թվականի մարտ | |
| 7.5 | 1994 թվականի սեպտեմբեր | |
| 7.5.1 | 1995 թվականի մարտ | |
| 7.5.3 | 1996 թվականի հունվար | |
| 7.5.5 | 1996 թվականի սեպտեմբեր | |
| 7.6 | 1997 թվականի հունվար | |
| 7.6.1 | 1997 թվականի ապրիլ |
System 1-Mac OS 9-ի տարբերակները համարվում են դասական, որոնց թողարկումն ու աջակցությունը իրականացվել են 1984-2001 թվականներին։ 2000 թվականին թողարկվեց այդ պահին նոր և այսօրվա դրությամբ արդիական Mac OS X-ը՝ իր համարակալման առանձին համակարգով։
Արտաքին հղումներ
- ՕՀ-ի էջը Apple-ի կայքում
- Ռուսական կայքը Mac OS-ի մասին Արխիվացված 2011-05-11 Wayback Machine
