factograf
HY

Apple-ի կողմից մշակված պլանշետային համակարգիչների շարք

IPad

IPad

Key facts

բարձրություն240mm
երկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ
զանգված469 գրամ
նկարագրվում է աղբյուրներումԼենտապեդիա
All data from the card 7
Նախագծող
Էփլ
Արտադրող
Էփլ
Տեսակ
պլանշետային համակարգիչ և iDevice?
Օպերացիոն համակարգ
iPadOS?
Կենտրոնական պրոցեսոր
Apple A4?, Apple A5, Apple A5X?, Apple A6X?, Apple A7, Apple A8X?, Apple A9, Apple A10, Apple A8, Apple A12 և Apple A10X
Կշիռ
469 գրամ
Վեբկայք
apple.com/ipad/​(անգլ.)

iPad, ինտերնետ-պլանշետ՝ թողարկվող Apple կորպորացիայի կողմից։ Պլանշետի առաջին տարբերակը ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյում 2010 թվականի հունվարի 27-ին կայացած շնորհանդեսի ժամանակ Սթիվ Ջոբսի կողմից։ Վաճառքի մեկնարկը տրվել է Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում 2010 թվականի ապրիլի 3-ին։ Ռուսաստանում սարքի պաշտոնական վաճառքն սկսվել է 2010 թվականի նոյեմբերի 9-ից։

Apple iPad-ը համարվում է ինտերնետ-պլանշետների դասական օրինակ և սկզբունքորեն տարբերվում է անհատական համակարգիչներից։ Շատ վերլուծաբաններ ինտերնետ-պլանշետներն վերաբերում են որպես Հետհամակարգչային դարի սարք, որոնք հեշտ և հասկանալի են սովորական անհատական համակարգիչներից և ժամանակի ընթացքում կարող են դուրս թողնել վերջիններիս տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայից։

Apple iPad 2 ինտերնետ-պլանշետի շնորհանդեսի ժամանակ Սթիվ Ջոբսն ասաց. «… Տեխնոլոգիաներն անբաժանելի են հումանիտար գիտություններից և այս պնդումը արդարացի է հետհամակարգչային դարի սարքերի համար։ Հակառակորդները փորձում են համապատասխան հավասարակշռություն պահել անհատական համակարգիչների նոր մոդելներում։ Սա այն ուղին չէ, որն ընտրում է Apple-ը. իրականում ապագան հետհամակարգչային սարքերինն է, որոնք ավելի պարզ են և հասկանալի սովորական PC-ներից».

Զարգացման պատմություն

  • 2011 թվականի մարտի 2-ին հանրությանը ներկայացվեց երկրորդ սերնդի մոդելը՝ iPad 2-ը՝ բարելավված հատկություններով։
  • 2012 թվականի մարտի 7-ին հանրությանը ներկայացվեց երրորդ սերնդի մոդելը՝ «The New iPad» անունով (Ռետինա էկրանով)։ Նոր մոդելն ԱՄՆ-ում վաճառքի հանվեց 2012 թվականի մարտի 16-ից, իսկ մարտի 23-ին սկսեց վաճառվել ևս 10 երկրներում։
  • 2012 թվականի հոկտեմբերի 23-ին Apple ընկերությունը ներկայացրեց Apple iPad 4-ը և Apple iPad mini-ն։
  • 2013 թվականի հոկտեմբերի 22-ին ներկայացվեցին iPad Air-ը և iPad mini with Retina Display-ը՝ սարքավորված 64-բիթային Apple A7 պրոցեսորով։
  • 2014 թվականի հոկտեմբերի 16-ին ներկայացվեցին iPad Air 2-ը և iPad mini 3-ը՝ սարքավորված Touch ID սենսորային մատնահետքով և հիշողության մաքսիմալ ծավալով՝ 128 Գբ։ Նաև iPad Air 2-ը առաջին անգամ ստացավ 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և եռմիջուկային Apple A8X պրոցեսոր։
  • 2015 թվականի սեպտեմբերի 9-ին ներկայացվեցին բոլորովին նոր iPad Pro-ն՝ 12,9 դյուիմանոց էկրանով, և iPad mini 4-ը։ iPad Pro-ն առաջին անգամ ստացավ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և երկմիջուկային Apple A9X պրոցեսոր, Apple Pencil սթիլուսի աջակցություն և Split View ռեժիմ iOS 9-ում, որը թույլ է տալիս էկրանին թողարկել միաժամանակ 2 հավելված։
  • 2016 թվականի մարտի 21-ին ներկայացվեց iPad Pro-ն՝ 9,7 դյուիմանոց էկրանով։ iPad Pro-ն նաև ստացավ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և երկմիջուկային Apple A9X պրոցեսոր, Apple Pencil սթիլուսի աջակցություն և Split View ռեժիմ iOS 9-ում, որը թույլ է տալիս էկրանին թողարկել միաժամանակ 2 հավելված։

Մատակարարման արժեք և սկիզբ

iPad-ի մոդելների արժեքը ԱՄՆ-ում.

16GB 32GB 64GB 128GB
Wi-Fi $374,99 $599 $699 $799
Wi-Fi + Cellular $629 $729 $829 $929

ԱՄՆ-ում Wi-Fi-ով iPad պլանշետի վաճառքն սկսվել է 2010 թվականի ապրիլի 3-ին։ Wi-Fi-ով iPad-ների վաճառքը և 3G-ն մեկնարկեցին ավելի ուշ. մոդելները վաճառասեղաններին հայտնվեցին 2010 թվականի ապրիլի 30-ին (ԱՄՆ-ում)։

iPad-ի միջազգային վաճառքն սկսել է (Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում) 2010 թվականի մայիսի 28-ից։ Ընկերությունը նաև հայտարարեց, որ նախագծում է հուլիսին պլանշետային համակարգչի վաճառքներ սկսել Ավստրիայում, Բելգիայում, Հոնգկոնգում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում, Մեքսիկայում, Նիդերլանդներում, Նոր Զելանդիայում և Սինգապուրում։

iPad-ի մոդելների արժեքը միջազգային վաճառքի համար.

16GB 32GB 64GB 128GB
Wi-Fi €479 Europe, £429 U.K., $549 Canadian, $629 Australian €579 Europe, £499 U.K., $649 Canadian, $759 Australian €679 Europe, £599 U.K., $749 Canadian, $879 Australian
Wi-Fi + 3G €579 Europe, £529 U.K., $679 Canadian, $799 Australian €679 Europe, £599 U.K., $779 Canadian, $928 Australian €779 Europe, £699 U.K., $879 Canadian, $1,049 Australian

Յուրահատկություններ

iPad Wi-Fi+3G մոդելներում առկա է GPS-ընդունիչ մոդուլ, որը կարող է աշխատել ինչպես ինքնավար, այնպես էլ A-GPS ռեժիմում։ Բացի այդ, սովորական SIM-քարտի փոխարեն օգտագործվում է Micro-SIM ձևաչափի քարտ։

Հատուկ iPad-ի համար iTunes Store-ում բաց է նոր բաժին, որը թույլատրելի է համակարգային App Store հավելվածով։

Տես նաև

Գրականություն

  • Էդվարդ Բեյգ, Բոբ Լե Վիտուս iPad 2-ը սկսնակների համար, 2-րդ հրատարակում = iPad For Dummies, 2nd Edition. — М.: «Դիալեկտիկա», 2011. — 368 с. — ISBN 978-5-8459-1750-8
  • Դեյվ Մարկ, Ջեք Նաթինգ, Ջեֆ Լամարշ Հավելվածների մշակում iPhone-ի, iPad-ի և iPod touch-ի համար՝ iOS SDK-ի օգտագործումով = Beginning iPhone 4 Development: Exploring the iOS SDK. — М.: «Վիլյամս», 2011. — С. 624. — ISBN 978-5-8459-1725-6

Արտաքին հղումներ

  • Apple iPad-ի պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «IPad» հոդվածին։

Read next

In 90 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article