GameFAQs, հայտի առցանց պորտալ, որտեղ հրապարակվում են պատասխաներ հաճախ տրվող հարցերին, կապված համակարգչային խաղերի հետ, ինչպես նաև հրապարակվում է տեղեկություններ խաղերի ընթացքի մասին, օգտակար խորհուրդներ և այլն։ Կայքը ստեղծվել է Ջոզեֆ Վիզեյեի կողմից, սակայն այն գնվել է 2003 թվականին CBS Corporation ընկերության կողմից։ Արդյունքում կայքը գրանցեց անհավանական հաջողություններ։ Կայքում տեղադրված են տեղեկություններ բոլոր խաղային համակարգերի և անհատական համակարգիչների համար նախատեսված խաղերի մասին, սկսած Atari 2600-ից մինչև նորագույն համակարգեր։
GameFAQs-ում շփումն իրականացվում է ֆորումների միջոցով, ամեն խաղի համար բացվում է առանձին ֆորում, որտեղ այցելուները քննարկվում է խաղին վերաբերվող հարցեր։ 2004 թվականից որոշ էջեր միացված են GameSpot կայքի էջերին։ Հաճախ կայքում հայտնվում են տարբեր հարցումներ և մրցույթներ։
2022 թվականի հոկտեմբերի 3-ին GameFAQs և այլ առցանց նախագծեր, որոնք գնտվում էին Red Ventures-ի ղեկավարության տակ, վաճառվեցին Fandom ընկերությանը, գործարքը կազմեց 50 միլլիոն դոլար։
GameFAQs-ին վերաբերվող դրական արձագանքներ գրվել են այնպիսի հայտնի հրատարակչությունների կողմից, ինչպիսիք են The Guardian և Entertainment Weekly։ Համաձայն Alexa Internet վիճակագրական ընկերության, կայքը 2009 թվականին գտնվել է 300 ամենայցելված կայքերի ցանկում։