factograf
HY
Sign in

GBoard

GBoard
All data from the card 9
Տեսակ
Էկրանային ստեղնաշար
Հեղինակ
Google
Նախագծումը՝
Գուգլ
ՕՀ
Wear OS, iOS և Անդրոիդ
Առկա է
անգլերեն
Լույս տեսավ՝
2016 թվականի մայիսի 12-ին (iOS), 2016 թվականի դեկտեմբերի 12-ին (Android)
Պլատֆորմ
iOS, Android
Վերջին կայուն տարբերակ
Անդրոիդ: 18.2.4.969776716 (սեպտեմբերի 10, 2026)
Արտոնագիր
ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր

GBoard, Android-ի և iOS-ի ղեկավարման տակ գտնվող սարքերի համար Google-ի կողմից ստեղծված էկրանային ստեղնաշար։ Ի սկզբանե այն թողարկվել է iOS-ի համար, իսկ հետո՝ Android-ի։

GBoard-ը ներառում է չընդհատվող ներմուծում, Google-ի որոնում, որն ներառում է պատասխանների հանձնում և նախագուշակում, էմոջիների ու GIF-պատկերների հեշտ որոնում և փոխանակում, մութ ետնաշերտի ընտրության կամ որպես ետնաշերտ սեփական պատկերի տեղադրման հնարավորություն, ձայնային թելադրանք։ iOS-ում թողարկման պահին ստեղնաշարը «գիտեր» միայն անգլերեն, իսկ մնացած լեզուները ավելացվել են հետագա թարմացումներում։ Իսկ Android-ի տարբերակի թողարկման պահին աջակցվում էր ավելի քան 100 լեզու[⇨]:

Պատմություն

GBoard-ը iOS-ում թողարկվել է 2016 թվականի մայիսին, իսկ հետո՝ նույն թվականի դեկտեմբերին, այն, արդեն ստեղծված Google Keyboard հավելվածի համար մեծ թարմացման տեսքով, թողարկվել է Android-ի համար։

Առավելություններ

Թողարկման պահին GBoard-ը ներառել է Google Search, շարունակական ներմուծում, GIF-պատկերների և էմոջիների հեշտ որոնում և փոխանակում, մտավոր ներմուծման շարժիչ, որը կանխագուշակում է՝ ինչ է գրվելու այնուհետև և շատ լեզուների աջակցում։ iOS-ում թողարկման պահին ստեղնաշարը «գիտեր» միայն անգլերեն, իսկ արդեն Android-տարբերակի թողարկման ժամանակ աջակցվում էր ավելի քան 100 լեզու։

2016 թվականի օգոստոսյան թարմացման մեջ iOS-ի հավելվածում ավելացվել են ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն և իսպաներեն լեզուները, ինչպես նաև ավելացվել է ֆունկցիա, որը թույլ է տալիս գրածի իմաստին մոտ էմոջի տեղադրել։ Ավելացվել է մութ ետնաշերտի ընտրության և որպես ետնաշերտ սեփական պատկերը օգտագործելու հնարավորություն։

2017 թվականի փետրվարյան թարմացման մեջ iOS-ի հավելվածում ավելացվել է խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, ֆիններեն, հունարեն, լեհերեն, ռումիներեն, շվեդերեն, կատալոներեն, հունգարերեն, մալայերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն լեզուների, ինչպես նաև ձայնային ներմուծման աջակցում։

Ապրիլյան թարմացման մեջ Google-ը աջակցվող հնդկերեն բարբառների թիվը 11-ից դարձրել է 22։

Հունիսյան թարմացման մեջ Android-ի համար ավելացվել է նկարված էմոջիների ճանաչման և հետագա արտահայտությունների կանխագուշակման հնարավորություն։

Ընկալում

The Wall Street Journal-ից Նեյտան Օլիվարեզ-Ջայլսը գնահատել է ստեղնաշարը, մասնավորապես ինտեգրված Google Search-ը։ Սակայն նա նշել է, որ տվյալ պահին այն չի աջակցում կողմնակի հավելվածների հետ ինտեգրումը։ Դա նշանակում է, որ «գնել «Կապիտան Ամերիկա» ֆիլմի տոմսեր»-ի նման հարցումները իրան վերահասցեավորել են դեպի վեբ-դիտարկեչ, այլ ոչ թե հեռախոսում տեղադրված կինոթատրոնի հավելված։ Նաև նա գովել է մտավոր ներմուծման շարժիչը։ Նաը նա իմացել է նրա մասին, որ GBoard-ը «խելացի կերպով զուգադրում է էմոջիները բառերի հետ»։ Նաև նա նշել է ստեղների չափսի փոփոխության և մեկ ձեռքով կառավարման հնարավորության բացակայությունը, սակայն տվյալ պահին այդ երկու ֆունկցիաները առկա են GBoard-ում։ «Եթե դուք ուզում եք զանազանակերպել ստեղնաշարը, ապա GBoard-ը ձեր համար չէ»՝ այդպես է գրել նա։

Արտաքին հղումներ

  • Gboard-ը Google Play-ում
  • Gboard-ը iTunes-ում

Read next

In 37 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article