factograf
HY
Sign in

FreeType

FreeType
All data from the card 10
Տեսակ
font rasterization?, ծրագրային գրադարան և ազատ ծրագրային ապահովում
Նախագծումը՝
Դեյվիդ Թըրնր, Ռոբերտ Վիլհելմ, Վերներ Լեմբերգ և FreeType֊ի կամավոր ներդնողներ
Գրված է՝
Սի
ՕՀ
բազմապլատֆորմ
Լույս տեսավ՝
1996
Զարգացման կարգավիճակ
կայուն
Արտոնագիր
GNU GPL և BSD արտոնագիր
Սխալնելի հայտման էջ
gitlab.freedesktop.org/groups/freetype/-/issues
Կայք
freetype.org​(անգլ.)
Ելակոդ
gitlab.freedesktop.org/freetype/freetype

FreeType, տեքստերի կետանշային (bitmap) վերարտադրության համար ծրագրավորման գրադարան, առկա ելատեքստային և երկուական կոդավորված (binary) տարբերակներով՝ ունենալով տառատեսակների հետ առնչվող օժանդակ հնարավորություններ։ Որպես այդպիսին, այն հանդիսանում է տառատեսակների կետանշայնեցման ելատեքստային իրագործում։ Մի շարք տառատեսակների ձևաչափեր՝ ներառյալ TrueType֊ը, Type 1֊ը և OpenType֊ը, աջակցվում են գրադարանի կողմից։ Ընթացիկ վարկածը նախագծված է այնպես, որ «լինի փոքր, արդյունավետ, խիստ կարգաբերելի և դյուրակիր՝ միևնույն ժամանակ ունակ լինելով տալ բարձր որակի արդյունք (գրանշանների պատկերներ)»։

Հատկություններ

Կետաշտկում

TrueType
TrueType bytecode ինտերպրետատորը լռելյայն միացված է 2.4.0 տարբերակից ի վեր։ TrueType subpixel֊ային կետաշտկման հնարավորությունը իրագործվել է 2.4.11 տարբերակում։
PostScript
Նոր CFF վերլուծման և կետաշտկման գործիք ներկայացված Դեյվ Առնոլդի կողմից 2.4.12 տարբերակում։ 2.5.0.1 տարբերակը լռելյայն միացված ունի այն։
Ավտո֊կետաշտկիչ
«Auto-hinter»֊ը FreeType 2.1.10֊ում փոխարինվեց «auto-fitter»֊ով։ CJK տառատեսակների նոր ալգորիթմը ներկայացվել է FreeType 2.2-ում, որը հիմնված է Akito Hirai֊ի շտկման վրա։

Նիշքի ձևաչափեր

Adobe֊ի նոր «SING Glyphlet» ձևաչափը ներկայացվել է FreeType 2.2֊ում։ «Bit 1»֊ը՝ TrueType֊ի աղյուսակներում, աջակցվում է FreeType 2.2֊ից։ Աջակցումը SFNT cmap 13 table ձևաչափի համար ավելացվել է 2.3.10֊ում։ Աջակցումը Support for OpenType հավաքածուների և CFF տառատեսակների համար SFNT շրջանակներում ավելացվել են 2.4.11 տարբերակում։

PostScript
tarck ծոցավորման աջակցությունն AFM նիշքի մեջ ավելացվել է FreeType 2.2:

Կիրառություններ

Անդրոիդ
FreeType֊ն Անդրոիդում օգտագործվում է որպես տառատեսակների վերարտադրիչ։
Apple
Apple֊ն օգտագործում է FreeType֊ը iOS֊ում և OS X֊ում Apple Advanced Typography֊ին զուգահեռ։
Java
2007 թվականին Sun Microsystems֊ը սեփականտիրական տառատեսակների կետանշայնեցման ծրագրերից անցավ FreeType֊ի օգտագործելուն OpenJDK֊ում։
PlayStation
Sony֊ի PlayStation 3֊ը, PlayStation 4֊ը, և PlayStation Vita֊ն գալիս է FreeType֊ի ներառմամբ։

Տես նաև

  • HarfBuzz, Յունիկոդի գծագրման ծրագրային գրադարան
  • Pango, բազմալեզու գրվածքների վերարտադրման գործիք
  • FontForge, տառատեսակի խմբագրման ծրագիր
  • AltNETType Արխիվացված 2015-06-10 Wayback Machine, FreeType֊ի տեղափոխն է C#֊ում

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • MacType Արխիվացված 2013-04-26 archive.today – FreeType under Windows

Read next

In 18 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article