factograf
HY
Sign in

KeePass

KeePass

Key facts

ստեղծում13 նոյեմբերի, 2003 թ.
թողարկման ամսաթիվ16 նոյեմբերի, 2003 թ.
հասկացության մասնավոր դեպքգաղտնբառերի մենեջեր
All data from the card 12
Տեսակ
գաղտնբառերի մենեջեր
Հեղինակ
Dominik Reichl?
Գրված է՝
C++ և C Sharp
ՕՀ
Windows, յունիքսանման օպերացիոն համակարգ, մաքՕՍ, Անդրոիդ, iOS, BlackBerry 10 և ԲիԷսԴի
Առկա է
ֆրանսերեն, անգլերեն, ավանդական չինարեն, պարզեցված չինարեն և հոլանդերեն
Լույս տեսավ՝
նոյեմբերի 13, 2003
Պլատֆորմ
.NET Framework, Mono? և Windows
Կարդագող ֆայլերի ֆորմատ
KDB? և KDBX?
Արտոնագիր
GNU GPL 2+
Սխալնելի հայտման էջ
sourceforge.net/p/keepass/bugs/
Կայք
keepass.info​(անգլ.)
Ելակոդ
sourceforge.net/projects/keepass/files/

KeePass Password Safe, կրոսսպլատֆորմային ազատ ծրագիր, որը նախատեսված է գաղտնաբառերի պահպանման համար, տարածվում է GPL լիցենզիայով։ Ծրագիրը մշակվել է Դոմինիկ Ռայխլի կողմից, իսկ սկզբնական տարբերակը նախատեսված է եղել միայն Windows օպերացիոն համակարգի համար։ KeePass-ը աջակցվում է Advanced Encryption Standard (AES (256-բիթ), Rijndael) և Twofish ալգորիթմները գաղտնաբառերի կոդավորման համար։ Ծրագիրը թարգմանված է ավելի քան 40 լեզուներով։ KeePass-ը ունի դյուրակիր տարբերակ, որը տեղադրել անհրաժեշտ չի։ Ծրագիրը կարող է տրամարել գաղտնաբառերի ցանկը TXT, HTML, XML և CSV ֆորմատներով։

KeePass-ի տարբերակներ

Windows-ի համար նախատեսված տարբերակը ներկա պահին տարածվում է երկու տարբերակով՝ Classic Edition և Professional Edition։

  1. Classic Edition՝ հեշտացված տարբերակը։
  2. Professional Edition՝ ավելի ֆունկցիոնալ տարբերակ, համարվում է կրոսսպլատֆորմային, առանց խնդիրների աշխատում է Windows, macOS և Linux օպերացիոն համակարգերի վրա, սակայն իր աշխատանքի համար անհրաժեշտ է.NET Framework 2․0 տարբերակից ոչ ցածր կամ Mono 2․6-ից ոչ ցածր։

Հավելումներ

KeePass-ի արսենալը կարելի է ընդլայնել շնորհի կողմնակի մոդուլների։ Նմանատիպ մոդուլները հասանելի են KeePass-ի պաշտոնական կայքում։ Կարելի է ուշադրություն դարձնել, որ մոդուլները կարող են իրենցից վտանգ ներկայացնել KeePass-ի համար քանի, որ նրանք գրված են անհայտ հեղինակների կողմից և ունեն ամբողջական հասանելիություն KeePass-ի տվյալների բազային։

Կեղծ տարբերակներ

Որոշ ժամանակ Համացանցում գոյություն ուներ դրամաշորթությամբ զբաղվող կայք, որը չունեչ ոչ մի կապ ծրագրի հեղինակի հետ, և կայքը փորձում էր վաճառել ծրագիրի կեղծ տարբերակը։

Read next

In 24 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article