FileZilla («Ֆայլ Զիլլա»), բաց կոդով ազատ FTP ծրագիր Microsoft Windows, Mac OS X և Linux օպերացիոն համակարգերի համար։ Այն հագեցած է կապված սերվերից օբյեկտների (ֆայլեր) ներբեռնման, վերբեռնման, ֆայլերի համաժամացման և հեռացման հնարավորություններով։
2010 թվականի հուլիսի 16-ի դրությամբ այն 10-րդն էր «SourceForge.net»-ի ամենատարածված ծրագրերի շարքում։
Կա նաև FileZilla Client-ի քույր նախագիծը՝ FileZilla Server (FileZilla սերվեր), որը ստեղծված է նույն ընկերության կողմից։ Այն աջակցում է FTP և FTPS (FTP-ն SSL/TLS-ով)։
Հնարավորություններ
- FTP, FTP աջակցում՝ SSL/TLS (FTPS) և SSH File Transfer Protocol (SFTP)-ով,
- Բազմահարթակ (Cross-platform)։ Աշխատում է Windows, Linux, *BSD, OSX և այլ օպերացիոն համակարգերում,
- IPv6 աջակցում,
- IDN աջակցում, այդ թվում ոչ լատինատառ դոմեյնների գոտում (ամբողջական IDN),
- Բազմալեզու (ավելի քան 50 լեզու),
- Մեծ ֆայլերի ընդունում և փոխանցում >4ԳԲ,
- Կայքերի կառավարում և բեռնումների հերթագայում,
- Drag-and-drop-ի աջակցում,
- Արագությունների սահմանափակումների կարգավորում (download/upload),
- Ֆայլերի անվանումների զտիչ,
- Ցանցային կարգավորիչ,
- Կապված ֆայլերի խմբագրում,
- Keep-alive
- HTTP/1.1, SOCKS 5 և FTP-Proxy աջակցում։
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- FileZilla-ի օգտակար նյութեր(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «FileZilla» հոդվածին։
