factograf
HY
Sign in

Elior Group

Key facts

ստեղծում1991
հասկացության մասնավոր դեպքկազմակերպություն
երկիրՖրանսիա
All data from the card 6
Տեսակ
կազմակերպություն
Երկիր
Ֆրանսիա
Կարգախոս
Time savored
Հիմնադրված
1991
Գլխադասային գրասենյակ
Փարիզ, Ֆրանսիա
Կայք
eliorgroup.com​(ֆր.)

Elior Group, ֆրանսիական բազմազգ ընկերություն, պայմանագրային սննդի կազմակերպման (contract catering) և բազմապրոֆիլ ծառայությունների (multiservices) ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը: Հիմնադրվելով Ֆրանսիայում՝ ընկերությունը սննդի կառավարման և սպասարկման ծառայություններ է մատուցում կրթության, առողջապահության, բիզնեսի և պետական հաստատությունների սեկտորներին:

Օպերատիվ գործունեությունը կենտրոնացված է հիմնականում Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ)` ներառելով ինչպես տեղում սննդի կազմակերպումը, այնպես էլ պատրաստի սննդի առաքման լոգիստիկ լուծումները: Բացի այդ, ռազմավարական խոշոր ձեռքբերումների և դուստր ձեռնարկությունների միջոցով ընկերությունը ներգրավված է ենթակառուցվածքների համալիր կառավարման (facility management, մաքրում, տեխնիկական սպասարկում) ծառայությունների մեջ:

Պատմություն

Ընկերության ծագում

Խումբը 1991 թվականին հիմնադրել են Ռոբերտ Զոլադը և Ֆրանսիս Մարկուսը, որոնք 300 փոխկապակցված ղեկավարների հետ միասին ձեռք են բերել իրենց գործատուի՝ «Accor» խմբի դուստր ձեռնարկություն հանդիսացող և պայմանագրային սննդի սպասարկման մեջ մասնագիտացած «Générale de Restauration» ընկերության բաժնետոմսերի 35%-ը։ Խոշոր ձեռքբերումների ու գործընկերությունների շնորհիվ ընկերությունն իր գործունեությունն ընդլայնել է Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 1998 թվականին խումբը որդեգրել է «Elior» անվանումը, իսկ Ֆրանսիայում իր աշխատանքները կազմակերպել է երկու հիմնական ուղղություններով՝ պայմանագրային սննդի սպասարկում՝ «Avenance»-ի միջոցով, և զիջումային (կոնցեսիոն) սննդի սպասարկում՝ «Eliance»-ի միջոցով։

Աճ խոշոր ձեռքբերումների միջոցով

2001-ից 2006 թվականներին ընկերության միջազգային աճը նշանավորվել է Իսպանիայում «Serunion» և «Areas» ընկերությունների հետ ձևավորված դաշինքներով, ինչը Elior-ին դարձրել է պայմանագրային սննդի սպասարկման տարածաշրջանային առաջատար։ Այս ընդլայնումը շարունակվել է Իտալիայում, Ֆրանսիայում և Միացյալ Թագավորությունում իրականացված նոր ձեռքբերումներով։

2006 թվականին Ռոբերտ Զոլադը և երկու գործընկեր ներդրողներ ձեռք են բերել Elior-ի կապիտալի և քվեարկության իրավունքների 100%-ը՝ հանելով ընկերությունը ֆոնդային բորսայից։ Չնայած դրան՝ Elior-ը շարունակել է զարգանալ Եվրոպայում և ընդլայնել է իր գործունեությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ հատկապես օդանավակայանների և մայրուղիների սպասարկման շուկաներում։ «FMC», «GHS» և «Sin & Stes» ընկերությունների գնումն էլ ավելի է ամրապնդել նրա բազմապրոֆիլ ծառայությունների փաթեթը։

Մինչև 2011 թվականը Elior-ը համախմբել է իր գործունեությունը մեկ միասնական բրենդի ներքո՝ աստիճանաբար դուրս բերելով «Eliance» և «Avenance» անվանումները։ Այն ձևավորել է երեք հիմնական ստորաբաժանում՝ «Elior Concession» (քաղաքային, օդանավակայանների, մայրուղիների, երկաթուղային կայարանների և ժամանցի վայրերի զիջումային սպասարկման համար), «Elior Restauration» (պայմանագրային սննդի սպասարկում բիզնեսի, կրթության ու առողջապահության ոլորտներում) և «Elior Service» (մաքրության և ենթակառուցվածքների կառավարում)։ Հաջորդ տարի Elior-ը գնել է «Ansamble» ընկերությունը և ամրապնդել է իր դիրքերն Իտալիայում։

2013 թվականին Elior-ը մուտք է գործել Ամերիկայի պայմանագրային սննդի սպասարկման շուկա՝ ձեռք բերելով «TrustHouse Services» ընկերությունը, որն Ամերիկայի Միացյալ Նահանգների կրթության և առողջապահության ոլորտների չորրորդ խոշորագույն օպերատորն էր։ 2014 թվականի հունիսին Elior-ը վերադարձել է ֆոնդային շուկա՝ ցուցակվելով Փարիզի Euronext բորսայում, իսկ 2015 թվականի մարտին ընդգրկվել է SBF 120 ինդեքսում։ 2015 թվականի հուլիսին Elior-ը դարձել է «Areas» ընկերության միակ բաժնետերը և էլ ավելի է ամրապնդել իր ներկայությունը ԱՄՆ պայմանագրային սննդի սպասարկման շուկայում՝ ձեռք բերելով «Starr Catering Group» և «Abl Management» ընկերությունները, որոնք մասնագիտացած են ուղղիչ հիմնարկների և համալսարանների սննդի սպասարկման մեջ։

2016 թվականի մարտին Elior-ի հյուսիսամերիկյան դուստր ձեռնարկությունը վերանվանվել է «Elior North America», և ընկերությունը ձեռք է բերել «Preferred Meals» ընկերությունը, որը մասնագիտացած է կրթության ու տարեցների սպասարկման շուկաներում պայմանագրային սննդի ապահովման և տնային առաքումների մեջ։ 2016 թվականի հուլիսին Elior Group-ն իր դուստր ձեռնարկության՝ «Elior UK»-ի միջոցով հայտարարել է «Waterfall Catering Group»-ի գնման մասին՝ դրանով իսկ ամրապնդելով իր դիրքերը կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների և կորպորատիվ շուկաներում։

2016 թվականի նոյեմբերին Elior Group-ը մուտք է գործել հնդկական շուկա՝ ձեռք բերելով «MegaBite Food Services» և «CRCL» ընկերությունները։ Ընդլայնումը շարունակվել է 2017 թվականին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում «CBM Managed Services», «Lancer Hospitality», «Abigail Kirsch», «Corporate Chefs», «Design Cuisine» և «Sidekim» ընկերությունների ձեռքբերմամբ։

2017 թվականի հուլիսի 26-ին տնօրենների խորհուրդը որոշել է փոխել ընկերության կառավարման կառուցվածքը՝ տարանջատելով խորհրդի նախագահի և գլխավոր տնօրենի (CEO) պաշտոնները։ 2018 թվականի հուլիսին Elior Group-ը ձեռք է բերել ամերիկյան «Bateman Community Living» ընկերությունը, որը մասնագիտացած է տարեցների սննդի ապահովման ոլորտում։

2019 թվականի ապրիլին Elior Group-ը հայտարարեց, որ «PAI Partners» ընկերությունից ստացել է 1,542 միլիոն եվրոյի վերջնական առաջարկ՝ «Areas» բրենդի ներքո գործող իր կոնցեսիոն (զիջումային) սննդի սպասարկման ստորաբաժանումը գնելու վերաբերյալ: Գործարքը, որի զուտ արժեքը կազմեց մոտ 1,4 միլիարդ եվրո, հաջողությամբ ավարտվեց 2019 թվականի հուլիսի 1-ին:

Ծանրաբեռնված լինելով պարտքերով և տուժած լինելով քովիդի ճգնաժամից

Կորոնավիրուսի (COVID-19) համավարակից մեծապես տուժած Elior-ը 2020 թվականի հոկտեմբերին հայտարարել է Ֆրանսիայում կորպորատիվ սննդի սպասարկման ոլորտում 1888 հաստիքի կրճատման մասին։ 2021 թվականի նոյեմբերին Elior-ը հայտնել է շարունակական կորուստների մասին՝ 2020–2021 թվականների ժամանակահատվածի համար արձանագրելով 100 միլիոն եվրոյի զուտ վնաս։ Սա, այնուամենայնիվ, առաջընթաց է եղել 2019–2020 թվականների արդյունքների համեմատ, որոնք ավարտվել էին 483 միլիոն եվրոյի կորստով։

Derichebourg-ի գալուստ

շ2022 թվականի մայիսին Derichebourg Group-ը դարձել է Elior Group-ի ամենախոշոր բաժնետերը՝ մեծացնելով իր մասնաբաժինը մինչև ընկերության կապիտալի 20%-ը։ Մինչև դեկտեմբեր Derichebourg-ն էլ ավելի է մեծացրել իր բաժնեմասը Elior-ում՝ հասցնելով այն 48,4%-ի՝ նախկին 24,63%-ի փոխարեն։ Մասնակցության այս աճն իրականացվել է Derichebourg-ի ծառայությունների բիզնեսի ձեռքբերման դիմաց, որն ունpreviewեր 37,000 աշխատակից և ապահովում էր գրեթե 950 միլիոն եվրոյի հասույթ։

2023 թվականի մարտի 6-ին պաշտոնապես ձևակերպվել է փոխըմբռնման հուշագրի և «Derichebourg Multiservices»-ը «Elior»-ին վաճառելու մասին համաձայնագրի ստորագրումը։ Այս գործարքը հաստատվել է 2023 թվականի ապրիլի 18-ի ընդհանուր ժողովում՝ ստեղծելով միավորված կառույց, որն ունի ավելի քան 5 միլիարդ եվրոյի հասույթ և 134,000 աշխատակից։

Գործունեություն և դուստր ձեռնարկություններ

Elior Group-ը կենտրոնանում է երկու հիմնական գործունեության վրա.

  • պայմանագրային սննդի սպասարկում
  • բիզնես ծառայություններ։

Սննդի սպասարկման (քեյթրինգի) գործունեությունը կազմակերպված է ըստ երկրների՝ «Elior France», «Elior North America», «Elior UK», «Elior Italia» և «Serunion»: Իսկ ծառայությունների մատուցման գործունեությունն իրականացվում է «Derichebourg Multiservices» և «Elior Services» ընկերությունների միջոցով։

Ղեկավար կազմ

2022 թվականի փետրվարի վերջին Ֆիլիպ Գիյեմոյի պայմանագրի երկարաձգումը հաստատվել է տնօրենների խորհրդի 98%-ի կողմից։ Սակայն հաջորդ օրը նա հայտարարել է անձնական պատճառներով «Elior Group»-ից իր անհապաղ հեռանալու մասին։ Հաջորդողի փնտրտուքի ընթացքում խորհուրդը ժամանակավոր գլխավոր տնօրեն է նշանակել Բեռնար Գոլին, ով մի քանի ամիս անց հաստատվել է այդ պաշտոնում։

Դանիել Դերիշբուրգը, ով շարունակում է մնալ «Derichebourg Group»-ի տնօրենների խորհրդի նախագահը, 2023 թվականի ապրիլի 18-ի ընդհանուր ժողովից հետո ստանձնել է «Elior Group»-ի նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնը։ Իսկ Բորիս Դերիշբուրգը նշանակվել է գլխավոր գործառնական տնօրեն։

Բաժնետերեր

2023 թվականի ապրիլի 18-ի դրությամբ Elior-ի կապիտալի բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը․

Դերիշբուրգ48.3%ԲԴԼ Քափիթալ Մենեջմենթ5.5%Ազատ շրջանառություն46.2%

«Derichebourg Group»-ի բազմապրոֆիլ ծառայությունների (multiservices) ստորաբաժանման ձեռքբերումից հետո «Derichebourg»-ի մասնաբաժինը «Elior»-ի կապիտալում այժմ կազմում է 48.3%։

Լոբբիստական գործունեություն

Եվրոպական միության հետ

«Elior Group»-ը Եվրոպական միությունում ներկայացված է «FoodServiceEurope» կազմակերպության միջոցով, որը 2008 թվականից գրանցված է Եվրոպական հանձնաժողովի Շահերի ներկայացուցիչների թափանցիկության ռեգիստրում։ 2018 թվականին «FoodServiceEurope»-ը հայտարարագրել է, որ այս գործունեության համար տարեկան ծախսել է 200,000-ից մինչև 300,000 եվրո։

Ֆրանսիայում

«Elior Group»-ը Հանրային կյանքի թափանցիկության բարձրագույն մարմնին հայտարարել է, որ 2019 թվականին Ֆրանսիայում իրականացրել է լոբբիստական գործունեություն, որի գումարը չի գերազանցել 10,000 եվրոն։

Աղմկահարույց թեմաներ

Վիճահարույց աշխատանքային պայմաններ

2008 թվականին 181 աշխատակից, գտնելով, որ իրենց համար չեն ապահովվում արդարացի աշխատանքային պայմաններ, հատկապես խմբի մյուս աշխատակիցների համեմատ, դատական հայց են ներկայացրել «Elior»-ի դեմ։ Աշխատանքային դատարանը 2012 թվականին որոշում է կայացրել հօգուտ նրանց, ինչպես որ 2016 թվականին արել է նաև Վերաքննիչ դատարանը։ Այնուամենայնիվ, 2018 թվականին Վճռաբեկ դատարանը բեկանել է նախորդ երկու որոշումները՝ կապված կոլեկտիվ բանակցությունների վերաբերյալ աշխատանքային օրենսդրության ընդհանուր փոփոխությունների և դատական պրակտիկայի հետ։ Արդյունքում՝ աշխատակիցներից պահանջվել է հետ վերադարձնել նախկինում ստացված գումարները։ «Elior Group»-ը, որը մտադիր է ի կատար ածել այս որոշումը, հայտարարել է, որ ծրագրում է «ցուցաբերել անհատական մոտեցում՝ յուրաքանչյուր դեպքի համար առանձին»։

2019 թվականի ապրիլին Մարսելի «NH Collection» հյուրանոցի հավաքարարները գործադուլ են հայտարարել, քանի որ հյուրանոցն իր մաքրության ծառայությունները պատվիրակել (աութսորս) էր արել «Elior Service» ընկերությանը։ Նրանք պահանջել են համախառն ժամավճարի բարձրացում՝ 10․28 եվրոյից դարձնելով 10․51 եվրո, կիրակնօրյա աշխատաժամերի համար գործող 20%-ի փոխարեն 50% հավելավճարի սահմանում, 13-րդ աշխատավարձ, ինչպես նաև չվճարված արտաժամյա ժամերի կարգավորում։

Read next

In 9 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article