factograf
HY
Sign in

Edenred

Edenred

Key facts

ստեղծում2010
հասկացության մասնավոր դեպքկազմակերպություն, բիզնես ձեռնարկություն
երկիրՖրանսիա
հիմնադիրAccor
All data from the card 7
Տեսակ
կազմակերպություն և բիզնես ձեռնարկություն
Երկիր
Ֆրանսիա
Հիմնադրված
2010
Գլխադասային գրասենյակ
Իսի լե Մուլինո
Ղեկավար
Bertrand Dumazy?
Հիմնադիր
Accor
Կայք
edenred.com

Edenred (նախկինում հայտնի որպես Accor Services), վճարային ծառայությունների միջազգային մատակարար՝ տեղակայված Ֆրանսիայում: Ընկերությունը կենտրոնանում է աշխատավայրում կիրառվող վճարային ծառայությունների վրա՝ ներառյալ աշխատակիցների արտոնությունները, ինչպիսիք են Ticket Restaurant սննդի կտրոնները, ինչպես նաև «բիզնեսը բիզնեսին» (B2B) ձևաչափի վճարային այլ լուծումներ: Ընկերությունն ստեղծվել է «Accor» խմբից առանձնացումից հետո և 2010 թվականից ի վեր ցուցակված է Փարիզի ֆոնդային բորսայում: Ակտիվ գործունեություն է ծավալել միջազգային շուկայում՝ ներկայացված լինելով 46 երկրներում:

Պատմություն

Հիմնադրում և Accor-ի հետ ինտեգրում (196-2009)

Ժակ Բորելը 1962 թվականին Ֆրանսիայում ստեղծել է սննդի վաուչեր, որը կոչվել է Ticket Restaurant: Նա ոգեշնչվել է օրիգինալ Luncheon Voucher-ով՝ մի հայեցակարգով, որը ներդրվել է Միացյալ Թագավորությունում 1954 թվականին, և Luncheon Vouchers Company ընկերությամբ, որը 1955 թվականին հիմնադրել է Ջոն Հեքը: Ֆրանսիայի կառավարության որոշմամբ, որն ընդունվել է 1967 թվականին, սննդի կտրոնը պաշտոնապես ճանաչվել է որպես աշխատակիցների հատուցումներ: Այս հայեցակարգը Ֆրանսիայի սահմաններից դուրս է բերվել սկսած 1976 թվականից: Ticket Restaurant-ը և դրա տեղական տարբերակը՝ Ticket Alimentación-ը, սկսել են տարածվել Եվրոպայի և Լատինական Ամերիկայի այլ երկրներում, ներառյալ՝ Բրազիլիայում և Մեքսիկայում:

Ticket Restaurant կազմակերպությունը, որը 1983 թվականից ի վեր եղել է Accor-ի դուստր ձեռնարկությունը, 1998 թվականին դարձել է Accor Services: Accor-ը նաև ձեռք է բերել Luncheon Vouchers-ը մեկ տարի առաջ: Այսպիսով, երկու կազմակերպությունները միավորվել են Accor Services նոր անվան ներքո:

2007 թվականի սեպտեմբերին Accor Services-ը 55 միլիոն եվրոյով ձեռք է բերել կանխավճարային քարտերի ոլորտում Միացյալ Թագավորության առաջամարտիկ և շուկայի առաջատար PrePay Technologies Ltd ընկերության բաժնետոմսերի 98.3%-ը:

Ticket Restaurant-ը ներդրվել է Թուրքիայում 1992 թվականին՝ նշանավորելով Accor Services-ի մուտքը թուրքական աշխատակիցների արտոնությունների շուկա: Գործունեությունն սկզբնապես գործարկվել է Ticket Restaurant բրենդի ներքո, իսկ ավելի ուշ՝ 1998 թվականին խմբի գլոբալ վերակազմավորումից հետո, շարունակվել է որպես Accor Services Türkiye:

Edenred-ի ձևավորում (2010–մինչ օրս)

Accor-ի հյուրանոցային և կանխավճարային ծառայությունների բիզնեսների առանձնացումից հետո Accor Services-ը 2010 թվականի հունիսին դարձել է Edenred: Խումբը 2010 թվականի հուլիսի 2-ին ցուցակվել է Փարիզի ֆոնդային բորսայում: Ժակ Ստեռնը նշանակվել է նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն։

Edenred-ը նաև թողարկել է Ticket Plus Card-ը Գերմանիայում (հիմնական ապրանքներ՝ սնունդ, վառելիք, ճաշ), Ticket Cultura-ն Բրազիլիայում (մշակութային ապրանքներ և ծառայություններ) և Fides Cloud Loyalty Software-ը Հնդկաստանում, որը կառավարվում է իր դուստր ձեռնարկության՝ Accentiv India Pvt. Ltd.-ի կողմից:

2014 թվականին Edenred-ը ձեռք է բերել C3 ընկերությունը, որն առաջատար է Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատակիցների աշխատավարձային քարտերի շուկայում: Խումբը նաև ձեռք է բերել UTA-ի՝ Եվրոպայում վառելիքային քարտեր թողարկող երկրորդ ամենախոշոր ընկերության բաժնետոմսերի 34%-ը, նախքան իր մասնաբաժինը 2017 թվականի հունվարին մինչև 51%, 2018 թվականին՝ մինչև 66%, իսկ 2020 թվականին՝ մինչև 100% մեծացնելը:

Բերտրան Դյումազին 2015 թվականի հոկտեմբերի 26-ին դարձել է Edenred-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն:

Խումբը փոխել է իր ուղղվածությունը դեպի թվային արտադրանքներ և 2014 թվականի ապրիլին Ֆրանսիայում թողարկել է Ticket Restaurant քարտը: 2021 թվականի դրությամբ աշխարհում խմբի բիզնեսի ծավալի 90%-ը ձևավորվել է թվային արտադրանքներից:

2016 թվականին Խումբն սկսել է հեռահար վերափոխումներ իր Fast Forward ռազմավարական պլանի (2016-2019) շրջանակներում: Այդ նույն տարում Edenred-ը նաև գործարկել է իր Corporate Payment Services բիզնեսը և ձեռք բերել Embratec-ի գործառնությունները Բրազիլիայում: 2018 թվականի նոյեմբերին Edenred-ը հայտարարել է B2B էլեկտրոնային վճարումների ոլորտի Corporate Spending Innovations ընկերությունը 600 միլիոն դոլարով ձեռք բերելու մասին:

2023 թվականի մայիսին Edenred-ը 1.15 միլիարդ ֆունտ ստերլինգ ձեռնարկատիրական արժեքով ձեռք է բերել Միացյալ Թագավորությունում տեղակայված աշխատակիցների ներգրավվածության Reward Gateway հարթակը՝ իր Employee Benefits լուծումներն ընդլայնելու համար:

Արտադրանքնոր

Edenred-ի գործառնությունները կազմակերպված են երեք բիզնես ուղղություններով․

  • Աշխատակիցների արտոնությունների ոլորտում խումբը թողարկում է ճաշի և սննդի արտոնություններ այնպիսի բրենդների ներքո, ինչպիսիք են Ticket Restaurant-ը և Ticket Alimentación-ը։ Այն նաև առաջարկում է նվերների ու խրախուսման լուծումներ և աշխատակիցների ներգրավվածության հարթակներ. այս սեգմենտն ընկերությունն ընդլայնել է 2023 թվականին՝ Reward Gateway-ի ձեռքբերմամբ։
  • Շարժունակության լուծումների (mobility solutions) ոլորտում Edenred-ը տրամադրում է ավտոպարկի կառավարման ու վառելիքի քարտեր և դրանց հետ կապված ծառայություններ Եվրոպայում՝ UTA Edenred-ի միջոցով (ընկերությունը Union Tank Eckstein-ում (UTA) մասնաբաժին է գնել 2014 թվականին):
  • Կորպորատիվ վճարումների ոլորտում Edenred-ը մշակել է վիրտուալ քարտեր, կրեդիտորական պարտքերի ավտոմատացման և B2B վճարային այլ ծառայություններ, որոնք ամրապնդվել են 2018 թվականին՝ ԱՄՆ-ում տեղակայված Corporate Spending Innovations (CSI) ընկերության ձեռքբերմամբ։

Ապրանքատեսակների հիմնական ընտանիքները ներառում են Ticket Restaurant ճաշի արտոնությունները այնպիսի շուկաներում, ինչպիսիք են Ֆրանսիան և Լատինական Ամերիկան: Դրանք կարող են օգտագործվել ռեստորաններում և սննդի մասնագիտացված խանութներում՝ համաձայն ազգային կանոնակարգերի: Օրինակ՝ Ֆրանսիայում կիրառվում է օրական ծախսերի առավելագույն սահմանաչափ և ընդունման հստակ սահմանված կատեգորիաներ: Եվրոպայում UTA Edenred-ը թողարկում է վառելիքի քարտեր, որոնք ընդունվում են բազմաբրենդային ցանցերում: Ընկերությունն ավելացրել է նաև ծառայություններ ճանապարհային վճարումների, իսկ վերջերս՝ էլեկտրական մեքենաների լիցքավորման համար՝ իր UTA eCharge առաջարկի միջոցով: Միացյալ Թագավորությունում և եվրոպական այլ շուկաներում Reward Gateway-ը տրամադրում է աշխատակիցների ներգրավվածության գործիքներ, ներառյալ՝ արտոնությունների պորտալներ և խրախուսման ծրագրեր:

Ընդլայնում

Edenred-ը դուստր ձեռնարկություններ ունի 46 երկրներում
Edenred-ը դուստր ձեռնարկություններ ունի 46 երկրներում

Edenred-ը գործունեություն է ծավալում 45 երկրներում և ունի ավելի քան 12,000 աշխատակից: Խումբը 2010 թվականից ի վեր մուտք է գործել նոր շուկաներ՝ Ֆինլանդիա՝ 2011 թվականին, Ճապոնիա՝ 2012 թվականին, Ռուսաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 2014 թվականին և Մոլդովա՝ 2018 թվականին:

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Edenred» հոդվածին։

Read next

In 21 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article