factograf
HY

գրող, Դանիա

Ֆրեդրիկ Բայեր

Ֆրեդրիկ Բայեր

Key facts

ծննդյան օր21 ապրիլի, 1837 թ.
մահվան օր22 հունվարի, 1922 թ.
մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, ուսուցիչ
ծննդավայրՎեստեր Էգեդե
մահվան վայրԿոպենհագեն
զբաղեցրած պաշտոնՖոլկետինգի անդամ
All data from the card 11
Ծնվել է
ապրիլի 21, 1837
Ծննդավայր
Վեստեր Էգեդե, Ֆաքսե, DK
Մահացել է
հունվարի 22, 1922 (84 տարեկան)
Մահվան վայր
Կոպենհագեն, DK
Գերեզման
Բիսպերբերգ գերեզմանատուն
Քաղաքացիություն
Դանիայի Թագավորություն
Կրթություն
Sorø Academy? (1854)
Մասնագիտություն
գրող, քաղաքական գործիչ, ուսուցիչ, հակապատերազմային ակտիվիստ և կանանց իրավունքների պաշտպան
Ամուսին
Matilde Bajer?
Զբաղեցրած պաշտոններ
Ֆոլկետինգի անդամ և նախագահ
Կուսակցություն
Q3426725?

Ֆրեդրիկ Բայեր (դանիերեն՝ Fredrik Bajer, ապրիլի 21, 1837, Վեստեր Էգեդե, Ֆաքսե, DK - հունվարի 22, 1922, Կոպենհագեն, DK), դանիացի գրող և քաղաքական գործիչ։ Նա պացիֆիստական շարժման կազմակերպիչներից մեկն է։ 1891-1907-ական թվականներին Կլաս Պոնտուս Արնոլդսոնի հետ Խաղաղության միջազգային բյուրոյի նախագահն էր։

Կենսագրություն

Ֆրեդրիկ Բայերը ծնվել է 1837 թվականին։ Քահանայի որդի է։ Երիտասարդ տարիներին ծառայել է Դանիայի բանակում։ 1864 թվականին մասնակցել է Դանիական պատերազմին։ Նա արժանացել է պորուչիկի աստիճանի։ Զինվորական ծառայությունից գեռանալուց հետո, աշխատել է որպես ուսուցիչ, թարգմանիչ և լրագրող։ Մասնակցեել է կանանց իրավահավասարության շարժմանը, 1871 թվականին դարձել է Դանիայի կանանց ասոցիացիայի համահիմնադիրը։ 1872 թվականից ձախ լիբերալների կողմից ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։ Բայերը կողմ էր Սկանդինավյան երկրների և Դանիայի համագործակցությանը։ Չեզոքության գաղափարների ակտիվիստ էր։

1882 թվականին հիմնադրել է Դանիայի չեզոքության ասոցիացիան (1885 թվականին ձևափոխվել է Դանիայի խաղաղության ասոցիացիայի)։ Նա պատվիրակվել էր Սկանդինավիայի առաջին խաղաղության համագումարի, իսկ 1889 թվականից համաշխարյաին համագումարներին։

1891 թվականին Բայերը Խաղաղության միջազգային բյուրոյի համահիմնադիրներից էր, որի կենտրոնակայանը գտնվում էր Բեռլինում։ 1891-1907-ական թվականների ընթացքում` բյուրոյի պատվարժան նախագահն էր։

Նորվեգա-շվեդական միության խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար, Շվեդիայի հայտնի հասարակական գործիչ Կլաս Պոնտուս Արնոլդսոնի հետ 1908 թվականին արժանացել են խաղաղության Նոբելյան մրցանակի։

Մահացել է 1922 թվականի հունվարի 22-ին։

Արտաքին հղունմներ

  • Ֆրեդրիկ Բայեր (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդրիկ Բայեր» հոդվածին։


Read next

In 61 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article