factograf
HY

Օլշտին

Օլշտին

Key facts

բնակչություն170 225
մակերես88km²
հասկացության մասնավոր դեպքքաղաք, մեծ քաղաք
երկիրԼեհաստան
ստեղծում31 հոկտեմբերի, 1353 թ.
բարձրություն ծովի մակարդակից88m
All data from the card 10
Երկիր
Լեհաստան
Համայնք
Warmian-Masurian Voivodeship?
Հիմնադրված է
հոկտեմբերի 31, 1353 թ.
Մակերես
88 կմ²
ԲԾՄ
88 մետր
Բնակչություն
▼170 225 մարդ (մարտի 31, 2021)
Հեռախոսային կոդ
89
Փոստային դասիչ
10-001–11-041
Ավտոմոբիլային կոդ
NO
Պաշտոնական կայք
visit.olsztyn.eu/de/​(գերմ.)

Օլշտին, քաղաք Łyna գետի ափին՝ Հյուսիսարևելյան Լեհաստանում։ Օլշտինը Արևմտյան-Մազուրյան վոյեվոդության մայրաքաղաքն է։

Պատմություն

Օլշտին, 1917 թվական
Օլշտին, 1917 թվական
Օլշտին, 1981 թվական
Օլշտին, 1981 թվական
Օլշտենի Կայսրության փողը 1920 թվականին
Օլշտենի Կայսրության փողը 1920 թվականին
3 images

1346 թվականին արևմտյան շրջանը՝ անտառը մաքրվեց իր ամբողջ տարածքով՝ (այժմ՝ Łyna գետ) պրուսիական Վարմիայի նոր բնակչությամբ։ Հետևյալ տարին Տևտոնյան պատվերները սկսեցին Իևդենսբուրգի նման ամրոցների կառուցումը։ «Ալլեմշտեյն» բառը գերմաներենում նշանակում է Alle գետի մոտ գտնվող ամրոց։ Ալլեմշտեյնը նշվում է Լեհաստանի թագավորության կողմից՝ հունգարական պատերազմի ժամանակ։

Ալլենշտեյնը միացավ Պրուսիական Կոնֆեդերացիային 1440 թվականին։ Այն ապստամբեց 1454 թվականին՝ որպես 30 տարվա պատերազմի արդյունք և պաշտպանության առաջարկվեց Լեհական կառավարության կողմից։

1655 թվականին Օլշտինը գրավվեց շվեդացիների կողմից և 1708 թվականին՝ լեհ-շվեդական պատերազմների ժամանակ, քաղաքի բնակչությունը գրեթե սրբվեց ժանտախտի և խոլերայի պատճառով։

Քաղաքը վերականգնվել է 1772 թվականին Պրուսիական Թագավորության կողմից՝ Լեհաստանի առաջին մասի կողմից։ Բնակչությունը հասավ 1,770-ի, իսկ Օլշտինը կառավարվում էր Արևելյան Պրուսիայի նահանգի կողմից։ 1807 թվականին Նապոլեոն Բոնապարտն այցելում է Օլշտին։ 1825 թվականին քաղաքը բնակեցված էր 1266 լեհերով և 1341 գերմանացիներով 1841 թվականին առաջին անգամ լույս տեսավ «Allensteiner Zeitung» գերմաներեն պարբերականը։ Քաղաքում հիվանդանոց բացվեց 1867 թվականին։

Գերմանիայի վերամիավորումից հետո՝ 1871 թվականին Օլշտինը դարձավ Գերմանական Կայսրության մասը։ 2 տարի հետո քաղաքը կապվեց Տորունին։ 1886 թվականին սկսվեց առաջին լեհերեն թերթը՝ «Gazeta Olsztyńska»-ն։ Օլշտինի ենթակառուցվածքը զարգացավ արագորեն. Գազը ներմուծվեց 1890, հեռախոսը՝ 1892, ջրատարը՝ 1898, իսկ էլէկտրականությունը՝ 1907 թվականներին։ 1905 թվականին քաղաքը դարձավ Ալենշտեյն շրջանը շրջանի մայրաքաղաքը։ 1818-1910 թվականներին քաղաքը կառավարվում էր Օլշտինի համայնքի կողմից։ Դրանից հետո քաղաքը դարձավ անկախ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսական Կայսրությունը գրավեց Օլշտինը 1914 թվականին, սակայն վերականգնվեց Գերմանական բանակի կողմից Տաննենբերգի ճակատամարտից հետո։

Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո 1920 թվականին Արևելյան Պրուսիայում հանրաքվե անցկացվեց Օլշտինի՝ Արևելյան Պրուսիային կամ Լեհաստանին միանալու վերաբերյալ։ Այն անցկացվեց հուլիսի 11-ին։ 362,209 ձայն (97,8%) կողմ էր Արևելյան Պրոիսիային, իսկ 7,980-ը՝ (2,2%) Լեհաստանին միանալուն։

1939 թվականի սկզբին լեհախոս փոքրամասնությունը՝ հատկապես Գերմանիայի լեհական միությունը Գերմանիայից վտարեցին մահվան ճամբարները։

1945 թվականի հունվարի 22-ին քաղաքը թալանվեց և այրվեց Խորհրդային Կարմիր բանակի կողմից։ 1945 թվականի հոկտեմբերին Օլշտինի գերմանացի բնակչությունը արտաքսվեց Օլշտին քաղաքի հրամանատարների կողմից։

1967 թվականին Օլշտինում բացվեցին անվադողերի գործարաններ։ Դրանց մեջ էին մտնում «OZOS», «Stomil», և «Michelin» ընկերությունները։

Օլշտինը Արևմտյան-մասուրյան վոյեվոդության մայրաքաղաքն է 1999 թվականից։ Նախկինում այն մտնում էր Օլշտինի վոյեվոդության կազմում։

Աշխարհագրություն

Ուկիել լիճը
Ուկիել լիճը
Կորտովսկիյե լիճ
Կորտովսկիյե լիճ
Զբիկ լիճը
Զբիկ լիճը
3 images

Օլշտինը գտնվում է Լեհաստանի հյուսիս-արևելքում։ Տարածաշրջանը հայտնի է որպես «Հազար լճեր»։

Կանաչ գոտի

Տարածքի անտառների կեսից շատը առանձին կառուցվածք է, որը ծառայում է զբոսաշրջային նպատակներով։ Այս տարածքում են գտնվում տորֆային հողով հարուստ 2 կառույցներ՝ «Մզար» և «Րեդիկայնի»։ Տարածքն իր մեջ է ընդգրկում բնության 910 հուշարձաններ, արգելոցներ՝ հաճարենու, կաղնու, լիմոնի ճանապարհներ։

Լճեր

Քաղաքը տեղակայված է լճային տարածքում։ Վարչական տարածքի ներսում կան 15 լճեր։ Դրանց մակերեսը կազմում է 725 հա, իսկ 8,25%-ը բուն քաղաքն է։

Վիճակագրություն

Օլշտինի Շտատոր փողոցը
Օլշտինի Շտատոր փողոցը
Տարի Բնակչություն
1772 1,770
1846 4,000
1875 6,000
1885 11,555
1890 19,373
1895 25,000
1939 50,000
1941 54,300
1946 23,000
1950 45,000
1972 մոտ 100,000
1994 165,000
2000 170,000
2009 (30 Հուլիս) 176,387

Կան նաև շատ փոքր մասեր՝ Jakubowo, Karolin, Kolonia Jaroty, Kortowo II, Łupstych, Niedźwiedź, Piękna Góra, Podlesie, Pozorty, Skarbówka Poszmanówka, Słoneczny Stok, Stare Kieźliny, Stare Miasto, Stare Zalbki, Stary Dwór, Track։ Այս մասերը չունեն խորհրդային ներկայացուցիչների հավաքներ։

-->

Մշակույթ

Ստեֆան Յարազի անվան թատրոն
Ստեֆան Յարազի անվան թատրոն
Vader դեթ-մետալ խումբը
Vader դեթ-մետալ խումբը
2 images

Թատրոններ

  • Ստեֆան Յարազի թատրոն
  • Տիկնիկային թատրոն

Կինոթատրոններ

  • «Հելիոս» կինոթատրոն

Թանգարաններ

Օլշտինի ամենամեծ թանգարանը Վարմիայի և Մազուրիի թանգարանն է։ Քաղաքը ունի նաև «Gazeta Olsztyńska House», բնության թանգարան, սպորտի թանգարան։

Երաժշտություն

Vader դեթ-մետալ խումբը համարվում է Լեհաստանի ամենահայտնի դեթ-մետալ խմբերից։

Տնտեսություն

«Michelin» անվադողային ընկերությունը Օլշտինում
«Michelin» անվադողային ընկերությունը Օլշտինում

«Michelin» անվադողեր արտադրող ընկերությունը Վարմիա և Մասուրիա տարածաշրջանի ամենամեծ ընկերությունն է։ Մյուս կարևոր ոլորտներն են սնունդը և կահույքագործությունը։

Կրթություն

Վարմիա և Մազուրիի համալսարանը
Վարմիա և Մազուրիի համալսարանը
  • University of Warmia and Mazury [1] Արխիվացված 2006-05-26 Wayback Machine
  • Համակարգչային գիտությունների համալսարան Արխիվացված 2008-05-21 Wayback Machine
  • Olsztyńska Szkoła Wyższa im. Józefa Rusieckiego
  • Olsztyńska Wyższa Szkoła Informatyki i Zarządzania im. Tadeusza Kotarbińskiego Արխիվացված 2010-12-10 Wayback Machine
  • Wyższe Seminarium Duchowne HOSIANUM Արխիվացված 2012-07-16 Wayback Machine
  • Masurian Institute (Հիմնադրված՝ 1943 թվականին)

Սպորտ

Քաղաքի գլխավոր սպորտային համալիրը
Քաղաքի գլխավոր սպորտային համալիրը
  • Indykpol AZS Olsztyn – վոլեյբոլի թիմ
  • OKS Stomil Olsztyn – ֆուտբքոլի թիմ (տղաների)
  • Warmia Traveland Olsztyn – վոլեյբոլի թիմ (տղաների)
  • AZS UWM Trójeczka Olsztyn – բասկետբոլի թիմ (տղաներ)
  • WMPD Olsztyn – րեգբիի թիմ (տղաների)
  • Budowlani Olsztyn - ըմբշամարտի թիմ

Քաղաքի նշանավոր մարդիկ

Քաղաքի համայնապատկերը
Քաղաքի համայնապատկերը
  • Նիկոլայ Կոպեռնիկոս (1473–1543 թթ.) աստղագետ, կառավարիչ և քաղաքի հրամանատար
  • Հովհաննես վոն Լեյսեր (1310–1388 թթ.), քաղաքի հիմնադիրը
  • Հովհաննես Նոլեյսեն (+1511), Գերմանացի ակադեմիկոս
  • Հյոգո Հիս (1863–1919 թթ.), լեհ-գերմանացի քաղաքական գործիչ
  • Հյուբերտ Հյոնեկես (1880–1947 թթ.), ուսուցիչ Կոպեռնիկոսի դպրոցում, 1930–1933 թթ. գերմանական պառլամենտի անդամ
  • Էրիկ Մենդելսոն (1887–1953 թթ.), գերմանացի-լեհ ճարտարապետ
  • Օլգա Դեսմոնդ (1891–1964 թթ.), պարուհի և դերասանուհի
  • Քուրդ վոն Բիլլո (1899–1971 թթ.), երկրաբան
  • Գեորգի Հերմանովսկի (1918–1993 թթ.), գրող, թարգմնանիչ
  • Հանս-Գուրգեն Վինչևսկի (1922–2005 թթ.), քաղաքական գործիչ
  • Կուրտ Լովենս (*1925 թ.), գերմանացի դերասան
  • Իզաբելլա Տրոջանովսկա (*1955 թ.), դերասանուհի և երգչուհի
  • Արթուր Վոդջեթ (*1968 թ.), լողորդ
  • Վոլչիեխ Գժիբ (*1981 թ.), վոլեյբոլիստ
  • Թոմաս Զահորսկի ֆուտբոլիստ
  • Պյոտր Վիվզարեք (*1965 թ.), կիթառահար և վոկալիստ

Պատկերասրահ

Ամրոց Օլշտինում
Ամրոց Օլշտինում
Օլշտինի ամրոցը
Օլշտինի ամրոցը
Օլշտինի այգին
Օլշտինի այգին
Օլշտին, Պրոստա փողոց
Օլշտին, Պրոստա փողոց
հուշարձան Օլշտինում
հուշարձան Օլշտինում
Օլշտինի տաճարը
Օլշտինի տաճարը
ET22 ուղևորափոխադրիչը
ET22 ուղևորափոխադրիչը
Օլշտինի ամրոցը
Օլշտինի ամրոցը
Կոպեռնիկոսի հուշարձանը Օլշտինում
Կոպեռնիկոսի հուշարձանը Օլշտինում
Օլշտինի պատմական երկաթուղային կամուրջը
Օլշտինի պատմական երկաթուղային կամուրջը
12 images

Արտաքին հղումներ

  • http://www.olsztyn.eu/ Արխիվացված 2014-09-11 Wayback Machine
  • http://poland.reship.com/ Արխիվացված 2014-08-21 Wayback Machine
  • Վայրեր, որ կարելի է այցելել՝ գտնվելով Օլշտինում Արխիվացված 2014-08-20 Wayback Machine
  • http://wiadomosci.olsztyn.pl/
  • Օլշտինի պատմություն Արխիվացված 2014-01-01 Wayback Machine

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլշտին» հոդվածին։

Read next

In 86 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article