factograf
HY

Ռեչ Պոսպոլիտա

Ռեչ Պոսպոլիտա

Key facts

բնակչություն7 500 000
մակերես865 000km²
հասկացության մասնավոր դեպքինքնիշխան պետություն, պատմական պետություն
երկիրՌեչ Պոսպոլիտա
մայրաքաղաքԿրակով
ստեղծում11 հունիսի, 1569 թ.
All data from the card 2
Պետական լեզուներ
լեհերեն, լատիներեն, լիտվերեն
Կառավարում
ընտրովի միապետություն

Ռեչ Պոսպոլիտա (լեհ.՝ rzecz - իր, գործ և լեհ.՝ pospolita - ընդհանուր, «ընդհանուր գործ»), պաշտոնական անվանումը՝ Լեհաստանի թագավորություն և Լիտվայի մեծ իշխանություն (լեհ.՝ Królestwo Polskie i Wielkie Księstwo Litewskie)՝ դաշնություն Եվրոպայում 16-18-րդ դարերում՝ կազմավորված Լեհաստանի թագավորության և Լիտվայի մեծ իշխանության միությունից։ Առաջացել է 1569 թ.-ին Լյուբլինյան ունիայի արդյունքում, վերացել՝ 1795 թ.-ին երկրի բաժանման հետևանքով՝ Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի միջև։ Տեղակայված էր ներկայիս Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսիաի և Լիտվայի, ինչպես նաև մասնակիորեն՝ Ռուսաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Մոլդովայի և Սլովակիայի տարածքների վրա։ Համարվում էր Եվրոպայի ամենամեծ և հայտնի երկրներից մեկը 16-րդ և 17-րդ դարերում։ Երկրի ղեկավարը ընտրվում էր սեյմի կողմից՝ ցմահ, և կրում էր Լեհաստանի թագավորի և Լիտվայի մեծ իշխանի տիտղոսը։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեչ Պոսպոլիտա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 642)։

Read next

In 98 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article