Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարագվայ (այլ կիրառումներ)
Պարագվայ (իսպաներեն՝ Paraguay, գուարանի՝ Paraguái), պետություն Հարավային Ամերիկայում։ Հարավ-արևմուտքում սահմանկցում է Արգենտինայի հետ, հյուսիս-արևմուտքում՝ Բոլիվիայի, իսկ արևելքում և հյուսիս-արևելքում՝ Բրազիլիայի հետ։ Պարագվայը ցամաքով շրջապատված երկիր է։
Բնական պաշարներ
Ընդերքում կան ուրանի, երկաթի ոչ մեծ քանակով հանքավայրեր։ Կլիման արևադարձային է։ Գետային ցանցը խիտ է, խոշոր գետերն են Պարանան ու Պարագվայը։ Երկրի տարածքի 50%-ից ավելին զբաղեցնում են մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է, բնորոշ են գետակինճը, զրահակիրը, կատվառյուծը։ Շատ են թռչունները։
Հնագույն ժամանակներից երկրի տարածքում բնակվել են հնդկացիների տարբեր ցեղեր։ 16-րդ դարի 1-ին կեսին Պարագվայի տարածքը գաղութացրել են իսպանացիները։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 1811 թվականին՝ Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում։
Բնակչություն
Երկրի հիմնական բնակիչները պարագվայցիներն են։ Բնակվում են նաև գերմանացիներ, բրազիլացիներ, արգենտինացիներ, իտալացիներ և այլք։ Խոշոր քաղաքներն են Ասունսյոնը, Սյուդադ դել Էստեն, Էնկարնասիոնը։
Տնտեսության հիմքը անասնապահությունն ու անտառային տնտեսությունն են։ Համաշխարհային շուկայում մսի և անտառանյութի հիմնական մատակարարներից է։ Երկրագործության մեջ օգտագործվում է հողատարածքի միայն 3%-ը։
Արտադրություն
3 %-ը, հիմնականում՝ Պարագվայ և Պարանա գետերի հովիտները։ Մշակում են եգիպտացորեն, ցորեն, բատատ, ծխախոտ, թեյ։ Կան տեքստիլ, ծխախոտի, շաքարի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ձեռնարկություններ։
Պարագվայի ժողովրդական արվեստում (ժանյակներ, կավե արձանիկներ, անոթներ, արծաթե և պղնձե զարդեր) զուգորդված են իսպանացիների և հնդկացիների ազգային ավանդույթները։ Պահպանվել է նաև բուն հնդկացիների արվեստը (դրոշմազարդ անոթներ, երկրաչափական նախշերով հյուսածո պայուսակներ, փետուրներով զարդեր)։
Վարչական բաժանում
| Անվանում | Վարչկենտրոն | Տարածք, կմ² |
Բնակչություն (2002) | Խտություն, մարդ/կմ² | |
|---|---|---|---|---|---|
| 1. | Ալտո Պարագվայ | Ֆուերտե Օլիմպո | 82 349 | 15 008 | 0.2 |
| 2. | Ալտո Պարանա | Սյուդադ դել Էստե | 14 895 | 536 042 | 36.0 |
| 3. | Ամամբայ | Պեդրո Խուան Կաբալյերո | 12 933 | 113 888 | 8.8 |
| 4. | Ասունսյոն մայրաքաղաքային շրջան | Ասունսյոն | 117 | 513 399 | 4 388,0 |
| 5. | Բոկերոն | Ֆիլադելֆիա | 91 669 | 45 617 | 0.5 |
| 6. | Կաագուասու | Կորոնել Օվյեդո | 11 474 | 448 983 | 39.1 |
| 7. | Կաասապա | Կաասապա | 9 496 | 139 241 | 14.7 |
| 8. | Կանենդիյու | Սալտո դել Գուայրա | 14 667 | 140 551 | 9.6 |
| 9. | Սենտրալ | Արեգուա | 2 465 | 1 363 399 | 553.1 |
| 10. | Կոնսեպսյոն | Կոնսեպսյոն | 18 051 | 180 277 | 10.0 |
| 11. | Կորդիլյերա | Կաակուպե | 4 948 | 234 085 | 47.3 |
| 12. | Գուայրա | Վիլյարրիկա | 3 846 | 176 933 | 46.0 |
| 13. | Իտապուա | Էնկարնասյոն | 16 525 | 463 410 | 28.0 |
| 14. | Միսյոնես | Սան Խուան Բաուտիստա | 9 556 | 103 633 | 10.8 |
| 15. | Նյեեմբուկու | Պիլար | 12 147 | 76 738 | 6.3 |
| 16. | Պարագուարի | Պարագուարի | 8 705 | 226 514 | 26.0 |
| 17. | Պրեսիդենտե Աես | Պոսո Կոլորադո | 72 907 | 81 876 | 1.1 |
| 18. | Սան Պեդրո | Սան Պեդրո | 20 002 | 318 787 | 15.9 |
| Ընդամենը՝ | 406 752 | 5 178 381 | 12,7 | ||
Աղբյուրներ
- Հայկական Հանրագիտարան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարագվայ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 180)։
