Ուլյանովսկ (ռուս.՝ Улья́новск,(1648—1780 թվականներին՝ Синби́рск, 1780—1924 թվականներին՝ Симби́рск), քաղաք Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասի արևելյան հատվածում՝ Մերձվոլգյան բարձրությունում (Приволжская возвышенность), Վոլգա և Սվիյագա գետերի ափերին՝ Կույբիշևյան ջրամբարի մերձակայքում, Մոսկվայից 890 կիլոմետր դեպի հարավ-հարավ-արևելք։ Ուլյանովսկի մարզի վարչական կենտրոնն է, մարզային նշանակության քաղաք, ունի քաղաքային շրջանի կարգավիճակ։ 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 625 462. այդ ցուցանիշով Ռուսաստանում զբաղեցնում է 22-րդ տեղը։
Պատմություն
Բնակավայրը հիմնադրել է Բոգդան Խիտրովոն (Ալեքսեյ Միխայլովիչ ցարի կարգադրությամբ) 1648 թվականին՝ իբրև բերդամրոց՝ քոչվոր ցեղերի հարձակումներից ռուսական թագավորության արևելյան սահմանները պաշտպանելու նպատակով։ Եկատերինա II-ի 1780 թվականի վարչական բարեփոխումների ընթացքում դարձել է Սիմբիրյան փոխարքայության գլխավոր քաղաքը (Պավել Առաջինը 1796 թվականին փոխարքայությունը վերածել է նահանգի)։
Սիմբիրսկը ծննդավայրն է Ռուսաստանի 1917 թվականի ժամանակավոր կառավարության ղեկավար Ալեքսանդր Կերենսկու, ԽՍՀՄ-ի հիմնադիր Վլադիմիր Իլյիչ Լենին/Ուլյանովի (վերջինիս պատվին էլ 1924 թվականին վերանվանվել է, կոչվել Ուլյանովսկ)։ Քաղաքին ճանաչում ու համբավ են բերել նաև նրա արվեստագետ զավակները. այստեղ են ծնվել գրողներ Իվան Գոնչարովը, Նիկոլայ Յազիկովը, Նիկոլայ Կարամզինը, նկարիչներ Արկադի Պլաստովը, Նիկաս Սաֆրոնովը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2015 թվականին Ուլյանովսկին շնորհել է «Գրականության քաղաք» տիտղոսը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի հուլիսի 2-ի հրամանագրով Ուլյանովսկին շնորհվել է «Աշխատանքային անձնվիրության քաղաք» («Город трудовой доблести») կոչումը։
Պատկերասրահ










Քույր քաղաքներ
Ուլյանովսկը բարեկամական սերտ հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ
- Կրեֆելդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա (1991),
- Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ (14.05.2006),
- Օկլահոմա, ԱՄՆ (22.10.2008),
- Ժուկովսկի, Մոսկվայի մարզ
- Թեոդոսիա (Ղրիմ), (29.03.2014),
- Ցզինչեն, (16.05.2019).
Հետևյալ քաղաքների հետ էլ Ուլյանովսկը կնքել է համագործակցության պայմանագրեր.
Կլիմա
| Ուլյանովսկի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Ռեկորդային բարձր °C (°F) | 5.6 (42.1) |
5.6 (42.1) |
16.5 (61.7) |
30 (86) |
36.2 (97.2) |
37.5 (99.5) |
38.9 (102) |
39.3 (102.7) |
33.9 (93) |
26.0 (78.8) |
15.8 (60.4) |
7.8 (46) |
39.3 (102.7) |
| Միջին բարձր °C (°F) | −8.2 (17.2) |
−7.7 (18.1) |
1.0 (33.8) |
12.3 (54.1) |
21.4 (70.5) |
25.3 (77.5) |
26.6 (79.9) |
26.4 (79.5) |
19.2 (66.6) |
10.8 (51.4) |
2.5 (36.5) |
−4.2 (24.4) |
10.5 (50.9) |
| Միջին օրական °C (°F) | −8.9 (16) |
−9.8 (14.4) |
−3.6 (25.5) |
6.4 (43.5) |
13.8 (56.8) |
18.0 (64.4) |
20.0 (68) |
17.8 (64) |
12.1 (53.8) |
5.4 (41.7) |
−2.6 (27.3) |
−7.9 (17.8) |
5.1 (41.2) |
| Միջին ցածր °C (°F) | −15.1 (4.8) |
−16.0 (3.2) |
−7.8 (18) |
1.1 (34) |
8.3 (46.9) |
12.6 (54.7) |
14.6 (58.3) |
14.0 (57.2) |
8.3 (46.9) |
2.1 (35.8) |
−2.7 (27.1) |
−9.8 (14.4) |
.8 (33.4) |
| Ռեկորդային ցածր °C (°F) | −38.0 (−36.4) |
−40.0 (−40) |
−32.8 (−27) |
−20.0 (−4) |
−6.5 (20.3) |
−2.2 (28) |
3.8 (38.8) |
−1.0 (30.2) |
−4.9 (23.2) |
−18.9 (−2) |
−29.2 (−20.6) |
−38.0 (−36.4) |
−40.0 (−40) |
| Տեղումներ մմ (դյույմ) | 31 (1.22) |
25 (0.98) |
23 (0.91) |
30 (1.18) |
39 (1.54) |
63 (2.48) |
65 (2.56) |
49 (1.93) |
53 (2.09) |
40 (1.57) |
34 (1.34) |
32 (1.26) |
483 (19.02) |
| Միջ. անձրևոտ օրեր | 4 | 3 | 5 | 11 | 15 | 16 | 15 | 15 | 15 | 16 | 10 | 5 | 130 |
| Միջ. ձնառատ օրեր | 23 | 20 | 14 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0.3 | 5 | 16 | 21 | 104 |
| % խոնավություն | 83 | 81 | 79 | 67 | 59 | 67 | 68 | 70 | 73 | 79 | 84 | 84 | 75 |
| Միջին ամսական արևային ժամ | 43.4 | 92.4 | 142.6 | 216.0 | 275.9 | 300.0 | 319.3 | 275.9 | 174.0 | 102.3 | 48.0 | 37.2 | 2027 |
| Աղբյուր #1: Pogoda.ru.net | |||||||||||||
| Աղբյուր #2: Climatebase (sun only) | |||||||||||||
