factograf
HY

քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն

Ուիլյամ Քրիմեր

Ուիլյամ Քրիմեր

Key facts

ծննդյան օր18 մարտի, 1828 թ.
մահվան օր22 հուլիսի, 1908 թ.
մասնագիտությունքաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ
ծննդավայրՖերեհեմ
մահվան վայրԼոնդոն
զբաղեցրած պաշտոնՄիացյալ Թագավորության 28-րդ խորհրդարանի անդամ
All data from the card 10
Ծնվել է
մարտի 18, 1828
Ծննդավայր
Ֆերեհեմ, Անգլիա
Մահացել է
հուլիսի 22, 1908 (80 տարեկան)
Մահվան վայր
Լոնդոն, Անգլիա
Գերեզման
Tomb of Sir William Randal Cremer in Hampstead Cemetery
Քաղաքացիություն
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություն
քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
Կուսակցություն
Լիբերալ կուսակցություն
Պարգևներ և մրցանակներ
և
Անդամություն
Առաջին ինտերնացիոնալ

Սըր Ուիլյամ Ռանդալ Քրիմեր (մարտի 18, 1828, Ֆերեհեմ, Անգլիա - հուլիսի 22, 1908, Լոնդոն, Անգլիա), սովորաբար հայտնի է իր «Ռանդալ» երկրորդ անունով, բրիտանացի լիբերալ պատգամավոր, պացիֆիստ և միջազգային արբիտրաժի առաջատար փաստաբան: Միջազգային արբիտրաժային շարժման հետ աշխատանքի համար 1903 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Վաղ կյանք

Քրիմերը ծնվել է Անգլիայի հարավային Ֆարեհեմ քաղաքում բանվոր դասակարգի ընտանիքում: Նրա հայրը եղել է կառապան, որը լքել է ընտանիքը Ռանդալ Քրիմերի ծնվելուց անմիջապես հետո: Նրա մայրը մեծացրել է նրան իր երկու քույրերի հետ՝ ապահովելով, որ նա կրթություն ստանա տեղի մեթոդիստական դպրոցում: Ընդլայնել է իր գիտելիքները՝ հաճախելով անվճար դասախոսությունների, սովորել է շինարարություն և դարձել ատաղձագործ։

1852 թվականին տեղափոխվելով Լոնդոն՝ Քրիմերը եղել է արհմիության կազմակերպիչ՝ արագորեն դառնալով ճանաչված բանվորական առաջնորդ: Քրիմերը 1865 թվականին ընտրվել է Միջազգային Աշխատավորների ասոցիացիայի քարտուղար, սակայն երկու տարի անց՝ 1867 թվականին հրաժարական է տվել, երբ կազմակերպությունը որոշել է կանանց անդամակցության իրավունք տալ։ Կտրականապես դեմ է եղել կանանց ընտրական իրավունքին։ Քրիմերը համաձայն չի եղել բանվորների կողմից ղեկավարվող հեղափոխության հետ։

Դերը միջազգային արբիտրաժային շարժման մեջ

Դեռևս 1868 թվականին՝ իր առաջին անհաջող թեկնածությունը խորհրդարանում, Քրիմերը հանդես է եկել միջազգային արբիտրաժի ընդլայնման օգտին, որպես պատերազմի խաղաղ այլընտրանք՝ վեճերի լուծման համար։

Ընտրվել է որպես Հագերսթոնի լիբերալ պատգամավոր Շորեդիչի Մետրոպոլիտեն թաղամասում 1885-ից 1895 թվականներին, այնուհետև 1900 թվականից մինչև իր մահը՝ 1908 թվականին։

Օգտագործելով իր հարթակը որպես պատգամավոր՝ Քրիմերը դաշնակիցներ է ունեցել ինչպես մայրցամաքային Եվրոպայում, այնպես էլ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ, այդ թվում՝ Ֆրեդերիկ Պասին, Ուիլյամ Ջենինգս Բրայանը և Էնդրյու Կարնեգինը: Օգտագործելով իր շփումների ցանցը և կազմակերպչական իր տաղանդը, Քրիմերը մեծ գործ է արել միջազգային արբիտրաժային ինստիտուտների ստեղծման և ընդլայնման համար։ Այս աշխատանքը ներառում է Միջխորհրդարանական միության և Միջազգային արբիտրաժային լիգայի համահիմնադրումը։ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև 1897 թվականի Օլնի-Պաունսեֆոտ պայմանագրի ընդունումը։

Ի գնահատում արբիտրաժային շարժման մեջ իր աշխատանքի՝ Քրիմերը 1903 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակը։ 8000 ֆունտ ստեռլինգ մրցանակից նա 7000 ֆունտ ստերլինգը նվիրաբերել է Միջազգային արբիտրաժային լիգային որպես նվիրատվություն։

Կոչվել է ֆրանսիական Պատվավոր լեգեոնի շևալիեր, արժանացել է Սուրբ Օլաֆի նորվեգական ասպետության կոչմանը և 1907 թվականին դարձել ասպետ։

Ռանդալ Քրիմերի տարրական դպրոցը՝ Հագերսթոնում անվանվել է նրա պատվին։

Մահ

Քրիմերը մահացել է 1908 թվականի հուլիսի 22-ին՝ թողնելով 2241 ֆունտ ստեռլինգ (1803 ֆունտ զուտ) ունեցվածք։ Քրիմերի Նոբելյան մրցանակը վաճառվել է 1985 թվականի նոյեմբերին Լոնդոնի սոթբիս աճուրդում 16750 դոլարով։

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Քրիմեր» հոդվածին։

Read next

In 64 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article