factograf
HY

քիմիական միացություն

Էթիլացետատ

Էթիլացետատ

Key facts

հասկացության մասնավոր դեպքքիմիական երևույթի տեսակ
զանգված88,05 զանգվածի ատոմական միավոր
նկարագրվում է աղբյուրներումThe Encyclopedia Americana
All data from the card 21
Դասական անվանակարգում
Էթիլացետատ
Քիմիական բանաձև
C₄H₈O₂
Մոլային զանգված
1,5E−25 կգ գ/մոլ
Խտություն
0,9 ± 0,01 g/cm³ և 0,9003 ± 0,0001 g/cm³ գ/սմ³
Մակերեսային լարվածություն
25,13 ± 0,01 millinewton per metre, 23,39 ± 0,01 millinewton per metre, 20,49 ± 0,01 millinewton per metre, 17,58 ± 0,01 millinewton per metre և 14,68 ± 0,01 millinewton per metre Ն/մ
Դինամիկ մածուցիկություն
0,578 ± 0,001 միլիպասկալ վայրկյան, 0,423 ± 0,001 միլիպասկալ վայրկյան, 0,325 ± 0,001 միլիպասկալ վայրկյան և 0,259 ± 0,001 միլիպասկալ վայրկյան Պա/վ
Իոնիզացման էներգիա
10,01 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան
−117 ± 1 ℉, −83,8 ± 0,3 °C և −84 °C °C
Եռման ջերմաստիճան
171 ± 1 ℉ և 77,1 ± 0,2 °C °C
Այրման ջերմաստիճան
24 ± 1 ℉ և −4 ± 1 °C
Գոլորշու ճնշում
73 ± 1 mm Hg, 10 ± 1 kPa, 12,6 ± 0,1 kPa և 100 ± 1 kPa
Բեկման ցուցիչ
1,3723 ± 0,0001
Դիպոլ մոմենտ
1,78 ± 0,09 դեբայ
CAS համար
141-78-6
PubChem
8857
EINECS համար
205-500-4
SMILES
CCOC(=O)C
ЕС
205-500-4
RTECS
AH5425000
ChEBI
8525
IDLH
7200 ± 100 mg/m³

Էթիլացետատ (քացախաթթվի էլիլէսթեր) СН3−СОО−CH2−CH3՝ սուր հոտով, անգույն, ցնդող հեղուկ է։

Ֆիզիկական հատկություններ

Անգույն, բնորոշ սուր հոտով հեղուկ է։ Մոլային զանգվածը 88,11 գ/մոլ է, հալման ջերմաստիճանը −83,6 °C, եռման ջերմաստիճանը 77,1 °C, խտությունը 0,9001 գ/սմ³, n204 1,3724: Լուծելիությունը ջրում 12 % է (ըստ զանգվածի)։ Լուծվում է էթանոլում, դիէթիլ էսթերում, բենզոլում, քլորոֆորմում։ Առաջացնում է երկկոմպոնենտ խառնուրդներ՝ ջրի (70,4 °C-ում ըստ զանգվածի 8,2 % ջուր է պարունակում), էթանոլի (71,8; 30,8), մեթանոլի (62,25; 44,0), իզոպրոպանոլի (75,3; 21,0), CCl4 (74,7; 57), ցիքլոհեքսանի հետ (72,8; 54,0) և եռկոմպոնենտ խառնուրդ՝ ջրի և էթանոլի հետ (70,3 °C-ում, խառնուրդի բաղադրությունն ըստ զանգվածի այսպիսին է՝ էթիլացետատ 83,2%, ջուր 7,8%, էթանոլ 9 %):

Ստացում

Էթիլացետատը ստացվում է էթանոլի և քացախաթթվի անմիջական փոխազդեցությունից (Էսթերացման ռեակցիա)։

{\displaystyle {\mathsf {CH_{3}COOH+C_{2}H_{5}OH\rightarrow CH_{3}COOC_{2}H_{5}+H_{2}O}}}

Լաբորատորիայում էթիլացետատը ստացվում է էթիլ սպիրտի ացետատացումից՝ ացետիլքլորիդի կամ քացախաթթվի անհիդրիդի միջոցով։

{\displaystyle {\mathsf {CH_{3}COCl+C_{2}H_{5}OH\rightarrow CH_{3}COOC_{2}H_{5}+HCl}}}

Էթիլացետատի ստացման արդյունաբերական եղանակը ընթանում է հետևյալ փուլերով.

  1. Էթիլի սպիրտի, քացախաթթվի և ծծմբական թթվի թորում։
  2. Կետենով (կարբոմեթիլեն, էթենոն) էթիլ սպիրտի մշակում։
  3. Էթիլ սպիրտի դեհիդրատացիա բարձր ջերմաստիճանում, ճնշման տակ։
  4. Տիշչենկոյի ռեակցիա՝ էթիլացետատի ստացումը ացետալդեհիդից ալյումինի ալկոհոլյատի առկայությամբ։
{\displaystyle {\mathsf {2CH_{3}CHO\rightarrow CH_{3}COOC_{2}H_{5}}}}

Կիրառություն

Էթիլացետատը լայնորեն կիրառվում է որպես լուծիչ՝ ցածր գնի, քիչ թունավորության, և տանելի հոտի շնորհիվ։ Որոշ լուծիչների՝ պոլիուրետանի, նիտրոցելյուլոզի, ացետիլցելյուլոզի, ճարպերի, ոսկերի նման կիրառվում է տպագրական տախտակները մաքրելու համար։ Էթիլացետատի և սպիրտի խառնուրդը կիրառվում է արհեստական կաշվի արտադրությունում։ 1986 թվականին էթիացետատի տարեկան համաշխարհային արտադրությունը կազմել է 450-500 հազար տոննա, իսկ 2014 թվականին՝ 3,5 միլիոն տոննա։

Միջատաբանության (էնտոմոլոգիա) մեջ կիրառվող ամենատարածված միջատասպան թույներից մեկն է։ Էթիլացետատի գոլորշու մեջ սպանված միջատներն ավելի փափուկ և հեշտ մշակվող են դառնում, քան քլորոֆորմի գոլորշիում մշակվածները։

Ունենալով մրգային հոտ հանդիսանում է մրգային էսենցիայի բաղադրիչ։ Գրանցված է որպես սննդային հավելում E1504 (բուրահաղորդիչ)։ Ավելացվում է օղու բաղադրության մեջ (կամ էլ առաջանում է էթիլ սպիրտի մեջ քացախաթթու կամ քացախաթթվի աղեր ավելացնելիս) սպիրտի համը և հոտը մեղմելու համար։

Լաբորատոր կիրառություն

Էթիլացետատը հաճախ կիրառվում է լուծազատման, ինչպես նաև քրոմատոգրաֆիայի մեջ։ Որպես լուծիչ հազվադեպ կիրառվում է այն ռեակցիաներում, որոնք հակված են հիդրոլիզվելու և տրանսէստերիֆիկայի։

Կիրառվում է ացետոքացախաթթվական էսթերի ստացման մեջ։

{\displaystyle {\mathsf {2CH_{3}COOC_{2}H_{5}\rightarrow CH_{3}COCH_{2}COOC_{2}H_{5}}}}

Մաքրում և չորացում

Վաճառվող էթիլացետատը պարունակում է ջուր, սպիրտ և քացախաթթու։ Այս խառնուրդներից ազատվելու համար նախ լվանում են հավասար քանակությամբ 5 %-անոց նատրիումի կարբոնատի լուծույթով, չորացնում կալցիումի քլորիդով, ապա թորում են։ Խոնավությունից պաշտպանելու համար էթիլացետատը մշակում են ֆոսֆորական թթվի անհիդրիդով, ֆիլտրում և թորում են։ Մոլեկուլային մաղի միջոցով ջրի պարունակությունը կարելի է նվազեցնել մինչև 0,003%։

Աշխատանքի անվտանգություն

Աշխատանքային տարածքի օդում էթիլացետատի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 50 մգ/մ3 է (միջին 8 ժամյա աշխատանքային օրվա համար և առավելագույնը 200 մգ/մ3 մեկ անգամվա համար)։ Սակայն որոշ տվյալների համաձայն հոտի ընկալումը մի խումբ մարդկանց մոտ միջինում կարող է հասնել օրինակ 1120 մգ/մ³: Առանձին մարդկանց մոտ այն կարող է լինել ավելի բարձր քան միջին ցուցանիշը։ Էթիլացետատից պաշտպանվելու համար պետք է ընտրել ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ և կոլեկտիվ անվտանգության մեթոդներ։

Մկների համար LD50-ը 11,6 գ/կգ է, ցուցաբերելով ցածր թունավորություն։ Էթիլացետատի գոլորշիները գրգռում են աչքի լորձաթաղանթը և շնչառական ուղիները։ Մաշկի վրա ազդելիս առաջացնում է մաշկաբորբ (դերմատիտ) և էկզեմա։ Աշխատավայրում օդում էթիլացետատի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 200 մգ/մ3 է, բնակեցված տարածքում՝ 0,1 մգ/մ³:

Բոցավառվում է — 2 °C-ում, — 400 °C-ում ինքնաբոցավառվում է, օդում էթիլացետատի գոլորշու պայթյունի դեպքում ԹՍԿ-ն կազմում է 2,1—16,8 % (ըստ ծավալի)։

Տեղափոխելիս պահպանել անվտանգության կանոնները համաձայն ADR (ADR) վտանգի դաս 3-ին, ՄԱԿ-ի 1173 գրանցման կոդին։

Գրականություն

  • ГОСТ 8981-78 «Эфиры этиловый и нормальный бутиловый уксусной кислоты технические. Технические условия». (С изменениями № 1, 2, 3, 4).

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթիլացետատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 7)։

Read next

In 55 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article