Արնային երշիկ, երշիկի տեսակ, որի հիմնական բաղադրիչը ցուլի, հորթի կամ խոզի արյունն է, որից անջատված է ֆիբրինը (լատիներեն՝ fibra՝ մանրաթել)։ Պարունակում են մուգ կարմրաշագանակագույն, արյան թեթև համով ֆարշ։
Հենց նոր մորթված կենդանուց արյունը քամելու համար թափահարում են կենդանուն։ Արդեն քամած արյունը կարող է երկար ժամանակ պահպանվել, իսկ օգտագործելուց առաջ այն ֆիլտրում են՝ անցկացնելով նեղ անցքեր ունեցող մաղով։
Պատմություն
Ըստ Մենանդրի (հին հունարեն՝ Μένανδρος, 342 մ․թ․ա․ — 291 մ․թ․ա․) կատակերգության, Աթենքի լավագույն խոհարարը հայտնի է եղել Աֆթեն անունով, ով արնային երշիկի հեղինակն է։
Բաղադրություն
Այս երշիկի բաղադրության մեջ ներառվում է խոզի միս, կենդանիների մաշկ, այլ երշիկների մնացորդներ, համեմունքներ։ Որոշ դեպքերում նաև ավելացնում են խոզի, ցուլի կամ հորթի լեզու։ Արնային երշիկի պատրաստման գործընթացը հեշտ չէ։ Սպանդի ենթարկված խոզից առանձնացնում են 2 կարևոր բաղադրիչ՝ փորոտիքը և արյունը։ Որպեսզի լցոնն ունենա պինդ տեսք, ավելացնում են տարատեսակ բաղադրիչներ։ Ընդ որում յուրաքանչյուր պատրաստող ունի իր սեփական բաղդրատոմսը։ Մեկն ավելացնում է բեկոն և համեմունքներ, մեկ ուրիշը ավելացնում է խաշած վարսակաձավար, տապակած սոխ ու մսային հավելվածներ։ Այդ իսկ պատճառով երբեք հնարավոր չէ համտեսել միևնույն համն ունեցող արնային երշիկ։
Քիմիական կազմ
Արնային երշիկի տեսակներ
Արնային երշիկները լինում են՝
- բարձր տեսակի (տնական)
- առաջին տեսակի (խաշած)
- երկրորդ տեսակի (ապխտած)
Գրականություն
Արտաքին հղումներ
- "Արյունով ուտեստներ" Արխիվացված 2011-10-14 Wayback Machine (տապակած արյուն և տնական արնային երշիկ, տապակած արյան օգտակարությունը)
