1942 թուական, ոչ նահանջ տարի, 20րդ դարու 42րդ տարին է
Դէպքեր
Արուեստ
- Կը նկարահանուի «Քազապլանքա» Օսքարի մրցանակիր շարժարուեստի ամերիկեան ժապաւէնը
Ծնունդներ
Տե՛ս նաեւ՝ Ստորոգութիւն:1942 ծնունդներ
Յունուար
- 8 Յունուար՝ Սթիվըն Հոքինկ Stephen William Hawking (մ.2018) անգլիացի ֆիզիքայի տեսաբան եւ տիեզերաբան
- 17 Յունուար՝ Մուհամմէտ Ալի Muhammad Ali (մ.2016) ափրիկէամերիկեան արհեստավարժ բռնցքամարտիկ
Փետրուար
- 4 Փետրուար (Նանթ, Ֆրանսա)՝ Ժերար Տէտէեան հայ բանասէր, պատմաբան
Ապրիլ
- 19 Ապրիլ (Եաֆֆա, Իսրայէլ)՝ Աբրահամ Տէրեան բանասէր, հայագէտ
- 24 Ապրիլ՝ Պարպարա Սթրէյզանտ Barbra Streisand ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի
Յունիս
- 18 Յունիս՝ Փոլ ՄքՔարթնի Sir James Paul McCartney անգլիացի ռոք երգիչ
Յուլիս
- 21 Յուլիս՝ Քլոտ Մութաֆեան Claude Mutafian ֆրանսահայ թուաբանագէտ, հեղինակաւոր պատմաբան
Սեպտեմբեր
- 15 Սեպտեմբեր՝ Էմերսըն Մնանկակուա Emmerson Dambudzo Mnangagwa Զիմպապուէի երրորդ եւ ներկայիս նախագահն է 2017-էն
Նոյեմբեր
- 17 Նոյեմբեր՝ Մարթին Սքորսեզէ Martin Scorsese ամերիկացի ֆիլմերու բեմադրիչ եւ արտադրող
Դեկտեմբեր
- 13 Դեկտեմբեր՝ Աննա Էշու Anna Georges Eshoo ամերիկացի քաղաքական գործիչ
Անստոյգ օրով
- (Կ.Պոլիս)՝ Հիլտա Գալֆայեան բանաստեղծուհի
Մահեր
Տե՛ս նաեւ՝ Ստորոգութիւն:1942 մահեր
- 27 Յունուար (Պրիւքսէլ)՝ Նիկողաիոս Ադոնց (Տէր Աւետիքեան, ծն.1874, Բռնակոթ) հայ պատմաբան, բանասէր, բիւզանդագէտ
- 5 Օգոստոս կամ 6՝ Եանուշ Քորչաք Janusz Korczak (ծն.1878) լեհ բժիշկ, գրող եւ լրագրող
Անստոյգ օրով
- Վահրամ Թորգոմեան (ծն.1858) բժիշկ, բանասէր
- (Փարիզ)՝ Կարապետ Պասմաճեան (ծն.1864, Կ.Պոլիս) բժիշկ, բառարանագիր