factograf
HY
Sign in

Varso

Varso

Varso, երկնաքեր, որը գտնվում է Վարշավայում: 2021 թվականի փետրվարից հանդիսանում է Լեհաստանի և Եվրոպական միության ամենաբարձր շենքը։

Պատմություն

2020 թվականի մայիս
2020 թվականի մայիս

Varso աշտարակը նախագծվել է «Foster + Partners»-ի կողմից և մշակվել «HB Reavis»-ի կողմից։ 2016 թվականին շինարարության թույլտվություն է ստացվել։ 2017 թվականի սկզբին մեկնարկել է շենքի շինարարությունը։ Սկզբնապես գլխավոր շենքը նախատեսվում էր ավարտել 2020 թվականի կեսերին։ Սակայն COVID-19-ի պատճառով օբյեկտի հանձնման ժամկետը փոխվել է։

2021 թվականի փետրվարին շենքը հասել է նախագծային բարձրության։ Այսպիսով, այն դարձել է Եվրոպական միության ամենաբարձր շենքը։ Այն նաև համարվում է Եվրոպայում բարձրությամբ 6-ը, գերազանցում է հինգ ռուսական երկնաքերերին։ Շինարարությունը վերջնականապես ավարտին կհասցվի 2022 թվականին։

Նկարագրություն

2020 թվականի հուլիս
2020 թվականի հուլիս

Համալիրը բաղկացած է երեք շենքերից, որոնք իրար մեջ միացված են առաջին հարկի մակարդակով։ Գլխավոր շենքի բարձրությունը կազմում է 310 մ, ներառյալ 80 մ բարձրությամբ սրաձողը։ Շենքում կա 53 վերգետնյա հարկ և 4 ստորգետնյա։ Գրասենյակային շենքը սպասարկվելու է երկհարկանի վերելակներով։

Հիմնական տարածքները աշտարակի կզբաղեցնի գրասենյակներ։ Երկնաքերում տեղակայվելու են երկու դիտահարթակներ՝ մեկը 205 մ բարձրության վրա, իսկ մյուսը՝ 230 մ։ 46-48-րդ հարկից նախատեսվում է ռեստորան բացել։

Մրցանակներ

2019 թվականին Verso աշտարակը «BREEAM Awards»-ում նշվել է որպես նախագիծ, որը նպատակամղված Է բնապահպանական և էներգաարդյունավետության բարձր մակարդակի հասնելուն։

Տես նաև

2022 թվական
2022 թվական

Արտաքին հղումներ

  • Varso պաշտոնական կայք
  • «Foster and Partners» պաշտոնական կայքում աշտարակի նկարագրություն
  • «Emporis» կայքում աշտարակի նկարագրություն

In 24 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article