TVORCHI՝ Տերնոպոլից ուկրաինական էլեկտրոնային երաժշտական դուետ, որը հիմնադրվել է 2018 թվականին ձայնային պրոդյուսեր Անդրեյ Գուցուլյակի և վոկալիստ Ջեֆրի Քենիի կողմից։ Ուկրաիներենից «творчі»-ն թարգմանվում է որպես «ստեղծագործական»։ Նրանք կատարում են ուկրաիներեն և անգլերեն երգեր։ Սկավառակագրությունը ներառում է չորս ստուդիական ալբոմ՝ «The Parts» (2018), «Disco Lights» (2019), «13 Waves» (2020) և «ROAD» (2021): Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում ներկայացրել են Ուկրաինան և զբաղեցրել են վեցերորդ հորիզոնկանը։
Պատմություն



Առաջին ալբոմներ՝ The Parts և Disco Lights
Անդրեյ Գուցուլյակը և Ջեֆրի Քեննին պատահաբար հանդիպել են միմյանց փողոցում, երբ Գուցուլյակը մոտեցել է իր անգլերենի մակարդակը ստուգելու և զրուցելու համար։ Ծանոթությունը վերածվել է համագործակցության, որտեղ Գուցուլյակը դարձել է երաժշտական պրոդյուսեր, իսկ Քենին դարձել է երգերի հեղինակ և վոկալիստ։ Երկուսն էլ սովորել են Տերնոպոլի Ի. Յ. Գորբաչևսկու անվան ազգային բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում։
2017 թվականի մայիսի 30-ին թողարկվել է խմբի առաջին սինգլը՝ «Slow»: Նույն թվականի սեպտեմբերի 4-ին թողարկվել է երկրորդ «You» սինգլը։
2018 թվականի փետրվարի 2-ին խումբը ներկայացրել է իր դեբյուտային ալբոմը, որը կոչվում է «The Parts»: 2018 թվականի սեպտեմբերի 20-ին խումբը թողարկել է տեսահոլովակ «Молодість» երգի համար։
2019 թվականի փետրվարի 14-ին թողարկվել է երկրորդ «Disco Lights» ալբոմը։ Փետրվարի 21-ին խումբը թողարկել է «Believe» երգի տեսահոլովակը։ Ըստ տղաների՝ նկարահանման բյուջեն կազմել է 100 ԱՄՆ դոլար։ Մի քանի օրվա ընթացքում տեսահոլովակը YouTube-ում հավաքել է 400 հազար դիտում, իսկ երգն ինքնին զբաղեցրեց 9-րդ հորիզոանականը Ուկրաինայի Google Play հիթ-շքերթներում։ Նույն տարվա ամռանը խումբը ելույթ է ունեցել «Файне місто» (Տերնոպոլ), Atlas Weekend (Կիև) և Ukrainian Song Project (Լվով) երաժշտական փառատոներում։ Սեպտեմբերի 9-ին խումբը թողարկել է «#не_танцюю» սինգլը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ նրա տեսահոլովակը։
Մասնակցություն Եվրատեսիլ մրցույթի ընտրությանը և երրորդ՝ 13 Waves ալբոմ
2020 թվականի հունվարի 31-ին TVORCHI-ն ներկայացրել «Bonfire» երգը՝ նվիրված բնապահպանական խնդիրներին և դրանով նրանք մասնակցել են Եվրատեսիլ 2020 երգի մրցույթի ազգային ընտրությանը և հասել են եզրափակիչ։ Վերջնական ընտրության օրը խումբը ներկայացրել է մրցութային ստեղծագործության տեսահոլովակը, որի ռեժիսորն է եղել Մաքսիմ Գեթմանը։ «Bonfire»-ը դարձել է 2020 թվականի ամենահայտնի ուկրաինական երգը «Deezer» եվրոպական հարթակում։ Թրեքը 12 ամիս գլխավորել է հարթակի լավագույն հիթ-շքերթները։ Մայիսի 7-ին խմբի YouTube-ի էջում և M1 հեռուստաալիքի «ДК Премьер» ծրագրի շրջնակներում կայացել է «Disco Lights» երկրորդ ստուդիական ալբոմի «Мова тіла» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Տեսահոլովակը, որի ռեժիսորն է Անդրեյ Լագուտինը, նկարահանվել է 2019 թվականի աշնանը Կիևում։
2020 թվականի մայիսի 31-ին «Золотая жар-птица» երաժշտական մրցանակաբաշխությունում (11-րդ մրցանակաբաշխություն) TVORCHI-ն հաղթել է «ԻՆԴԻ» անվանակարգում։
2020 թվականի սեպտեմբերի 25-ին կայացել է «13 Waves» ալբոմի առաջատար սինգլի՝ «Living My Life» տեսահոլովակի պրեմիերան։ Ստեղծագործության ռեժիսորը Դմիտրի Դորոշն է։
2020 թվականի սեպտեմբերին TVORCHI-ն թողարկել է իր երրորդ ալբոմը՝ «13 Waves», որը ձայնագրվել է հեռակա կարգով՝ Ուկրաինայում COVID-19 համավարակի պատճառով։ Ալբոմը ստացել է ավելի քան երկու միլիոն դիտում երաժշտական հարթակներում՝ թողարկման առաջին շաբաթվա ընթացքում։ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին արտիստները դարձել են «Culture Ukraine» առցանց երաժշտական մրցանակի դափնեկիր երկու անվանակարգերում՝ «Լավագույն նոր կատարող», ինչպես նաև «Անգլալեզու սինգլ»՝ «Bonfire» հիթով։
YUNA-2021 մրցանակաբաշխություն
Մայիսի 12-ին «Ուկրաինա» արվեստի ազգային պալատում տեղի է ունեցել ուկրաինական YUNA երաժշտական մրցանակաբաշխությունը։ Անդրեյ Գուցուլյակի և Ջեֆրի Քենի երաժշտական դուետը հաղթել է «Լավագույն փոփ խումբ», «Լավագույն ալբոմ» և «Լավագույն էլեկտրոնային հիթ» անվանակարգերում։
Road ալբոմի պրեմիերն և Եվրատեսիլ
2021 թվականի սեպտեմբերի 10-ին երաժշտական դուետը բոլոր երաժշտական հարթակներում ներկայացրել է իր չորրորդ «ROAD» ալբոմը, ալբոմի բոլոր երգերը ոգեշնչված ենՈւկրաինայի տարբեր քաղաքներում երիտասարդ կատարողների հյուրախաղերից։
2022 թվականի հուլիսին խումբը ստացել է երկու YUNA մրցանակ «Լավագույն կենդանի շոու» և «Լավագույն այլալեզու երգ» անվանակարգերում «Falling»-ի համար։
2022 թվականի դեկտեմբերի 17-ին դուետը հաղթել է Եվրատեսիլ 2023 երգի մրցույթի ազգային ընտրության փուլը և եզրափակիչում ներկայացրել է «Heart of Steel» երգը՝ «ուժի և աննկուն մարդկանց» մասին։ Լիվերպուլում կայացած երգի մրցույթում խումբը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ ստանալով 54 միավոր ժյուրիից և 189 միավոր հանդիսատեսից։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
- 2018: The Parts
- 2019: Disco Lights
- 2020: 13 Waves
- 2021: ROAD
Մինի ալբոմներ
- 2022: Heart of Steel
Սինգլներ
- 2017: «Slow»
- 2017: «You»
- 2019: «#не_танцюю»
- 2020: «Bonfire»
- 2020: «Мова тіла»
- 2020: «Living My Life»
- 2021: «Віч-на-віч»
- 2021: «Falling»
- 2022: «Боремося»
- 2022: «Вимкни телефон»
- 2022: «Heart of Steel»
Տեսագրություն
| Տարի | Անվանում | Ալբոմ | Ռեժիսոր |
|---|---|---|---|
| 2018 | «Молодість» | The Parts | Մորիս Թերնևիչ |
| 2019 | «Believe» | Disco Lights | Անդրեյ Օբոլոնչիկ |
| «#не танцюю» | Առանց ալբոմ | Կիրիլ Սուլիգա | |
| 2020 | «Bonfire» | 13 Waves | Մաքսիմ Գեթման |
| «Мова тіла» | Disco Lights | Անդրեյ Լագութին | |
| «Living My Life» | 13 Waves | Դմիտրի Դորոշ | |
| 2021 | «Віч-на-віч» | Առանց ալբոմ | Կիրիլ Սուլիգա |
| «Falling» | Առանց ալբոմ | Անդրեյ Լագուտին | |
| «Іди сюда» | ROAD | Եկատերինա Բոնդարենկո
Բոգդան Ռագուլսկի | |
| «Alive» | |||
| «Dance On The Beat» | |||
| «Code» | |||
| «Troublemaker» | |||
| «Crush» | |||
| «Loco» | |||
| «Electrify» |
Մրցանակներ և անվանակարգեր
| Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք | Նշում |
|---|---|---|---|---|
| 2020 | «Золотая жар-птица» | Ինդի | Հաղթանակ | |
| 2021 | «YUNA» | Լավագույն փոփ խումբ | Հաղթանակ | |
| Լավագույն ալբոմ | Հաղթանակ | |||
| Լավագույն էլեկտրոնային հիթ | Հաղթանակ | |||
| 2022 | «YUNA» | Լավագույն համերգային շրջագայություն | Հաղթանակ | |
| Այլալեզու լավագույն երգ | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tvorchi» հոդվածին։
