factograf
HY
Sign in

Trussardi

Key facts

ստեղծում1911
հասկացության մասնավոր դեպքբիզնես ձեռնարկություն, Առցանց խանութ, կայք
երկիրԻտալիա
All data from the card 5
Տեսակ
բիզնես ձեռնարկություն, Առցանց խանութ, կայք, ձեռնարկություն և նորաձևության տուն
Երկիր
Իտալիա
Հիմնադրված
1911
Գլխադասային գրասենյակ
Միլան, Իտալիա
Կայք
trussardi.com

Trussardi, իտալական նորաձևության տուն, որը թողարկում է «լյուքս» դասի հագուստ, աքսեսուարներ և օծանելիք։

2020 թվականի հոկտեմբերի 26-ից Trussardi-ի գլխավոր տնօրենը Սեբաստիան Զուլն է, իսկ կրեատիվ տնօրենի պաշտոնը 2021 թվականից կիսում են Սերհատ Իշիկը և Բենջամին Ալեքսանդր Հուսեբին։

Պատմություն

Trussardi-ի տարբերանշանը
Trussardi-ի տարբերանշանը

Ապրանքանիշը հիմնադրվել է Բերգամոյում։ 1911 թվականին Դանթե Տրուսարդին բացել է ձեռնոցների վերանորոգման և պատրաստման արհեստանոց։ Այն հայտնի է դարձել շնորհիվ բարձրորակ կաշվի վերամշակման։ 1970 թվականին Դանթե Տրուսարդիի մահից հետո ընկերությունը անցել է նրա եղբորորդու՝ Նիկոլա Տրուսարդիի ձեռքը։ Ապրանքանիշի նոր սեփականատերը մինչ այդ ավարտել է համալսարանը և ստացել տնտեսագետի աստիճան։ Նիկոլան որոշել է ակտիվորեն զարգացնել արտադրությունը։ Այդ նպատակով մանրամասն ուսումնասիրել է կաշվի մշակման եղանակները։

1973 թվականին հայտնվել է Trussardi լեյբլը։ 1983 թվականին լույս է տեսել պրետ-ա-պորտեի կանացի հագուստի առաջին հավաքածուն, որի ցուցադրություններն անցկացվել են Միլանի պոդիումներում։ 1986 թվականին սկսել Է թողարկվել Trussardi Action գիծը, 1988 թվականին հայտնվել է Trussardi Jeans նոր գիծը, իսկ 1989 թվականին՝ Trussardi Sport գիծը։

1991 թվականին Հռոմում առաջին անգամ ցուցադրվել է Trussardi Couture հավաքածուն։ 1996 թվականը նշանավորվել է t-Store-ի հավաքածուի ի հայտ գալով։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Trussardi» հոդվածին։

Read next

In 14 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article