factograf
HY
Sign in

Swae Lee

Swae Lee

Key facts

ծննդյան օր07 հունիսի, 1993 թ.
բարձրություն173cm
մասնագիտությունռեփեր, հեղինակ-կատարող
ծննդավայրԻնգլվուդ
ժանրհիփ հոփ
All data from the card 11
Բնօրինակ անուն
Swae Lee
Ի ծնե անուն
անգլ.՝ Khalif Malik Ibn Shaman Brown
Նաև հայտնի է որպես
Kid Krunk, Kid the Great և iHipster Lee
Ծնվել է
հունիսի 7, 1993 (33 տարեկան)Ինգլվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր
ԱՄՆ
Ժանրեր
հիփ հոփ և Թրեպ երաժշտություն
Մասնագիտություն
ռեփեր և հեղինակ-կատարող
Երգչաձայն
տենոր
Լեյբլ
Interscope Records և Ear Drummer Records?
Անդամակցություն
Rae Sremmurd
Կայք
swaeleeofficial.com

Խալիֆ Մալիկ Իբն Շաման Բրաուն (հունիսի 7, 1993, Ինգլվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայտնի է Սուեյ Լի կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ։ Նա Rae Sremmurd հիփ հոփ զուգերգի անդամ է, խմբի մյուս անդամն իր եղբայրն է՝ Slim Jxmmi-ն։ 2017 թվականին մասնակցել է French Montata-ի «Unforgettable» երգում, որը մտել է Billboard Hot 100 առաջին եռյակում։ Նրա առաջին ստուդիական ալբոմը՝ Swaecation-ը թողարկվել է 2018 թվականի մայիսի 4-ին։

Ավելի ուշ, նա հայտնվել է «Sunflower» սինգլում, որը «Spider-Man: Into the Spider-Verse» մուլտֆիլմի սաունդթրեքն է։ Այն հասել է առաջին հորիզոնականին հոթ100-ում։

Կենսագրություն և գործունեություն

Խալիֆ Մալիկ Իբն Շաման Բրաունն ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում միայնակ մոր ընտանիքում, որն աշխատում էր ԱՄՆ-ի պաշտպանության բանակում։ Բրաունը մեծացել է Միսիսիպի նահանգի Տուպելո քաղաքում և սկսել է երաժշտությամբ զբաղվել իր եղբայր Սլիմ Ջքսմիի և Լիլ Պանցի հետ դպրոցի վերջին տարիներին որպես Dem Outta St8 Boyz։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Բրաունն իր եղբոր՝ Սլիմ Ջքսմիի հետ վերապրել է անտունության մի շրջան, երբ նրանք սքվոթինգով գոյատևել են լքված տանը։ 2013 թվականին նա և Սլիմը որպես Rae Sremmurd պայմանագիր են ստորագրել EarDrummers Entertainment լեյբլի հետ։ Այդ ժամանակից ի վեր նրանք EarDrummers լեյբլի համար թողարկել են 3 ստուդիական ալբոմ՝ SremmLife, SremmLife և SR3MM։

2015 թվականի մարտին Լին եղել է Mike Will Made It սինգլի կատարողներից մեկը «Drinks on Us» անվան տակ, որտեղ նաև մասնակցել են Future և The Weeknd։

2017 թվականի ապրիլին Լին մասնակցել է French Montata-ի «Unforgettable» սինգլին։ Երգը հասել է առաջին հորիզոնականին։

2018 թվականի մայիսի 4-ին՝ 2016 թվականի օգոստոսից մոտ 2 տարի հետո, Լին թողարկել է իր առաջին ալբոմը՝ Swaecation։

2018 թվականի հոկտեմբերին նա երգել է Էլլի Գոլդինգի և Դիպլոյի «Close to Me[en]» սինգլում։

2018 թվականի նոյեմբերի 3-ին Լին մասնակցել է Փոսթ Մեյլոնի «Sunflower» սինգլում, «Spider-Man: Into the Spider-Verse» ֆիլմի համար։ Այն դարձել է Փոսթիի համար երրորդը և որպես մենակատար Լիի համար առաջինը, որը հասել է Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականին։

2019 թվականի մայիսին նա համագործակցել է Մադոննայի հետ «Crave» սինգլում։

Մրցանակներ և անվանակարգներ

Գրեմմի

Տարի Աշխատանք Անվանակարգ Արդյունք Ծանոթագրություն
Գրեմմի 59-րդ մրցանակաբաշխություն «Formation» (որպես երգի հեղինակ) Տարվա երգ[en] Առաջադրում
2019 «Sicko Mode» Ամենալավ ռեփ կատարում Առաջադրում
Ամենալավ ռեփ երգ Առաջադրում

MTVU Woodie Awards

Տարի Աշխատանք Անվանակարգ Արդյունք Ծանոթագրություն
2017 Swae Lee Տարվա երգերի հեղինակ Առաջադրում

Soul Train Music Awards

Տարի Աշխատանք Անվանակարգ Արդյունք Ծանոթագրություն
2016 Soul Train Music Awards «Formation» (որպես երգի հեղինակ) Էշֆորդի և Սիպսոնի մրցանակ Առաջադրում

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Swae Lee» հոդվածին։

Read next

In 26 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article