Food Wars!: Shokugeki no Soma (ճապ.՝ 食戟のソーマ Սյոկուգեկի նո Սոմա), մանգայի շարք, որը գրել է Յուտո Ցուկուդան և նկարազարդել է Սյուն Սաեկին։ Յուկի Մորիսատի նույնպես համարվում է համահեղինակ, որը տրամադրել է սերիաների համար հարկավոր բաղադրատոմսերը։ Գլուխները թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2019 թվականի հունիսի 17-ը Weekly Shōnen Jump ամսագրում, իսկ այնուհետև 2019 թվականի օգոստոսի 29-ից Jump Giga ամսագրում։ Shueisha հրատարակչությունը զբաղվել է հատորների տպագրությամբ տանկոբոն ձևաչափով։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 36 հատոր։ J.C.Staff ստուդիայի անիմե-ադապտացիան բաղկացած է 5 եթերաշրջանից, որոնք հեռարձակվել են 2015 թվականի ապրիլի 3-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը։
Մանգան անգլերենով լիցենզավորել է Viz Media հրատարակչությունը, որը 2014 թվականի մարտի 18-ից հատորները թողարկել է թվային ձևաչափով, իսկ առաջին տպագիր հատորը թողարկել է 2014 թվականի օգոստոսի 5-ին։
Սյուժե
«Shokugeki no Soma»-ն պատմում է Սոմա Յուկիհիրա անունով մի տղայի մասին, որի երազանքն է դառնալ ընտանեկան փոքրիկ ռեստորանի շեֆ-խոհարար և գերազանցել հոր խոհարարական հմտությունները։ Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Սոման բախվում է մի փաստին, նրա հայրը՝ Ջոիտիրո Յուկիհիրան, հայտնում է նրան, որ նոր աշխատանքի է անցել, ինչը պահանջում է ճանապարհորդել աշխարհով մեկ, և այդ պատճառով որոշ ժամանակով փակում է ռեստորանը։ Հայրը մարտահրավեր է նետում Սոմային, եթե նա ցանկանում է գերազանցել իրեն պատրաստման գործում, ապա պետք է ավարտի Տոցուկիի էլիտար խոհարարական ակադեմիան, որտեղ շրջանավարտ է դառնում ուսանողների միայն 10 %-ը։ Այնտեղ նա հանդիպում է բազմաթիվ զարմանահրաշ ուսանողների և վերապրում բազմաթիվ հետաքրքրիր նոր իրադարձություններ, ինչի շնորհիվ աճում է և մոտենում լավագույնը դառնալու իր նպատակին։
Կերպարներ
Հիմնական կերպարներ
Սոմա Յուկիհիրա (ճապ.՝ 幸平 創真 Յուկիհիրա Սոմա)
- Սեյու՝ Յոսիցուգու Մացուոկա
- Պատմության գլխավոր հերոսն է Ջոիտիրո Սայբայի որդին։ Իր տասնհինգ տարիներից տասներկուսը Սոման անցկացրել է խոհանոցում։ Նա անընդհատ փորձում է գերազանցել հորը խոհարարական արվեստում, սակայն անընդմեջ պարտվել է նրան 490 անգամ։ Սյուժեի սկզբում ընդունվել է Տոցուկիի ակադեմիա։ Սոման իր տարիքի համեմատ շատ օժտված խոհարար է և նույնիսկ ի վիճակի է մրցել Էլիտար տասնյակի հետ։ Նա երբեք ցույց չի տալիս իր վախը և միշտ պատրաստ է ընդունել կամ նետել մարտահրավեր՝ հակառակորդին, նույնիսկ երբ գիտի, որ նա կարող է իրենից ուժեղ լինել։ Սոման հավատարիմ չէ որևէ կոնկրետ խոհանոցի. նրա ուտեստները համընդհանուր են և հանդիսանում են տարբեր փորձարկումների ու ձեռք բերված փորձի արդյունք։ Սոման ապրում է «Բևեռային Աստղ» հանրակացարանում։ Հաճախ հագնում է «Յուկիհիրա» ընտանեկան ռեստորանի լոգոտիպով համազգեստը՝ «お食事処ゆきひら» («Կապ՝ Յուկիհիրա սննդի կետ», ազատ թարգմանությամբ)։ Պատմության ավարտին զբաղեցնում է Էլիտար տասնյակի առաջին հորիզոնականը, ինչպես նաև դառնում է BLUE-ի (մինչև 30 տարեկան խոհարարների միջազգային մրցույթի) եզրափակիչ մասնակից։
Էրինա Նակիրի (ճապ.՝ 薙切 えりな Նակիրի Էրինա)
- Սեյու՝ Րիսա Տանեդա (1-2-րդ եթերաշրջան)
- Սեյու՝ Հիսակո Կանեմոտո (OVA, 3-րդ եթերաշրջան)
- Պատմության գլխավոր հերոսուհիներից մեկն է։ Ցունդերե է՝ փակ և բարդ բնավորությամբ աղջիկ, խոհարարների էլիտար տասնյակի 10-րդ անդամը, տնօրեն Սենզաեմոնի թոռնուհին և «աստվածային լեզվի» տիրապետողը, նրա համտեսելու կարողությունը կատարյալ է, նա կարող է նկատել թերությունները նույնիսկ լավագույն խոհարարների պատրաստած ուտեստներում։ Նրա բարդ բնավորությունը այն բանի հետևանք է, որ աղջիկը որոշ ժամանակ գտնվել է իր հեղինակավոր հայր Աձամիի խնամակալության տակ, որը սովորեցրել էր նրան վատ խոհարարներին և նրանց ուտեստներին վերաբերվել որպես «անասուններին՝ կերով»։ Ավելի ուշ Էրինան ծանոթացել է Սոմայի հոր՝ Ջոիտիրոյի հետ. նա միակն էր, որի պատրաստած ուտեստներով Էրինան հիանում էր։ Սկզբում նա չափազանց գրգռվածությամբ էր վերաբերվում Սոմային՝ համարելով նրան մեծամիտ և նույնիսկ սկզբում խաբելով հերոսին, թե իբր նա սարսափելի ուտեստ է պատրաստել։ Սակայն այն բանից հետո, երբ տնօրեն դարձավ նրա հայրը՝ Աձամին,ում Էրինան հարգում է, բայց միաժամանակ սարսափելիորեն վախենում է նրանից, աղջիկը ապաստան գտավ «Բևեռային Աստղ» հանրակացարանում և շատ ավելի ջերմ վերաբերմունք սկսեց ցուցաբերել Սոմայի և նրա ընկերների նկատմամբ՝ նույնիսկ որոշելով դառնալ նրանց խոհարարական տեսության ուսուցիչը։ Պատմության ավարտին դառնում է Տոցուկիի ակադեմիայի տնօրենը և BLUE-ի հաղթողը։
Մեգումի Տադոկորո (ճապ.՝ 田所 恵 Տադոկորո Մեգումի)
- Սեյու՝ Մինամի Տակահասի
- Պատմության գլխավոր հերոսուհիներից մեկն է։ Դանդերե է՝ բարի, հանգիստ, բայց անինքնավստահ աղջիկ, որը որոշում է հետևել Սոմային և փաստացի դառնում է նրա աջ ձեռքը, երբ խոսքը վերաբերում է պատրաստմանը։ Չնայած իր բնավորությանը՝ Մեգումին տաղանդավոր և նպատակասլաց խոհարար է, որը արագորեն զարգացնում է իր հմտությունները՝ հետևելով Սոմային, և արդեն առաջին տարվա վերջում ի վիճակի է մարտահրավեր նետել Էլիտար տասնյակի անդամներին։ Նա հիանում է Սոմայով և նրա շնորհիվ է կարողանում նման հաջողությունների հասնել խոհարարության մեջ։ Նրա ուտեստների առանձնահատկությունն այն է, որ դրանք հյուրընկալության ոգի ու մայրական հոգատարություն են հաղորդում, ինչը ընտանեկան սիրո և նոստալգիայի զգացողություն է արթնացնում ուտեստները համտեսողների ներսում։ Նրա ընտանիքը սեփական ռյոկան (ավանդական ճապոնական հյուրանոց) ունի և զբաղվում է ավանդական ճապոնական խոհարարությամբ։ Հենց այդ պատճառով էլ Մեգումին ընդունվել է ակադեմիա։ Պատմության ավարտին զբաղեցնում է Էլիտար տասնյակի տասներորդ հորիզոնականը և կատարելագործում է «տնական սննդի» իր ոճը՝ ճանապարհորդելով աշխարհով մեկ։
Տակումի Ալդինի (ճապ.՝ タクミ・アルディーニ Տակումի Արուդինի)
- Սեյու՝ Նացուկի Հանաե
- Պատմության գլխավոր հերոսներից մեկն է։ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում գտնվող «Trattoria Aldini» ընտանեկան ռեստորանի սեփականատիրոջ ավագ զարմիկն է։ Ինչպես իր եղբայր Իսամին, նա ևս կիսով չափ ճապոնացի է։ Պատրաստում է ավանդական իտալական ուտեստներ, հավակնոտ է և Սոմային տեսնում է որպես գլխավոր մրցակից, որին մտադրված է հաղթել խոհարարական մրցույթում, սակայն մինչև հիմա դա նրան չի հաջողվել։ Ավելի ուշ, երբ Աձամին դառնում է Ակադեմիայի տնօրեն, նա միավորվում է Սոմայի հետ՝ մարտահրավեր նետելու ակադեմիայի Էլիտար տասնյակին։
Աձամի Նակիրի (ճապ.՝ 薙切 薊 Նակիրի Աձամի)
- Սեյու՝ Սյու Հայամի
- Պատմության գլխավոր անտագոնիստն է։ Էրինայի հայրը, որը հեղաշրջման արդյունքում՝ ստանալով Էլիտար տասնյակի ձայների մեծամասնությունը, դարձել է ակադեմիայի նոր տնօրենը։ Լինելով «խոհարարական ֆաշիստ»՝ Աձամին հետևում է կատարյալ, միասնացված խոհանոցի գաղափարին և այն համոզմունքին, որ միայն լավագույններից լավագույններն են արժանի խոհարար դառնալու։ Աձամին ժխտում է ազգային խոհանոցի արժեքը և մտադիր է փակել Ճապոնիայի գրեթե բոլոր ռեստորանները։ Ամեն ինչ, ինչը դուրս է գալիս իր իդեալների շրջանակից, Աձամին համարում է «անասուն և կեր»։ Տնօրեն դառնալուց հետո Աձամին վերացրել է բոլոր խոհարարական խմբակները և ուսանողների համար սահմանել ուսուցման համընդհանուր ծրագիր։ Երիտասարդ տարիքում Աձամին ակադեմիայի շատ օժտված խոհարար է եղել և կազմել Էլիտար տասնյակի մաս, սակայն մշտապես մնացել է Ջոիտիրոյի ստվերում։ Հանդիսանում է Էրինայի հոգեբանական տրավմայի պատճառը, որը դեր է խաղացել նրա փակ բնավորության ձևավորման գործում. նա ստիպել է աղջկան անընդհատ համտեսել լավագույն խոհարարների ուտեստները և բավականաչափ լավ չհամարվող խոհարարներին վերաբերվել որպես անասունի։ Աձամիի մեթոդները դուր չեն եկել նրա հարազատներին ու ծանոթներին, ինչի համար էլ նա վտարվել է ակադեմիայից։ Այնուամենայնիվ, Աձամին մտադրված է կրկին վերադարձնել Էրինայի նկատմամբ իշխանությունը՝ հավատալով, որ դեռևս կարող է հնազանդեցնել նրա կամքը։ Նա ընդունել է Սոմայի և նրա դաշնակիցների մարտահրավերը՝ համաձայնելով այն պայմանին, որ հաղթելու դեպքում Ջոիտիրոն դառնալու է իրեն ենթարկվողը։ «Փոխանցման քննությունների» սյուժեյի հատվածի վերջում նա պարտվում է Էրինայի ուտեստին և հրաժարվում իր իդեալներից՝ վերադառնալով Նակիրի ընտանիք։
- Ջոիտիրո Սայբա/Յուկիհիրա (ճապ.՝ 幸平 城一郎 Յուկիհիրա Ջոիտիրո)
- Սեյու՝ Ռիկիա Կոյամա
- Սոմայի հայրն ու փոքրիկ ռեստորանի սեփականատերը։ Հենց նրանից է Սոման սովորել պատրաստել և օգնել է նրան ռեստորանում։ Չնայած իր համեստ գործերին՝ Ջոիտիրոն տաղանդավոր խոհարար է և խոհարարական ակադեմիայի ուսանող լինելով՝ եղել է Էլիտար տասնյակի լավագույններից մեկը՝ արդեն ուսումնառության առաջին տարվա վերջին կարողանալով զբաղեցնել 7-րդ հորիզոնականը. իր տաղանդով նա գերազանցում էր շատերին, այդ թվում՝ Աձամիին։ Այն բանի պատճառով, որ Ջոիտիրոն ոչնչացնում էր բոլոր իր մրցակիցներին, ակադեմիայում հայտնի է դարձել որպես Ասուրա։ Այնուամենայնիվ, այսպիսի ընթացքը դուր չէր գալիս նրան, և նա փախել է ակադեմիայից՝ ճանապարհորդելով աշխարհով մեկ և ուսումնասիրելով տարբեր խոհարարական բաղադրատոմսեր։ Այնուամենայնիվ, նա շարունակում էր կապ պահպանել Էլիտար տասնյակի որոշ անդամների և տնօրենի հետ, օրինակ՝ օգնել է Էրինային վերականգնվել այն բանից հետո, երբ նա ազատվել է հոր լծից։ Նա մարտահրավեր է նետում Աձամիին այն պայմանով, որ կենթարկվի նրան, եթե Սոման և նրա դաշնակիցները պարտություն կրեն։
Հիմնական երկրորդական կերպարներ
Բևեռային աստղի բնակիչներ
Ֆումիո Դայմիդո (ճապ.՝ 大御堂 ふみ緒 Դաիմիդո: Ֆումիո)
- Սեյու՝ Մարի Յոկո
- Սեյու՝ Հիտոմի Հաբատամե (երիտասարդ)
- «Բևեռային աստղ» հանրակացարանի ավագ։ Տարեց կին։ Նրա մասին քիչ բան է հայտնի, բացի այն, որ շատ ականավոր խոհարարներ, այդ թվում՝ Ջոիտիրոն և Աձամին, մեծացել են նրա հանրակացարանում՝ նրա ղեկավարությամբ։ Նա ֆրանշիզայի այն քիչ կերպարներից մեկն է, ով պրոֆեսիոնալ խոհարար չէ։
Սատոշի Իսիկի (ճապ.՝ 色 慧 Իսսիկի Սատոշի)
- Սեյու՝ Տակահիրո Սակուրայ
- Սատոշին խոհարարական ակադեմիայի ուսանող է և «Բևեռային աստղ» հանրակացարանի բնակիչ, ինչպես նաև զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը Էլիտար տասնյակում։ Բացի այդ, դպրոցում նրա դիրքը նպաստում է իր կոխայի՝ Սոմա Յուկիհիրայի վճռական տրամադրվածությանը՝ իրականացնելու էլիտար ուսանողներից մեկը դառնալու վաղեմի երազանքը, ինչը կարող է մարտահրավեր լինել նրա համար՝ հաշվի առնելով նրա գերազանց խոհարարական կարողությունները։ Չնայած այն հանգամանքին, որ նա պատկանում է Իսիկի ընտանիքին, որը ավանդական ճապոնական խոհանոցի «սյունն» է, Սատոշիի մասնագիտացումը «ագրեսիվ ճապոնական խոհանոցն» է, որտեղ նա օգտագործում է բաղադրիչներ և տեխնիկաներ այլ խոհանոցներից։
Յուկի Յոսինո (ճապ.՝ 吉野 悠姫 Յոսինո Յուկի)
- Սեյու՝ Մայա Ուտիդա
- Տոցուկի խոհարարական ակադեմիայի ուսանողուհի է և «Բևեռային աստղ» հանրակացարանի բնակիչ։ Սոմայի ընկերն է, ուրախ ու եռանդուն աղջիկ։ Յուկին նաև Մեգումի Տադոկորոյի և Ռյոկո Սակակիի սենյակակիցն է։ Յուկիի մասնագիտացումը վայրի որսի մսով ուտեստների պատրաստումն ու ընտանի կենդանիների բուծումն է։
Ռյոկո Սակակի (ճապ.՝ 榊 涼子 Սակակի Ռյոկո)
- Սեյու՝ Այ Կայանո
- Տոցուկի խոհարարական ակադեմիայի 15-ամյա ուսանողուհի է, «Բևեռային աստղ» հանրակացարանի բնակիչ։ Յուկիի ընկերուհի։ Ռյոկոյի մասնագիտացումը ֆերմենտացիայի (խմորման) միջոցով ուտեստների պատրաստումն է, ներառյալ կոձի սնկերը և նաթոն։
Սյուն Իբուսակի (ճապ.՝ 伊武崎 峻 Իբուսակի Սյուն)
- Սեյու՝ Տայսի Մուրատա
- Սյունը, հավանաբար, ամենալավը գիտի իր սենպայ Սատոշի Իսիկիին, քանի որ նրա հետ եղել է ավելի երկար, քան «Բևեռային աստղ» հանրակացարանի մյուս անդամները։ Ի տարբերություն իր մոլեռանդ սենյակակիցների՝ Սյունը շատ լուրջ է։ Իբուսակին աննկատ ուսանող է, որը նախընտրում է խոսել միայն այն ժամանակ, երբ քննարկվում է բոլորին վերաբերող կարևոր հարց։ Նաև բազմիցս նշվել է, որ նա հաշվենկատ խոհարար է, որի գործողությունների ընտրությունը կախված է նրանից, թե որ տարբերակը կհամարի առավել շահավետ։ Իբուսակիի մասնագիտացումը ծխեցման կիրառմամբ ուտեստների պատրաստումն է։
Ջենջի Մարույ (ճապ.՝ 丸井 善二 Մարուի Ջենջի)
- Սեյու՝ Յուսուկե Կոբայաշի
- Ջենջին Տոցուկա խոհարարակա ակադեմիայի ուսանող է և «Բևեռային աստղ» հանրակացարանի բնակիչ։ Այն պատճառով, որ նա հազվադեպ է պատրաստում, նրան համարում են հանրակացարանի մյուս բնակիչների թվում ամենաթույլ խոհարարը՝ չնայած նրա գիտելիքներին։ Ջենջին Միյաձատոյի սեմինարի նշանավոր անդամներից է, որը զբաղվում է խոհարարության մասին դասական գրականության ուսումնասիրությամբ, ինչի շնորհիվ Ջենջին պատրաստման ընթացքում օգտագործում է իր խորը գիտելիքները, այլ ոչ թե փորձը կամ բնազդը։
Դաիգո Աոկի (ճապ.՝ 青木 大吾 Աոկի Դաիգո) և Սյոձի Սատո (ճապ.՝ 佐藤 昭二 Սատոː Սյոձի)
- Սեյու՝ Ձյունիտի Յանագիտա (Դաիգո)
- Սեյու՝ Կենգո Կավանիսի (Սյոձի)
Առաջին կուրսի այլ ուսանողներ
Այս կերպարները հայտնվում են Աշնանային ընտրությունների նախնական փուլում՝ գլխավոր հերոսների և «Բևեռային աստղի» բնակիչների հետ միասին ներկայացնելով ամենատաղանդավոր առաջին կուրսեցիներին։
Իսամի Ալդինի (ճապ.՝ イサミ・アルディーニ Իսամի Արուդինի)
- Սեյու՝ Յուկի Օնո
- Տակումիի եղբայրն է։ Քչախոս է է և միշտ ուղեկցում է Տակումիին։ Գեր է և այնքան էլ տաղանդավոր չէ, որքան Տակումին, թեև փորձում է հավասարվել նրան։ Ինչպես Տակումին, նաև մասնագիտացած է դասական իտալական խոհանոցում։
Իկումի «Նիկումի» Միտո (ճապ.՝ 水戸 郁魅 Միտո Իկումի)
- Սեյու՝ Սիձուկա Իսիգամի
- Ակադեմիայի ուսանողուհիներից մեկն է, մասնագիտացած է մսի և մսային ուտեստների պատրաստման մեջ։ Սկզբում Էրինայի մտերիմն էր և արհամարհանքով էր վերաբերվում Սոմային, սակայն պարտվելուց հետո ընդունել է նրան և նույնիսկ դարձել է դաշնակից՝ սկսելով համակրանք զգալ Սոմայի հանդեպ։
Հիսակո Արատո (ճապ.՝ 新戸 緋沙子 Արատո Հիսակո)
- Սեյու՝ Սաորի Օնիսի
- Էրինայի աջ ձեռքը։ Նրա նվիրվածությունը Էրինայի հանդեպ նրա հիացմունքը սահմանակցում է սիրո հետ։ Նա միշտ հետևում է նրան ստվերի պես և պատրաստ է հարձակվել ցանկացածի վրա, ով, ըստ նրա, իջեցնում է Էրինայի պատիվը։ Լավ խոհարար է, թեև նրա վարպետությունը չի կարելի համեմատել Էրինայի հետ, այնուամենայնիվ նա ջանասիրաբար սովորում է՝ իր «տիրուհուն» ապացուցելու համար, որ արժանի խոհարար է։ Մասնագիտացած է «բուժիչ խոհարարության» մեջ։ Չի տանում Սոմային, սակայն նրա հետ համատեղ ստաժավորումից հետո սկսել է հարգանքով վերաբերվել նրան։
Էլիս Նակիրի (ճապ.՝ 薙切 アリス Նակիրի Արիսու)
- Էրինայի զարմուհին է։ Մոր կողմից նա կիսով չափ դանիացի է։ Տաղանդավոր խոհարար է, որը մտադրված է գերազանցել Էրինային։ Ի տարբերություն Էրինայի՝ Էլիսը ուրախ ու եռանդուն աղջիկ է, սակայն այս հատկանիշները զուգակցվում են էգոիստության և սառը հաշվենկատության հետ։ Էլիսի մասնագիտացումը մոլեկուլային խոհանոցն է, որն օգտագործում է ջերմաստիճանային զգայունությունը, քիմիական և ֆիզիկական գործընթացները։
Ռյո Կուրոկիբա (ճապ.՝ 黒木場 リョウ Կուրոկիբա Ռյո:)
- Սեյու՝ Նոբուհիկո Օկամոտո
- Տոցուկիի ակադեմիայի 92-րդ սերնդի ուսանող և Էլիս Նակիրիի օգնական։ Մեծ մասամբ Ռյոն չափազանց դանդաղաշարժ է, ծույլ և մռայլ։ Նրա պահելաձևը բացառում է որևէ հետաքրքրություն իր շուրջը տեղի ունեցողի նկատմամբ, սակայն նա շատ ուշադիր է Էլիսի ցանկությունների հանդեպ։ Իրականում Ռյոն կարող է շատ ավելի վառ դառնալ, ինչը դրսևորվում է միայն այն ժամանակ, երբ նա կրում է իր բանդանան կամ որևէ այլ սեղմող գլխարկ, օրինակ՝ լողի գլխարկ։ Նոր պահելաձևն ավելի հանդուգն է, վայրի ու սանձարձակ՝ նմանվում է վայրի գազանի. Էլիսի կողմից տրված ամենահարմար անվանումն է՝ «Բերսերկի ռեժիմ»։ Երիտասարդի դեմքի արտահայտությունը նույնպես դառնում է ավելի վայրի, և շրջապատողները վախենում են միայն նրա հայացքից։ Ռյոյի խոսքը նույնպես ենթարկվում է փոփոխությունների և դառնում է շատ ավելի ագրեսիվ, ինչը թույլ է տալիս նրան առանց վարանելու դիմել ցանկացածին. որոշ պահերի նա կարող է նույնիսկ բռնության ցանկություն զգալ։ Ռյոյի մասնագիտացումը ծովամթերքից պատրաստված ուտեստներն են։
Ակիրա Հայամա (ճապ.՝ 葉山 アキラ Հայամա Ակիրա)
- Սեյու՝ Ձյունյիտի Սուվաբե
- Տաղանդավոր խոհարար, պրոֆեսոր Ձյունի ասիստենտը, որը դեռևս փոքր տարիքում գտել էր Ակիրային Հնդկաստանում և տեղափոխել ապրելու Ճապոնիայում։ Ակիրան շատ ուժեղ է՝ բավականաչափ՝ Էլիտար տասնյակի անդամ դառնալու համար։ Համեմունքների մասնագետ է։ Որոշ ժամանակ աշխատել է Էլիսի հետ։ Ավելի ուշ, երբ տնօրեն է դառնում Աձամին, շանտաժի միջոցով ստիպված է լինում միանալ Էլիտար տասնյակին այն պայմանով, որ կհաղթի և դուրս կնետի Սոմային ակադեմիայից, սակայն պարտվում է նրան՝ ինքն էլ լքելով ակադեմիան։ Ակիրայի գլխավոր առանձնահատկությունը արտասովոր սուր հոտառությունն է՝ մի տաղանդ, որը համեմատելի է Նակիիների ընտանիքի «Աստվածային Լեզվի» հետ։
Սուբարու Միմասակա (ճապ.՝ 美作 昴 Միմասակա Սուբարու)
- Սեյու՝ Հիրոկի Յասումոտո
- Երկրորդական կերպարներից մեկը, ովքեր մարտահրավեր են նետել Սոմային։ Չնայած իր արտաքինին՝ շատ կոկիկ է և խորաթափանց։ Նրա առանձնահատկությունն այն է, որ նա մանրակրկիտ ուսումնասիրում է իր հակառակորդին, այնուհետև ամբողջությամբ կրկնօրինակում նրա պատրաստման ոճը՝ ընդ որում, միշտ ուտեստը ավելի լավն ավարտին հասցնելով, քան հակառակորդինը։ Սա նրան փաստացի անպարտելի էր դարձնում. նա առաջին անգամ պարտություն կրեց Սոմայից և ընդունեց նրա ուժը՝ դառնալով դաշնակից։ Ավելի ուշ նա միանում է Սոմային՝ պայքարելու Աձամիի և Էլիտար տասնյակի դեմ, սակայն պարտվում է առաջին փուլում։
Նաո Սադացուկա (ճապ.՝ 貞塚 ナオ Սադացուկա Նաո)
- Սեյու՝ Սաորի Գոտո
- Տոցուկիի խոհարարական ակադեմիայի ուսանողուհիներից մեկն է։ Նա խորը կապվածություն է զգում Էրինա Նակիրիի նկատմամբ և անում է ամեն ինչ նրան մոտենալու համար, ներառյալ՝ օրական 30 նամակ ուղարկելը կամ նույնիսկ հեռադիտակով նրան հեռվից հետևելը։ Սադացուկիի մասնագիտացումը սուր հոտ և համ ունեցող բաղադրիչների կիրառմամբ ուտեստների պատրաստումն է։
Միյոկո Հոձյո (ճապ.՝ 北条 美代子 Հո:ձյո: Միեկո)
- Սեյու՝ Ասամի Սետո
- Հոձյոների ընտանիքի չինական խոհանոցի ավանդույթների ժառանգորդն է։ Հենց սկզբում կարծում էր, թե սխալվել է՝ Մեգումիին ուժեղ մրցակից համարելով, սակայն ավելի ուշ մրցաշարում Մեգումին հայտնվել է ուժեղագույնների թվում՝ դրանով իսկ հեղինակություն վաստակելով Միյոկոյի աչքում։ Իր հմտություններով ու կարողություններով նա արագորեն արժանացել է ճանաչման իր հոր ռեստորանում։
Տոցուկիի ակադեմիա
Սենզաեմոն Նակիրի (ճապ.՝ 薙切 仙左衛門 Նակիրի Սենզաեմոն)
- Սեյու՝ Բանձյո Գինգա
- Խոհարարական ակադեմիայի տնօրեն։ Էրինայի և Էլիսի պապիկ։
Ռոլանդ Չապել (ճապ.՝ ローランド・シャペル Ռոլանդ Չապելլ)
- Սեյու՝ Յու Միձուսիմա
- Շեֆ խոհարար, ով երբեք չի ժպտում (Chef Who Never Smile), ֆրանսիական խոհանոցի ուսուցիչ.
Ձյուն Շիոմի (ճապ.՝ 汐見 潤 Շիոմի Ձյուն)
- Սեյու՝ Միկակո Տակահասի
- Խոհարարական ակադեմիայի շրջանավարտ է։ Դպրոցական տարիներին Ջոտիրոյի կոհայն էր, ինչի պատճառով վերջինս ստիպում էր նրան համտեսել իր ուտեստները, ինչն էլ դարձել էր հոգեբանական տրավմայի պատճառ։ Հանճարեղ գիտնական է, որը ստեղծում է բուրմունքների և համեմունքների համադրման տեսություններ։ Այժմ ունի սեփական կոհայ, որն իրականության է վերածում այդ տեսությունները՝ Ակիրա Հայաման։ Սակայն սկզբնական շրջանի կամակոր երիտասարդը նրա հետ խոսում է հավասարը հավասարի պես, ինչը հաճախ դժգոհություն է առաջացնում աղջկա մոտ։
Տակաո Միյաձատո (ճապ.՝ 宮里 隆夫 Միյաձատո Տակաո)
- Խոհարարական մենամարտերի կառավարման բյուրոյի նախագահ (Shokugeki Administration Bureau)։
Էլիտար տասնյակ
Էյսի Ցուկասա (ճապ.՝ 司 瑛士 Ցուկասա Էիսի) (Առաջին տեղ)
- Սեյու՝ Ակիրա Իսիդա
- Տոցուկիի ակադեմիայի խոհարարական ուսանող, որը զբաղեցնում է առաջին տեղը Էլիտար տասնյակում։ Չնայած իր դիրքին՝ շատ ամաչկոտ և անվստահ անձնավորություն է։ Իր կարգավիճակը համարում է չափազանց հոգնեցուցիչ: Չի կարողանում հանդես գալ մարդկանց առաջ բեմում։ Երբ ստիպված է լինում պատրաստել ուրիշների համար, նա անընդհատ անհանգստանում է տարբեր մանրուքների պատճառով՝ սկսած նստելու հարմարավետությունից մինչև դահլիճի ջերմաստիճանը։ Այնուամենայնիվ, նա բնավ չի կասկածում իր վարպետությանը՝ երբեք չհետաքրքրվելով հաճախորդներից, թե արդյոք համեղ են իր ուտեստները։ Ի տարբերություն այլ խոհարարների՝ Էյսիի պատրաստված ուտեստները չեն արտացոլում նրա էությունը։ Ցուկասայի ձգտումը բաղադրիչների համի լիարժեք բացահայտումն է՝ խուսափելով ուտեստների մեջ «սեփական ես»-ի հավելումից։ Հանուն իր ուտեստների ստեղծման ոճի բարելավման՝ նա պատրաստ է վտանգել ամեն ինչ, նույնիսկ իր տեղը Էլիտար տասնյակում։ Իր խոհարարական տաղանդների համար ստացել է «Սեղանի սպիտակ ասպետ» մականունը (գերմ.՝ «Der Weiße Ritter der Tafel»):
Ռինդո Կոբայաշի (ճապ.՝ 小林 竜胆 Կոբայաշի Ռինդո) (Երկրորդ տեղ)
- Սեյու՝ Սիձուկա Իտո
- Էլիտար տասնյակի երկրորդ տեղը զբաղեցնող երրորդ կուրսի ուսանողուհի է և Ցուկասայի ընկերուհին։ Աչքի է ընկնում վայրի բնավորությամբ։ Ռինդոյի մասնագիտացումը էկզոտիկ բաղադրիչների կիրառմամբ ուտեստների պատրաստումն է. մասնավորապես, նա օգտագործել է ալիգատոր, արապաիմայի մկանային համակարգը և մրջնաթթու։ Շատ է ճանապարհորդում՝ ուսումնասիրելով նոր բաղադրիչներ։
Տոսուկե Մեգիսիմա (ճապ.՝ 女木島 冬輔 Մեգիսիմա տոːսուկե) (Պաշտոնապես Երրորդ տեղ)
Տոցուկիի խոհարարական ակադեմիայի 90-րդ սերնդի ուսանող։ Զբաղեցնում է երրորդ տեղը «Էլիտար տասնյակում»։ Տոսուկեի մասնագիտացումը ռամենն է։
Մոմո Ականեգակուբո (ճապ.՝ 茜ヶ久保 もも Ականեգակուբո Մոմո) (Չորրորդ տեղ, Աձամիի տնօրինության օրոք բարձրացել է մինչև երրորդ տեղ)
- Սեյու՝ Ռիե Կուգիմիա
- Տոցուկիի խոհարարական ակադեմիայի 90-րդ սերնդի ուսանող։ Հանդիսանում է լավագույն հրուշակագործ։ Զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը «էլիտար տասնյակում»։
Սոմեյ Սայտո (ճապ.՝ 斎藤 綜明 Սաիտո Սո։մեի) (Հինգերորդ տեղ, Աձամիի տնօրինության օրոք բարձրացել է մինչև չորրորդ տեղ)։
Նենե Կինոկունի (ճապ.՝ 紀ノ国 寧々 Կինոկունի Նենե) (Վեցերորդ տեղ)
- Սեյու՝ Կանա Հանազավա
- Երկրորդ կուրսի ուսանողուհի, Կինոկունի ընտանիքի ժառանգորդը, որը ավանդական ճապոնական խոհանոցի հենասյունն է։ Կինոկունիի մասնագիտացումը սոբայով ուտեստներն են։
Սատոշի Իսիկի (Պաշտոնապես յոթերորդ տեղ)
Տերունորի Կուգա (ճապ.՝ 久我 照紀 Կուգա Տերունոի) (Պաշտոնապես ութերորդ տեղ)
- Սեյու՝ Յուկի Կաձի
- Տոցուկիի խոհարարական ակադեմիայի 91-րդ սերնդի ուսանող։ Զբաղեցնում է «էլիտար տասնյակի» ութերորդ տեղը։ Նա շփվող և բարեհամբույր տղա է, ակտիվորեն շփվում է այլ կուրսերի ուսանողների հետ, միաժամանակ երբեմն հեգնում է իր կոհայներին ու սէմփայներին։ Բարդույթներ ունի իր ցածր հասակի պատճառով, ինչի շնորհիվ չարակամները հեշտությամբ նրան հանում են հունից։ Կուգիի մասնագիտացումը չինական խոհանոցն է (կամ ավելի ստույգ՝ սիչուանյան խոհանոցը)։
Էցուա Էյզան (ճապ.՝ 叡山 枝津也 Էյզան Էցույա) (Իններորդ տեղ, Աձամիի տնօրինության օրոք բարձրացել է մինչև յոթերորդ տեղ)
- Սեյու՝ Տոմակաձու Սուգիտա
- Տոցուկիի խոհարարական ակադեմիայի ուսանող։ Զբաղեցնում է «էլիտար տասնյակի» իններորդ տեղը։ Էյզանի մասնագիտացումը «հնարքների» կիրառումն է. նա օգտագործում է հատուկ բաղադրիչներ, որոնք փոխում են համի ընկալումը (ինչպիսիք են հատապտուղներից պատրաստված միրակուլինը և արտիճուկներից պատրաստված սինարինը)։
Ակիրա Հայամա (Աձամիի տնօրինության օրոք նշանակվել է իններորդ տեղում)
Էրինա Նակիրի (Պաշտոնապես իններորդ տեղ)
Մեդիա
Մանգա
Վանշոթը հրապարակվել է 2012 թվականի ապրիլին Shueisha ընկերության Weekly Shōnen Jump հրատարակչության կողմից։ 2012 թվականի նոյեմբերից սկսել է թողարկվել մանգայի շարքը։ 2013 թվականի ապրիլին հրապարակվել է առաջին տանկոբոնը։ 2019 թվականի սեպտեմբերի 13-ին ավարտվել է մանգայի հիմնական սյուժեն։ Բացի այդ թողարկվել է Le Dessert էպիլոգի 3 հատուկ թողարկում, որտեղ նկարագրվել է կերպարների կյանքը հիմնական դեպքերից հետո։ Viz Media ընկերությունը արտոնագրել է մանգան Հյուսիսային Ամերիկայի համար և առաջին հատորը հրատարակել 2014 թվականի օգոստոսի 5-ին:
Անիմե
Անիմեի պրեմիերան կայացել է 2015 թվականի ապրիլի 3-ին։ 2020 թվականին ընթացել են 5-րդ եթերաշրջանի նկարահանումները։ COVID-19 համավարակի պատճառով մայիսին սերիալի ստեղծման գործընթացում դադար է եղել, սակայն հուլիսին այն պետք է վերսկսեր արտադրությունը: 2020 թվականի հուլիսի 4-ին ցուցադրվել են 4-րդ սերիայի գովազդային նյութերը: 4-րդ դրվագի պրեմիերան նախատեսված է եղել 2020 թվականի հուլիսի 24-ին:
Սերիալից բացի թողարկվել են 5 OVA։
Արտաքին հղումներ
- Արձագանքներ
- Անիմե սերիալի գրախոսություն Anime News Network կայքում.
- Մանգայի առաջին հատորի գրախոսություն Anime News Network կայքում.
- Անիմե սերիալի գրախոսություն UK Anime Network կայքում.
- Անիմե սերիալի երկրորդ եթերաշրջանի գրախոսություն IGN կայքում.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Shokugeki no Soma» հոդվածին։