factograf
HY
Sign in

Saipem

Saipem

Key facts

ստեղծում1956
հասկացության մասնավոր դեպքհանրային ընկերություն
երկիրԻտալիա
հիմնադիրԷնրիկո Մատեի
գլխավոր գործադիր տնօրենFrancesco Caio
All data from the card 11
Տեսակ
oilfield service company? և հանրային ընկերություն
Հիմնադրված է
1956
Հիմնադիր
Էնրիկո Մատեի
Վայր
Միլան, Իտալիա
Երկիր
Իտալիա
Տնօրեն
Francesco Caio? և Alessandro Puliti?
Արդյունաբերություն
list of oilfield service companies?
Մայր ընկերություն
Eni
Դուստր ընկերություններ
Saipem France?
Կայք
saipem.com
Բորսա
SAPMF

Saipem,  իտալական նավթասպասարկման ընկերություն։ Մինչև 2016 թվականը ընկերությունը եղել է իտալական նավթագազային հսկա Eni-ի ստորաբաժանումը, որը պահպանում է վերահսկողությունը Saipem-ի բաժնետոմսերի 30%-ի նկատմամբ։ Saipem-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Միլանի Սան Դոնատո Միլանեզեում արվարձանում։

Պատմություն

Նավթային հարթակ Սիցիլիայի ափերի մոտ, 1962 թվական
Նավթային հարթակ Սիցիլիայի ափերի մոտ, 1962 թվական
Castoro Sei կիսասուզվող խողովակաշարային նավը՝ Հյուսիսային հոսքի ստեղծման վրա աշխատելիս, Բալթիկ ծովում՝ Շվեդիայի Գոթլանդ կղզուց դեպի հարավ-արևելք, 2011 թվականի մարտին։
Castoro Sei կիսասուզվող խողովակաշարային նավը՝ Հյուսիսային հոսքի ստեղծման վրա աշխատելիս, Բալթիկ ծովում՝ Շվեդիայի Գոթլանդ կղզուց դեպի հարավ-արևելք, 2011 թվականի մարտին։
Scarabeo 8-ը Նորվեգիայում, 2012 թվական։
Scarabeo 8-ը Նորվեգիայում, 2012 թվական։
3 images

Վաղ տարիներ

Saipem-ի պատմությունը սերտորեն կապված է իտալական տնտեսական հրաշքի տարիներին Eni ընկերությունում Էնրիկո Մատտեիի կառավարման դարաշրջանի հետ։ 1950-ական թվականների սկզբին Մատտեին վերակազմավորել է իտալական նավթային արդյունաբերությունը ուղղակի ձեռքբերումների և պետական ներդրումների բարդ համակարգի միջոցով՝ նպատակ ունենալով ապահովել Իտալիայի էներգետիկ ինքնիշխանությունը։

Սկզբում Մատտեին մասնագիտացել է բնական գազի ոլորտում՝ որպես մայրցամաքային Իտալիայում առատորեն հասանելի էներգիայի միակ աղբյուրի՝ օգտագործելով ստեղծված Snam խողովակաշարային ընկերությունը։ 1950-ական թվականների վերջին Eni-ի ստորաբաժանումը բաժանվել է 2 ենթահոլդինգի՝ «Snam Montaggi»՝ ստեղծված 1955 թվականին՝ խողովակների անցկացման և հորատման հարթակների կառուցման համար, և «Snam Progetti»՝ ստեղծված 1956 թվականին, որը մասնագիտացած էր լցանավերի ոլորտում։ 1957 թվականին «Saip» հորատող ընկերությունը՝ Agip ընկերության ստորաբաժանումը, միավորվել է Snam Montaggi-ի հետ՝ ձևավորելով «Saipem»-ը («Società Anonima Italiana Perforazioni E Montaggi», «Հորատման և մոնտաժման իտալական բաժնետիրական ընկերություն»)։

Saipem-ը Եվրոպայում շելֆային հորատման և խողովակների անցկացման ոլորտի առաջամարտիկն է դարձել։ 1959 թվականին այն հորատումներ է սկսել Սիցիլիայի Ջելա քաղաքի ափամերձ գոտում։ 1960-ական թվականների սկզբին ընկերությունը նախաձեռնել է Կենտրոնական Եվրոպայի մայրուղային խողովակաշարի կառուցումը Ջենովայի նավահանգստից մինչև Արևմտյան Գերմանիայի Ինգոլշտադտ քաղաք, որտեղ Eni-ի գերմանական ստորաբաժանումը նավթավերամշակման գործարաններ էր կառուցում։ Բացի այդ, 1961 թվականին Saipem-ը 1140 կմ երկարությամբ նավթամուղ է կառուցել Հնդկաստանում և գազամուղ՝ Իրաքում։

1970-ից 1990-ական թվականներ

1978 թվականին Saipem-ը գործարկել է «Castoro Sei» կիսասուզվող խողովակաշարային նավը։ Նույն տարում Saipem-ը պայմանագիր է ստացել Իրանի «IGAT-2» մայրուղային գազամուղի կառուցման համար։ Մինչև 1985 թվականը գազամուղն ավարտված է եղել 80%-ով, երբ աշխատանքները դադարեցրել են իրան-իրաքյան պատերազմի պատճառով։

1983 թվականին Saipem-ն ավարտել է Ալժիրը և Իտալիան միացնող Տրանսմիջերկրական գազամուղի անցկացումը։

1988 թվականին ստեղծվեց Saipem և Brown & Root ընկերությունների համատեղ ձեռնարկությունը, որը հայտնի էր «European Marine Contractors» անվանմամբ։ Այն իրականացրել է երկու խոշոր նախագիծ․ «Zeepipe» (ավարտվել է 1993 թվականին)՝ բնական գազի տեղափոխման 1416 կմ երկարությամբ համակարգ՝ Հյուսիսային ծովից մինչև Բելգիայի Զեբրյուգե տերմինալ և մայրուղային գազատար՝ 707 կմ երկարությամբ, որը կապում է Հոնկոնգը Ինգ-Հայ-Սոն Հոնգ ավազանում գտնվող «Յանչեն 13-1» գազի հանքավայրի հետ։ Այս գազատարի շինարարությունն ավարտվել է 1994 թվականին։

1991 թվականին Saipem-ը գործարկել է Saipem 7000-ը, որն իր չափսերով երկրորդ լողացող կռունկն է աշխարհում։

1996 թվականին Մաղրիբ-Եվրոպա գազամուղը միացրել է Ալժիրի գազի հանքավայրերը Իսպանիայի հետ։

1995-1999 թվականներին Saipem-ը եղել է Նորվեգիան և Գերմանիան միացնող Europipe I և Europipe II գազամուղների հիմնական կապալառուն։

2000-ականներ

21-րդ դարում Saipem-ը կատարել է մի շարք կլանումներ (ձեռքբերումներ), որոնցից առանցքայինը 2002 թվականին ֆրանսիական Bouygues շինարարական ընկերության խորջրյա հորատման ստորաբաժանման գնումն էր 1 մլրդ դոլարով։ 2006 թվականին Saipem-ը կլանել է ENI-ի ստորաբաժանում հանդիսացող Snamprogetti-ն, որը մասնագիտացած էր ածխաջրածինների արդյունահանման և տեղափոխման լայնամասշտաբ ծովային նախագծերի մշակման ու իրականացման մեջ։ Միավորումից հետո նոր խումբն ամրապնդել է իր դիրքերը Արևմտյան Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում, ինչպես նաև ձեռք է բերել զգալի տեխնոլոգիական իրավասություն (կոմպետենցիա) գազի մոնետիզացման և ծանր նավթի արդյունահանման ոլորտներում։

2001-2003 թվականներին Saipem-ն անցկացրել է «Երկնագույն հոսքի» ծովային) հատվածը. դա տրանսսևծովյան գազամուղ է, որը գազ է հասցնում Ռուսաստանից Թուրքիա։ 2003-2004 թվականներին Saipem-ն անցկացրել է «Greenstream» գազամուղը՝ միացնելով Լիբիան Սիցիլիայի հետ։ 2006 թվականին ընկերությունն ավարտել է «Դելֆին» գազային նախագծի ծովային մասը, որը միացնում է Կատարի Հյուսիսային նավթագազային հանքավայրը ԱՄԷ-ի և Օմանի հետ։

2006–2008 թվականներին Saipem-ը ջուրն է սուզել (գործարկել է) 6-րդ սերնդի Scarabeo 8 և Scarabeo 9 գերխորջրյա կիսասուզվող հորատման կայանքները, որոնց կառուցումն ամբողջությամբ ավարտվել է 2011-2012 թվականներին։

2010-ականներ

2011 թվականին Saipem-ն ավարտել է «Հյուսիսային հոսքի» երկու ճյուղերը, որոնց երկարությունը կազմում է 1220 կմ և որոնք դեպի Գերմանիա գազի տեղափոխման աշխարհի ամենաերկար համակարգն են կազմում։

2013 թվականին Saipem-ը 3 միլիարդ դոլարի տենդեր է շահել Գվինեական ծոցում՝ Նիգերիայի ափից 150 կմ հեռավորության վրա գտնվող «Էգինա» նավթային հանքավայրի մշակման համար։ Պայմանագիրը ներառում էր ինժեներական աշխատանքներ, մատակարարում, արտադրություն, մոնտաժ և գործարկման-կարգաբերման աշխատանքներ՝ 52 կմ երկարությամբ նավթի արդյունահանման և ջրի ներարկման հոսքագծերի, 12 ճկուն անցումների, արտահանման համար նախատեսված 20 կմ գազամուղների, 80 կմ խողովակաշարերի, ինչպես նաև կայանման ու բեռնաթափման համակարգերի վերաբերյալ։

2015 թվականի փետրվարի 8-ին Saipem-ը 1,8 մլրդ դոլար արժողությամբ տենդեր է շահել դեպի Կաշագան 95 կիլոմետրանոց երկու նավթամուղերի ճյուղերի անցկացման համար, որոնք կապում են Կասպից ծովի նավթային հանքավայրերը Ղազախստանի հետ։ Նույն տարվա նոյեմբերին Saipem-ն ավարտել է Inpex-ի ղեկավարությամբ Ավստրալիայում իրականացվող Իխտիս ՀԲԳ (հեղուկացված բնական գազ) նախագծի համար 890 կմ երկարությամբ ծովային արտահանման խողովակաշարի անցկացումը։ Այդ խողովակաշարը դարձել է հարավային կիսագնդի ամենաերկար ստորջրյա խողովակաշարը և երրորդն իր երկարությամբ աշխարհում։

2016 թվականին Eni-ն Saipem-ի բաժնետոմսերի 12,5%-ը վաճառել է Իտալիայի CDP Equity սուվերեն հիմնադրամին (ընկերությունում պահպանելով 30% բաժնեմասը)՝ նպատակ ունենալով նավթագազային սպասարկման ոլորտում ստեղծել նոր, ավելի ինքնավար ընկերություն, ինչի կապակցությամբ էլ Saipem-ն ընդունել է նորապրանքանիշը։

2019 թվականին Saipem-ը KiteGen ընկերության հետ համատեղ սկսել է մեծ բարձրության վրա քամու էներգիայի օգտագործման նախագիծը։

Գործունեություն

Saipem-ն իրականացնում է ցամաքային և բաց ծովում նավթային ու գազային խողովակաշարերի անցկացման, նավթ արդյունահանող հարթակների տեղադրման և հորատանցքերի հորատման ինժեներաշինարարական աշխատանքներ։ 2023 թվականի հասույթի բաժնեմասով գործունեության հիմնական տարածաշրջաններն են եղել Մերձավոր Արևելքը (33%), Աֆրիկան (27%), Ամերիկան (16%), Իտալիան (6%), Եվրոպայի մնացած մասը (8%), Հեռավոր Արևելքն ու Օվկիանիան (6%), ԱՊՀ-ն (3%), Հյուսիսային Աֆրիկան (2%)։

Saipem-ի գրասենյակները գտնվում են ավելի քան 60 երկրներում, այդ թվում,

  • Եվրոպա՝ Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Խորվաթիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Նորվեգիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Թուրքիա, Լեհաստան, Ռումինիա,
  • ԱՊՀ՝ Ադրբեջան, Ղազախստան, Ռուսաստան, Վրաստան։
  • Ամերիկա՝ Արգենտինա, Բրազիլիա, Վենեսուելա, Կանադա, Մեքսիկա, Պերու, ԱՄՆ, Սուրինամ, Էկվադոր,
  • Աֆրիկա՝ Ալժիր, Անգոլա, Գաբոն, Եգիպտոս, Կամերուն, Կոնգո, Լիբիա, Մարոկկո, Նիգերիա, Սուդան, Մոզամբիկ,
  • Մերձավոր Արևելք՝ Միացյալ Արաբական Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Իրան, Օման, Կատար, Իրաք, Քուվեյթ,
  • Հեռավոր Արևելք և Օվկիանիա՝ Ավստրալիա, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Մալայզիա, Սինգապուր, Թաիլանդ։

Ֆինանսական ցուցանիշներ

2024 թվականին ընկերության եկամուտը կազմել է 14,55 մլրդ դոլար։ Համախառն շահութաբերությունը (մարժան) կազմել է 1,33 մլրդ դոլար։ Զուտ շահույթը կազմել է 306 մլն դոլար։

Արտաքին հղումներ

  • Ընկերության պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Saipem» հոդվածին։

Read next

In 20 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article