Էլ Ռուբիուս (Էլ Ռուբիս, իսկական անունը՝ Ռուբեն Դոբլաս Գանդերսեն (իսպ.՝ Rubén Doblas Gundersen, փետրվարի 13, 1990, Միխաս, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա), հայտնի իսպանացի տեսաբլոգեր, ՅուԹյուբի «elrubiusOMG» ալիքի ստեղծող։ Ներկայումս նրա ալիքն ունի ավելի քան 37 միլիոն բաժանորդ և 8 միլիարդ դիտում, որը դարձնում է այն ամենաժողովրդական իսպաներեն ալիքը և Իսպանիայում ամենաժողովրդական ալիքը։
Կենսագրություն
Ռուբենը ծնվել է իսպանական Միխաս քաղաքում 1990 թվականի փետրվարին։ Հայրը իսպանացի է, մայրը՝ նորվեգացի։ Ծնողների ապահարզանի պատճառով Ռուբենը մանկության մեծ մասն անցկացրել է Նորվեգիայի Բերգեն քաղաքում։ Հասուն տարիքում Ռուբենը վերադառնում է Իսպանիա՝ սկսելով 3D-մոդելավորման անիմացիա սովորել։
Կարիերան Յություբում
2006 թվականի ապրիլին Ռուբենը ՅուԹյուբում ալիք է բացում՝ անվանելով այն «elrubius»։ Իր ՅուԹյուբ գործունեությունը Ռուբենը սկսել է 2008 թվականին՝ ներբեռնելով «Grand Theft Auto IV» խաղի լեթսփլեյը։ Սակայն այն պատճառով, որ այդ ալիքը սթրայք է ստացել, Ռուբենը չի կարողացել ալիքին միացնել գործընկերային ցանց։ Այդ պատճառով 2011 թվականի սկզբին նա նոր ալիք է բացել։
Ռուբենը ճանաչում է ձեռք բերել «The Elder Scrolls V: Skyrim» խաղի լեթսփլեյները լույս տեսնելուց հետո։ Ավելի ուշ նա այդ մասին տեսանյութ է հրապարակել «Chatroulette» կայքում, որը նույնպես նպաստել է նրա հայտնիությանը։
2012 թվականի նոյեմբերին Ռուբենը դարձել է ամենաշատ հետևորդ ունեցող իսպանական ալիքի տերը՝ առաջ անցնելով Willyrex բլոգերից։ 2013 թվականի փետրվարին նրա ալիքը հասել է միլիոնի, իսկ արդեն 2 տարի անց նա դարձել է Իսպանիայից առաջին յություբերը, որը հասել է 10 միլիոն հետևորդի։ 2015 թվականի աշնանը ՅուԹյուբը որպես մրցանակ նրան ադամանդե կոճակ է ուղարկել։
Մասնակցել է YouTube Rewind 2015-ի և YouTube Rewind 2016-ի նկարահանումներին։
Ալիքի ձևաչափ
Ռուբենի կոնտենտը բաղկացած է հիմնականում լեթսփլեյներից, բայց չնայած դրան, նաև հրապարակում է վլոգներ, չելենջներ, հարցերի պատասխաններ ու սկետչներ։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Rubius» հոդվածին։
