factograf
HY
Sign in

Objection (Tango)

Objection (Tango)

Key facts

թողարկման ամսաթիվ12 հունիսի, 2002 թ.
հասկացության մասնավոր դեպքսինգլ
կատարողՇակիրա
ժանրռոք
All data from the card 7
Թողարկված
6 հուլիսի, 2002
Ֆորմատ
CD-սինգլ, 12" մաքսի սինգլ
Ձայնագրված
2001
Ժանր
փոփ-ռոք, տանգո
Երգահան
Շակիրա
Տևողություն
3:42
Լեյբլ
Epic

«Objection (Tango)», կոլումբիացի երգչուհի Շակիրայի Laundry Service (2001) երրորդ (առաջին անգլիալեզու) ստուդիական ալբոմի երրորդ սինգլը, որ թողարկվել է 2002 թվականի հուլիսի 6-ին Epic Records լեյբլում։

Նախապատմություն

1998 թվականին Շակիրան թողարկել է իր երկրորդ պաշտոնական ստուդիական ալբոմը՝ Dónde Están los Ladrones?, որը մեծ հաջողություն է ունեցել Լատինական Ամերիկայու և ստացել բազմակի պլատինե հավաստագիր այնպիսի երկրներում, ինչպիսիք են Արգենտինան, Կոլումբիան, Չիլին, Մեքսիկան և Իսպանիան։ Լատինական փոփ-ալբոմը լատինական ռոքի ազդեցության հետ սկսել են համեմատել կանադա-ամերիկյան երգչուհի և երգերի հեղինակ Ալանիս Մորիսեթի աշխատանքի հետ, և այն «կտրուկ ներխուժել է ԱՄՆ լայն-բաց շահավետ շուկա»՝ 11 շաբաթ անցկացնելով ամերիկյան Billboard Top Latin Albums հիթ-շքերթի առաջին հորիզոնականում։ Այն դարձավ Շակիրայի առաջին ալբոմը, որն ստացել է պլատինե հավաստագիր RIAA-ից։ Dónde Están los Ladrones? ալբոմից թողարկվել է արաբական ոճով «Ojos Así» («Eyes Like Yours») սինգլը, որը դարձել է հիթ և ճանաչվել ալբոմի «առանցքային թրեք»։

Ամերիկացի երգչուհի Գլորիա Էստեֆանը, որի ամուսինը՝ Էմիլիո Էստեֆանը, այդ ժամանակ ղեկավարում էր Շակիրայի գործունեությունը, զգում էր, որ երգչուհին փոփ ինդուստրիայում պոտենցիալ մեյնսթրիմ է։ Այնուամենայնիվ, սկզբում Շակիրան տատանվում էր անգլերեն լեզվով երգերու հարցում, քանի որ դա իր մայրենի լեզուն չէր, ուստի Էստեֆանը նրան առաջարկել է թարգմանել «Ojos Así» երգը՝ ցույց տալու համար, որ «թարգմանությունը կարող է լավ լինել»։ Այնուհետև Շակիրան սկսել է երգը թարգմանել իր համար և այն ցույց է տվել Էստեֆանին, որն ասել է. «Ճիշտն ասած, ես ավելի լավ չեմ կարող դա անել»։ Քանի որ երգչուհին ցանկացել է լիակատար վերահսկողություն ունենալ իր ձայնագրությունների հարցում, նա որոշել է բարելավել իր անգլերենը, որպեսզի դա նրան հնարավորություն տա գրել սեփական երգերը։ Ցանկանալով «գտնել իր գաղափարներն ու զգացմունքները, ամենօրյա պատմություններն անգլերեն լեզվով արտահայտելու ուղի»՝ Շակիրան գնել է հանգաբառարան, սկսել է վերլուծել Բոբ Դիլանի երգերի տեքստեր, կարդալ տարբեր հեղինակների բանաստեղծություններ և այլ երկեր, ինչպիսիք են Լեոնարդ Քոհենը և Ուոլթ Ուիթմենը, ինչպես նաև մասնակցել է անգլերենի դասերի։ «Objection (Tango)» դարձել է Շակիրայի առաջին երգը, որը գրվել է անգլերեն, և Faze-ին տված հարցազրույցում նա պատմել է գրելու ընթացքի մասին. «Ես աղոթում էի և խնդրում Աստծուն ուղարկել ինձ լավ երգ այսօր, և ես հիշում եմ, մի քանի ժամ անց ես սկսեցի գրել «Objection (Tango)»։ Ես միաժամանակ գրել եմ և՛ երաժշտությունը, և՛ տեքստը, և երբ դա տեղի է ունեցավ, դա իրոք կախարդական է ինձ համար»։ Շակիրան նաև գրել և ձայնագրել է երգի իսպաներեն տարբերակը՝ «Te Aviso, Te Aviso (Tango)» վերնագրով։

Երգացանկ

  • CD single
  1. «Objection (Tango)» (Radio Edit) — 3:29
  2. «Objection (Tango)» (Album version) — 3:42
  • 12-inch maxi single
  1. «Objection (Tango)» (Album version) — 3:42
  2. «Objection (Tango)» (Jellybean's Funhouse Mix) — 7:55
  3. «Te Aviso, Te Anuncio (tango)» (Gigi D'Agostino Psico remix) — 10:53
  • Maxi single
  1. «Objection (Tango)» (Radio Edit) — 3:29
  2. «Objection (Tango)» (Album version) — 3:42
  3. «Objection (Tango)» (Kupper's Deep Future Radio Edit) — 4:26
  4. «Te Aviso, Te Anuncio (tango)» (Gigi D'Agostino Psico remix) — 6:10
  5. «Objection (Tango)» (Music video) — 3:42

Հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2002) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (ARIA) 2
Ավստրիա (Ö3 Austria Top 40) 12
Բելգիա (Ultratop 50 Flanders) 9
Բելգիա (Ultratop 50 Wallonia) 8
Դանիա (Tracklisten) 20
Նիդերլանդներ (Dutch Top 40) 5
Ֆինլանդիա (Suomen virallinen lista) 10
Ֆրանսիա (SNEP) 10
Գերմանիա (Media Control AG) 19
Հունգարիա (Hungarian Airplay Chart) 1
Հունգարիա (Hungarian Singles Chart) 16
Իռլանդիա (Irish Singles Chart) 12
Իտալիա (FIMI) 6
Նորվեգիա (VG-lista) 8
Շվեդիա (Sverigetopplistan) 7
Շվեյցարիա (Schweizer Hitparade) 10
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) 17
ԱՄՆ (Billboard Hot 100) 55
ԱՄՆ (Billboard Hot Dance Club Songs) 25
ԱՄՆ (Billboard Hot Latin Songs) 16
ԱՄՆ (Billboard Latin Pop Airplay) 7
ԱՄՆ (Billboard Latin Tropical/Salsa Airplay) 10
ԱՄՆ (Billboard Top 40 Mainstream) 21
Հիթ-շքերթ (2002) Հորիզոնական
Ավստրալիա 44
Բելգիա (Ֆլանդրիա) 97
Նիդերլանդներ 64
Հիթ-շքերթ (2003) Հորիզոնական
Բելգիա (Վալոնիա) 58
Ֆրանսիա 43
Շվեյցարիա 86

Շաբաթական հիթ-շքերթներ

Տարեկան հիթ-շքերթներ

Հավաստագրումներ

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA) Platinum 70 000^
Ֆրանսիա (SNEP) Gold 250 000*
Նորվեգիա (IFPI Norway) Gold  
United Kingdom — 80,000

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Read next

In 19 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article