iPhone 8 և iPhone 8 Plus` Apple կորպորացիայի սմարթֆոններ են, որոնք օգտագործում են Apple A11 Bionic պրոցեսոր և iOS 11 օպերացիոն համակարգ, որոնք ներկայացվել են 2017 թվականի սեպտեմբերի 12-ին iPhone X-ի հետ միասին Սթիվ Ջոբսի Թատրոնում։ Էկրանի չափերը համեմատած նախորդների հետ. iPhone 6s և 7; 6s Plus և 7 Plus մնացել են անփոփոխ։ Հեռախոսի հաստությունը` 7,3-7,5 մմ, առանց տեսախցիկի մոդուլի հաշվառման, որը դուրս է գալիս դրա չափերից (երկու տեսախցիկ iPhone 8 Plus-ում)։ Սմարթֆոնները օգտագործում են միայն Lightning-ը։ Նախորդ մոդելների հետ համեմատած, միակ տարբերությունը բացի գնի և մարտկոցի մեծացումից` անլար լիցքավորման հնարավորությունն է։
Պատմություն
Նոր սարքավորման ցուցադրումը Apple ընկերությունը անց է կացրել Steve Jobs Թատրոնում 2017 թվականի սեպտեմբերի 12-ին։ Սարքավորման նախապատվերը 2017 թվականի սեպտեմբերի 15-ին է, իսկ հիմնական վաճառքի հեռախոսը դուրս կգա 2017 թվականի սեպտեմբերի 22-ին։
Բնութագիր
iPhone 8-ը և iPhone 8 Plus-ը հիմնված են A11 Bionic պրոցեսորի վրա, որը ունի 64 բիթային M11 պրոցեսորով կազմություն, որը պատասխան է տալիի գեոպոզիցիայի և հիրոսկոպի համար։ Օպերատիվ հիշողությունը կազմում է 2 Գբ (3 Գբ iPhone 8 Plus-ում)
Իր նախորդի համեմատ, սմարթֆոնները ստացել են անլար լիցքավորման հնարավորություն, օպտիկական զում, 6-ակի օպտիկական զում (միայն iPhone 8 Plus-ի համար)։
Մուտքը դեպի վաճառք
Սարքավորման նախապատվերը` 2017 թվականի սեպտեմբերի 15
Մեծածախ վաճառք՝ 2017 թվականի սեպտեմբերի 22։
