factograf
HY

Hello Games

All data from the card 7
Տեսակ
Կորպորացիա, ծրագրային ապահովման ընկերություն և տեսախաղեր մշակող
Հիմնադրված է
օգոստոսի 8, 2008
Հիմնադիր
Sean Murray?
Վայր
Գիլֆորդ, Միացյալ Թագավորություն
Երկիր
Միացյալ Թագավորություն
Արդյունաբերություն
տեսախաղերի արդյունաբերություն
Կայք
hellogames.org​(անգլ.)

Hello Games Ltd, բրիտանական ընկերություն, որ զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և հրատարակչությամբ և տեղակայված է Գիլֆորդ քաղաքում (Մեծ Բրիտանիա)։ Ընկերությունը ավելի հայտնի է իր տիեզերական արկածների մասին պատմող No Man’s Sky խաղով, ինչպես նաև The Last Campfire խաղով։

Պատմություն

Hello Games-ը հիմնադրվել է 2008 թվականի օգոստոսին, այն ընկերությունների մի քանի նախկին մշակողների կողմից։ Develop Awards 2010-ի ժամանակ ընկերությունը նվաճեց մի անգամից երկու տիտղոս՝ «Լավագույն նոր ստուդիա» և «Լավագույն միկրոստուդիա»։ 2010 թվականի սեպտեմբերին ընկերությունը ընդգրկվեց The Guardian ցանկի հարյուրյակում, որեպես վեջին 12 ամիսների ընթացքում ամենաինովացիոն և ստեղծագործական ընկերություն։ Gamescom 2011-ի ժամանակ ընկերությունը ներկայացրեց իր երկրորդ խաղը՝ Joe Danger 2: The Movie։ Երկու տարի անց, VGX 2013-ի ժամանակ, Hello Games-ը ներկայացրեց գիտաֆատսատիկ արկածային խաղ, որը կրում էր No Man’s Sky անվանումը։ 2013 թվականի դեկտեմբերի 24-ին ընկերության գրասենյակը, մոտ գետերից մեկի հունից դուրս գալու պատճառով անցավ ջրի տակ։

No Man’s Sky խաղը սկզբնական շրջանում պետք է թողարկվեր 2016 թվականի հունիսին, սակայն դրանից մեկ ամիս առաջ, Շոն Մյուրրեյը հայտարարեց, որ խաղի թողարկում հետաձգվել է, որոշակի ծրագրային խնդիրների պատճառով։

Game Developers Conference 2017-ի ժամանակ Hello Games-ը հայտարարեց, Hello Labs-ի հիմնադրման մասին, այն իրենից ներկայացնում էր խումբ, որը պետք է զբաղվեր փորձնական նախագծերի ֆինանսավորմամբ։ 2018 թվականին The Game Awards-ի ժամանակ Hello Games-ը ցուցադրեց իր նոր խաղը՝ The Last Campfire, որը թողարկվել էր 2020 թվականի ամռանը։

Խաղերի ցանկ

Թվական Անվանում Պլատֆորմ
PS3 X360 PS4 XONE Switch Win Mac Lin Vita Android iOS
2010 Joe Danger Այո Այո Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ Այո Այո Այո
2012 Joe Danger 2: The Movie Այո Այո Ոչ Ոչ Ոչ Այո Այո Այո Այո Ոչ Ոչ
2014 Joe Danger Infinity Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Այո
2016 No Man’s Sky Ոչ Ոչ Այո Այո Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
2020 The Last Campfire Ոչ Ոչ Այո Այո Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Այո

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայքԱրխիվացված 2022-03-08 Wayback Machine(անգլ.)

In 19 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article