factograf
HY
Sign in

Պատկերի խմբագրման անվճար գործիք

GIMP

GIMP

Key facts

ստեղծում29 հուլիսի, 1995 թ.
թողարկման ամսաթիվ21 նոյեմբերի, 1995 թ.
հասկացության մասնավոր դեպքՊատկերացանցային գրաֆիկայի խմբագրիչ
All data from the card 16
Տեսակ
Գրաֆիկական խմբագրիչ
Հեղինակ
Սպենսեր Կիմբել, Պետեր Մատիս
Նախագծումը՝
The GIMP Development Team
Գրված է՝
Սի
Ինտեսֆեյս
GTK+
ՕՀ
Լինուքս, OS X, Microsoft Windows, FreeBSD, OpenBSD, Solaris, AmigaOS 4
Առկա է
Հիմնական լեզուների մեծամասնությունը
Լույս տեսավ՝
1995-11-21)
Պլատֆորմ
Windows
Չափ
87.67 Մբ Microsoft Windows֊ի վրա
Վերջին կայուն տարբերակ
2.8.16 (Նոյեմբերի 21, 2015)
Արտոնագիր
GNU GPL v3+
Անվանված է
GNU նախագիծ
Սխալնելի հայտման էջ
gitlab.gnome.org/GNOME/gimp/issues​(անգլ.)
Կայք
gimp.org​(անգլ.)
Ելակոդ
gitlab.gnome.org/GNOME/gimp

GIMP (անգլ.՝ GNU Image Manipulation Program), ազատ կոդով ռաստրային գրաֆիկական խմբագրիչ։ Օգտագործվում է պատկերների փոփոխության, նկարչական, վերաձևման, ֆորմատների փոփոխության և այլ նպատակներով։

GIMP֊ը թողարկվել է GPLv3+ արտոնագրով և հասանելի է Լինուքս, OS X և Windows օպերացիոն համակարգերում։

Անվանում

Սկզբում «GIMP» անվանումը նշանակել է անգլերեն General Image Manipulation Program, իսկ 1997 թվականին ամբողջական անվանումը փոխվեց «GNU Image Manipulation Program», և ծրագիրը պաշտոնապես դարձավ GNU պրոյեկտի մաս։

Տիպիկ առաջադրանքները, որոնք հնարավոր է լուծել GIMP֊ի միջոցով, հանդիսանում են գրաֆիկաների և պատկերանիշների ստեղծումը, պատկերի մասշտաբավորումը և շրջանակումը, գունավորումը, պատկերների միացումը՝ օգտագործելով շերտերը և պատկերների ֆորմատների փոփոխությունը։

Կառուցվածք

GIMP 2.x֊ը GTK+ 2.x ինտերֆեյսով
GIMP 2.x֊ը GTK+ 2.x ինտերֆեյսով

Ծրագրի գործիքակազմի ինտերֆեյսի կառուցման համար GIMP֊ն օգտագործում է GTK+ միջավայրը։ «GTK+»-ն սկզբում GIMP մտավ որպես այլընտրանք կոմերցիոն Motif գրադարանի, որն օգտագործվում էր GIMP-ի նախնական տարբերականերում։ GIMP-ը և «GTK+»-ն սկզբում ստեղծված էին միայն X Window System համակարգի համար և միայն հետո տեղափոխվեցին Microsoft Windows, OS/2, Mac OS X և SkyOS։

Վիլբերտ հանդիսանում է GIMP-ի թալիսմանը, որը ստեղծել է Թուոմաս Կուոսամենը։

Ավանդաբար GIMP-ը համարվում է նմանօրինակ խմբագրիչների ազատ կոդով այլըտրանք (հաճախ նշվում է Adobe Photoshop֊ը), չնայած մշակողները դեմ են նման համեմատություններին։

GIMP֊ը տարբեր ՕՀ֊երում

Linux

GIMP֊ը կարելի է գտնել Linux֊ի տարբեր բաշխումների ծրագրերի կառավարման վահանակում՝ Linux Mint, Fedora, openSUSE, Ubuntu և այլն։

FreeBSD

GIMP֊ը մտնում է FreeBSD֊ի ամբողջական փաթեթի մեջ։

Mac OS X

Պրոյեկտը պաշտոնապես աջակցում է Mac OS X 10.6 և ավելի բարձր տարբերակներին։

Microsoft Windows

1997 թվականին սկսվեց GIMP֊ի (GTK+ գրադարանի հետ) տեղափոխությունը Microsoft Windows պլատֆորմի վրա։

Այս պահին GIMP֊ը հասանելի է Windows֊ի բոլոր տարբերակներում և հնարավոր է բեռնել պաշտոնական կայքից։

Read next

In 69 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article