factograf
HY
Sign in

France Football

France Football

Key facts

ստեղծում1946
հասկացության մասնավոր դեպքհանդես, սպորտային ամսագիր
երկիրՖրանսիա
All data from the card 8
Տեսակ
հանդես և սպորտային ամսագիր
Հապավում
FF
Հիմնական թեմա
ֆուտբոլ
Լեզու
Ֆրանսերեն
Հիմնադրվել է
1946
Երկիր
Ֆրանսիա
ISSN
0015-9557
Կայք
francefootball.fr

France Football, ֆրանսիական ամենշաբաթյա շաբաթաթերթ (թողարկվում է ամեն երեքշաբթի և ուրբաթ) ողջ աշխարհի ֆուտբոլային նորությունների վերաբերյալ, հրատարակվում է 1946 թվականից սկսած։ Եվրոգավաթների վիճակագրական տվյալները և եվրոպական առաջնությունները ֆոտոլրագրության միջոցով լուսաբանող ամենահեղինակավոր սպորտային հրատարակչություններից մեկն է Եվրոպայում։

France Football ամսագիրը «ծնունդ է առել» «Football» ամսագրից, որը թողարկվել է 1927-1944 թվականներին, ինչպես նաև ժամանակավոր եղել է Ֆրանսիայի ֆուտբոլի Ֆեդերացիայի տպագիր մարմինը։ Առաջին համարը լույս է տեսել 1946 թվականի հունվարի 8-ին, իսկ 1977 թվականի փետրվարից արդեն թողարկվում էր գունավոր կազմով և ամրակցված էջերով տարբերակը։ Ներսի էջերը շարունակում էին տպագրվել սև-սպիտակ տպագրությամբ, սակայն վերջին 10 տարվա ընթացքում էջերի մեծամասնությունը սկսեցին տպագրվել գունավոր նկարազարդմամբ։ 1998 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի՝ աշխարհի առաջնության գավաթին տիրանալուց 2 օր հետո ամսագիրը իր վաճառքի ծավալով ռեկորդ սահմանեց (520000 վաճառված օրինակ)։

2008 թվականի նոյեմբերի 3-ից Francefootball.fr վեբ կայքում թողարկվում է ամսագրի տեղեկագիրը։

Մրցանակներ

«Ոսկե գնդակ» մրցանակի կազմակերպիչը հանդիսանում է France Football-ի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոն, վերջինս 1956 թվականին խնդրել էր իր կոլեգաներին քվեարկել Եվրոպայի լավագույն խաղացողի օգտին (առաջին մրցանակակիրը դարձավ «Բլեքփուլի» ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզը)։ 1959 թվականից France Football -ը սկսեց քվեարկություն անցկացնել՝ որոշելու Ֆրանսիայի տարվա ֆոուտբոլիստին, իսկ 1970 թվականից՝ Ֆրանսիայի տարվա մարզչին (այս պարգևի վերջին մրցանակակիրը դարձավ Լորան Բլանը)։ 1968-1990 թվականներին պարգևատրվեց նաև Տարվա եվրոպական թիմը ֆրանսերեն՝ Challenge Européen de Football։

Աֆրիկական ոսկե գնդակ մրցանակը շնորհվում էր 1970-1994 թվականների յուրաքանչյուր տարվա վերջնամասում։ Այս մրցանակը ներկա ժամանակում շնորհվում է Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կողմից։

2020 թվականի «երազանքի թիմ»

2020 թվականին ավանդական Ոսկե գնդակ մրցանակի շնորհման փոխարեն ամսագիրը կազմակերպեց քվեարկություն համաշխարհային առաջատար ԶԼՄ-ների 117 լրագրողների միջև՝ «երազանքի թիմը» պարզելու նպատակով։

«Երազանքի թիմը» այն խորհրդանշական հավաքականն է, որը իր մեջ ներառում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներին։ Անցած տարվա դեկտեմբերին France Football-ը ներկայացրեց միանգամից 3 «երազանքի թիմ»։

Արտաքին հղումներ

  • France Football
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «France Football» հոդվածին։

Read next

In 47 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article