Fifa 15-ը սպորտային ժանրի խաղ է, որն արտադրված է EA Canada ընկերության կողմից և հրատարածկված EA Sports-ի կողմից։ Այն կհրատարակվի սեպտեմբերի 23-ից սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում և կաշխատի Microsoft Windows-ի, Nintendo 3DS-ի, PlayStation 3,PlayStation 4-ի, PlayStation Vita, Wii, iOS, Android, Xbox One և Xbox 360 օպերացիոն համակարգերով։
Նկարագրությունը
EA Sports-ը հավաստում է, որ PS4-ով և Xbox-ով խաղալու դեպքում դարպասապահների ռեակցիան կլինի ավելի ուժեղ, գոլ խփելու ճանապարհները կլինեն ավելի հասանելի։ Microsoft Windows—ով ևս խաղը շատ լավ է աշխատում և EA Sports-ի համոզմամբ՝ կարդարցնի իր սպասելիքները։
Ultimate Team
Խաղը հնարավորություն է տալիս ստեղծել, զարգացնել և հարստացնել քո վիրտուալ ակումբը։ Կարող ես գնել տարբեր աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, վաճառել, տալ նրանց այլ ակումբին վարձավճարով։ Fifa 15-ը հնարավորություն է տալիս խաղալ այն ֆուտբոլիստների հետ վիրտուալ, ինչպիսիք են Ռոնալդուն,Մեսսին և այլք։
Ետնանկարները
Խաղի գլխավոր ետնանկարում պատկերված է Լիոնել Մեսսին, սակայն ամեն մայրցամաք և առաջնություն խաղում ունի առանձին ֆուտբոլիստով ետնանկարը։
- ԱՄՆ Կանադա` Քլին Դեմփսի
- Ավստրալիա` Թիմ Կեհիլ
- Իտալիա` Գոնսալո Իգուաին
- Լեհաստան` Ռոբերտ Լևանդովսկի
- Ավստրիա` Դավիդ Ալաբա
- Շվեյցարիա` Ջերդան Շաքիրի
- Մեքսիկա` Չիչարիտո
- Թուրքիա` Կաներ Էրկին
- Հարավային Ամերիկա` Արթուրո Վիդալ
- Անգլիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ` Էդեն Ազար
Առաջնություններ
- Արգենտինա
- Արգենտինայի առաջնություն
- Ավստրալիա
- Ա Լիգա
- Ավստրիա
- Բունդեսլիգա
- Չիլի
- Չիլիի պրեմիեր լիգա
- Կոլումբիա
- Կոլումբիայի առաջնություն
- Դանիա
- Դանիայի առաջնություն
- Անգլիա
- Պրեմիեր Լիգա
- Չեմպիոնշիպ
- Ֆուտբոլային լիգա 1
- Ֆուտբոլային լիգա 2
- Ֆրանսիա
- Լիգա 1
- Լիգա 2
- Գերմանիա
- Բունդեսլիգա
- Բունդեսլիգա 2
- Իտալիա
- Մեքսիկա
- Լիգա Մեքսիկա
- Նիդերլանդներ
- Նորվեգիա
- Լիգա
- Լեհաստան
- Լեհաստանի առաջնություն
- Պորտուգալիա
- Պրեմիեր Լիգա
- Իռլանդիա
- Իռլանդիայի առաջնություն
- Ռուսաստան
- Իսպանիա
- Շվեդիա
- Շվեդիայի առաջնություն
