Europeana, մշակութային ժառանգության եվրոպական թվային հարթակ։ Կայքում լուսաբանված են Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի, Յան Վերմեերի Մարգարտե ականջօղով աղջկա, Չարլզ Դարվինի և Իսահակ Նյուտոնի աշխատանքների, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երաժշտության և այլն մասին։
Ավելի քան 3000 եվրոպական հաստատություն իր ներդրումն է ունեցել Europeana-ում։ Այս հաստատությունների թվում են այնպիսի միջազգային անուններ, ինչպիսիք են Ամստերդամի պետական թանգարանը, Բրիտանական գրադարանը և Լուվրը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների շրջանային արխիվներ, տեղական թանգարաններ և այլն։ Նրանց ընդհանուր հավաքածուն հնարավորություն է տալիս բացահայտել Եվրոպայի մշակութային և գիտական ժառանգությունը նախնադարից մինչև մեր օրերը։
Արտաքին հղումներ
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Europeana կատեգորիայում։ |
- Պաշտոնական կայք
- "Europeana: Moving to Linked Open Data" Արխիվացված 2015-04-02 Wayback Machine, article in Information Standards Quarterly Spring/Summer 2012, v.24, no. 2. (PDF Արխիվացված 2014-06-19 Wayback Machine)
- Europeana at Google Cultural Institute
