Esquire (Էսքվայեր), ամենամսյա ամսագիր, ստեղծված 1933 թվականին ԱՄՆ-ում։ Հիմնական թեմաներն են մշակույթ և արվեստ, նորաձևություն և ոճ, բիզնես և քաղաքականություն, տեխնոլոգիաներ և ավտոմեքենաներ, ուտելիք և առողջություն, անձ և հարցազրույց։
1932 թվականի նոյեմբերին Չիկագոյի 2 բնակիչ՝ Դեվիդ Սմարթը և Առնոլդ Գինգրիչը սկսեցին թողարկել ամսագիր «հաջողակ պարոնների» համար։ 1937 թվականի հունվարին ամսագրի ամենամսյա հրատարակչությունը հասնում է 1.5 միլիոն օրինակի, իսկ 1963 թվականի հոկտեմբերին ամսագրի հրատարակչությունը հասնում է 2 միլիոնի։
Ամսագրի աշխարհագրություն
Ամսագիրը հրատարակվում է հետևյալ երկրներում.
- Մեծ Բրիտանիա (1991-ից)
- Գերմանիա
- Հոնկոնգ
- Հունաստան
- Ինդոնեզիա
- Իսպանիա
- Ղազախստան (2005-ից)
- Չինաստան
- Կոլումբիա (2012-ից)
- Մալազիա
- Նիդերլանդներ
- Մեքսիկա
- ՄԱԷ (2009-ից)
- Լեհաստան (2015-ից)
- Ռուսաստան (2005-ից)
- Ռումինիա
- Սալվադոր (2009-ից)
- Սերբիա
- Սինգապուր
- ԱՄՆ
- Թայվան
- Թաիլանդ
- Թուրքիա
- Ուկրաինա (2012-ից)
- Ֆիլիպիններ
- Չեխիա
- Հարավային Կորեա
- Ճապոնիա (1987-ից, հրատարակում է MRA Group)
Հետաքրքիր փաստեր
1958 թվականի նոյեմբերին Esquire-ը հրատարակում է Թրուման Կապոտեի «Նախաճաշ Տիֆանիի հետ» վեպը, որը մերժվել է Harper’s Bazaar-ի խմբագրության կողմից, որպես «անպատշաճ»։
1999 թվականի փետրվարին Esquire-ը հարցազրույց է վերցնում Ուսամա բեն Լադենից, «Ողջույն Ամերիկա. Ես Ուսամա բեն Լադենն եմ» վերնագրի ներքո։
