Պատմություն և նկարագիր
El Mundo-ն առաջին անգամ հրատարակվել է 1989 թվականի հոկտեմբերի 23-ին։ Թերթի հիմնադիրներից ամենահայտնին Պեդրո Խ․ Ռամիրեսն էր, որը խմբագրի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2014 թվականը։ Ռամիրեսը լրագրողական ճանաչում էր ձեռք բերել Իսպանիայի անցումը ժողովրդավարության շրջանում։ Մյուս հիմնադիրները՝ Ալֆոնսո դե Սալասը, Բալբինո Ֆրանգան և Խուան Գոնսալեսը Ռամիրեսի հետ միասն ունեցել են աշխատանքային փորձ Grupo 16 մեդիա խմբում, որը հանդիսանում էր «Diario 16» թերթի հրատարակիչը։ 2006 թվականին Ալֆոնսո դե Սալասը, Խուան Գոնսալեսը և Գրեգորիո Պենան հինադրել են նաև «El Economista» թերթը։
El Mundo-ն, ինչպես նաև Marca և «Expansión»-ը, վերահսկվում են իտալական հրատարակչական RCS MediaGroup-ի կողմից՝ նրա իսպանական դուստր ընկերության Unidad Editorial S.L-ի միջոցով։ Թերթի նախկին սեփականատերը Ունեդիսան էր, որը 2007 թվականին միավորվել է «Grupo Recoletos»-ի հետ՝ ձևավերելով Unidad Editorial ընկերությունը, որը ներկայումս հանդիսանում է թերթի սեփականատերը։
Թերթի գլխավոր գրասենյակը գտնվում է Մադրիդում, սակայն այն ունի մի քանի լրատվական բյուրոներ այլ քաղաքներում։ Օրաթերթն ունի ազգային հրատարակություն և 10-ը տարբեր տարածաշրջանային հրատարակություններ, այդ թվում՝ Անդալուզիայի, Վալենսիայի, Կաստիլիա և Լեոնի, Բալեարյան կղզիների և Բիլբաոյի համար։ Թերթը հրատարակվում է թաբլոիդ ձևաչափով։
2005 թվականին El Mundo-ն սկսեց կանանց համար հավելված՝ Yo Dona, որը մոդելավորել էր իտալական Corriere della Sera օրաթերթի «IO Donna» հավելվածի օրինակով։
2014 թվականի հունվարին թերթի խմբագիր Պեդրո Խ․ Ռամիրեսը ազատվեց իր պաշտոնից։ Նա պնդում էր, որ աշխատանքից ազատման պատճառը Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ կապված կոռուպցիոն սկանդալների մասին տպագրված նյութերը։ Մինչև 2015 թվականի ապրիլը Կասիմիրո Գարսիա-Աբադիյոն զբաղեցրեց խմբագրի պաշտոնը, երբ նրան հաջորդեց Դավիդ Խիմենեսը։
Խմբագրական դիրքորոշում
Խմբագրական առումով, El Mundo-ն հաճախ արտահայտում է աջ ցենտրիզմի գլխավոր հոսքի դիրքորոշումները՝ անկախ և ազատ երանգներով։
El Mundo-ն իր խմբագրական դիրքը նկարագրում է որպես լիբերալ։ Այն սովորաբար քննադատում է Ձախերին և ազգայնականությունը։ Նրա ներկայիս գաղափարախոսությունը սեկյուլար աջ ցենտրիզմ է։ Սյունակագիրների մեջ նկատելի է բազմազանություն և էկլեկտիզ, հաճախ բացահայտորեն քննադատելով հենց խմբագրական գիծը։ Այն ժամանակ թերթը վճռորոշ դեր ունեցավ Ֆելիպե Գոնսալեսի անկման մեջ։
Ըստ իր գաղափարական սկզբունքների՝ այն ձգտում է լինել առաջադեմ թերթ՝ հանձնառու պաշտպանելու գործող ժողովրդավարական համակարգը, հասարակական ազատությունները և մարդու իրավունքները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։
Քաղաքական ազդեցություն
El Mundo-ն առանցքային դեր է խաղացել մի շարք սկանդալների բացահայտման գործում, որոնց թվում են՝ Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի հրամանատարի կողմից կատարված դրամաշորթությունը, Իսպանիայի բանկի ղեկավարի դեմ ներկայացված ներքին թրեյդինգի և հարկային խարդախության մեղադրանքները, ինչպես նաև Բարսենասի գործի որոշ հանգամանքներ։ El Mundo թերթի աշխատակիցների կողմից իրականացված հետաքննական լրագրությունը նաև բացահայտեց կապերը ահաբեկչական «Grupos Antiterroristas de Liberación» խմբավորման և Ֆելիպե Գոնսալեսի սոցիալիստական կառավարության միջև, բացահայտումներ, որոնք նպաստեցին նրա պարտությանը 1996 թվականի ընտրություններում։
2005 թվականի հոկտեմբերին, El Mundoթերթը բացահայտեց, որ նացիստ Արիբերտ Հայմը (հայտնի որպես «Բժիշկ Մահ») շուրջ 20 տարի ապրել է Իսպանիայում՝ հավանաբար ODESSA ցանցի օգնությամբ։ Բացահայտման համաձայն՝ այս գործունեությունը իրականացվել է Օտտո Սկորցենիի հետ համագործակցությամբ, որը Ֆրանցիսկո Ֆրանկոյի իշխանության ժամանակ։
2004 թվականի մարտի 11-ի Մադրիդի գնացքների վրա իրականացված ահաբեկչություններից հետո El Mundo և La Razón թերթերը, տարածաշրջանային «Telemadrid» հեռուստաալիքը և «COPE» ռադիոկայանը հայտարարեցին, որ իսպանական դատական համակարգի կողմից ներկայացված բացատրություններում առկա էին անհամապատասխանություններ։ Մյուս իսպանական մեդիա միջոցները, ինչպիսիք են El País-ը, ABC-ն և Cadena SER ռադիոցանցը, մեղադրեցին El Mundo-ին և նշված այլ մեդիաներին այս հարցում մանիպուլյացիայի մեջ։ Ահաբեկչությունները և դրանց հաջորդած դատական քննության արդյունքները մինչ օրս քննարկման թեմա են Իսպանիայում։
Տպաքանակ
El Mundoթերթի տպաքանակը աճել է 1990-ականներին։ Այն կազմել է՝
- 1993 թվականին՝ 209,992 օրինակ
- 1994 թվականին՝ 268,748 օրինակ
- 2020 թվականին 68,813 օրինակ
2001 թվականին El Mundo-ի տպաքանակը կազմել է 291,000 օրինակ, իսկ հաջորդ տարի՝ 312,366։ 2003 թվականին թերթի տպաքանակը հասել է 300․000 օրինակի, ինչի արդյունքում այն դարձել է երկրի երրորդ ամենավաճառվող թերթը։
2006 թվականին Եվրոպական բիզնես ընթերցման հարցման արդյունքների համաձայն El Mundoթերթը ունեցել է 11,591 ընթերցող յուրաքանչյուր թողարկման համար։ 2006 թվականի հունիսից մինչև 2007 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում թերթի տպաքանակը կազմել է 337,172 օրինակ։ 2007 թվականին թերթի տպաքանակը 337,000 օրինակ էր, 2008 թվականին՝ 338,286, իսկ 2009 թվականին տպագիր հրատարակությունն ունեցել է շուրջ 200,000 ընթերցող։ 2011 թվականին թերթի տպաքանակը կազմել է 266,294 օրինակ։ 2020 թվականի ապրիլին թերթի տպագիր տարբերակը ունեցել է 51,526 ընթերցող։
Թվային ընթերցարան
El Mundo (elmundo.es) ներկայումս իսպաներենով երկրորդ ամենախոշոր թվային թերթն է։ Նախկինում այն առաջատար դիրք ուներ այն ժամանակահատվածում, երբ El País-ը ներդրեց վճարովի համակարգ իր էլեկտրոնային տարբերակի բովանդակությանը մուտք գործելու համար։ 2009 թվականին կայքն ունեցել է ամսական մոտ 24 միլիոն եզակի այցելուներ։
Առցանց ընթերցողների մեծ մասը գտնվում է Լատինական Ամերիկայում, և կայք ունի հատուկ թողարկում Ամերիկայի մայրցամաքի համար (mundoamerica.com)։ Սակայն թվային ընդլայնումը քիչ է փոխհատուցել 2008 թվականից ի վեր իսպանացի գովազդատուներից ստացվող եկամուտների նվազումը։ Թերթը նպատակ ունի ավելացնել թվային եկամուտները բաժանորդագրության միջոցով։ Այդ նպատակով այն իրագործել է ընթացիկ իրադարձություններին նվիրված հարթակ, որը հասանելի է միայն բաժանորդների համար և կոչվում է «ORBYT»։
Արտաքին հղումներ
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել El Mundo կատեգորիայում։ |
- Պաշտոնական կայք (es)