CryptoNote, կրիպտոարժույթների համար նախատեսված բաց կոդով կրիպտոգրաֆիկ արձանագրությունների և ֆունկցիոնալ կանոնների կիրառական շերտի կոդային բազա, որի նպատակն է վերացնել Bitcoin բլոկչեյնում առկա ճարտարապետական թերությունները (մասնավորապես՝ տրանզակցիաների հրապարակայնությունն ու հետագծելիությունը)։
Այս արձանագրության հիման վրա գործարկվում են գաղտնիության բարձր մակարդակ և ապակենտրոնացում ապահովող մի քանի կրիպտոարժույթներ, այդ թվում՝ Monero, Zano, MobileCoin և Safex Cash կրիպտոարժույթները։
CryptoNote-ի սկզբնական հեղինակ Նիկոլաս վան Սաբերհագենի իրական ինքնությունը մնում է անհայտ։ Արձանագրության մաթեմատիկական ապարատն ու միոտիվացիոն հիմքերը նկարագրված են «CryptoNote Whitepaper» (սպիտակ գիրք) տեխնիկական փաստաթղթում, որը լույս է տեսել երկու հրատարակությամբ՝ 2012 և 2013 թվականներին։ 2012 թվականի ամռանը թողարկված Bytecoin-ն առաջին կրիպտոարժույթն էր, որն ինտեգրել է այս տեխնոլոգիան։ Հետագայում մի քանի մշակողների թիմեր գործարկել են իրենց սեփական ցանցերը (forks, ճյուղավորումներ)՝ հիմնվելով Bytecoin-ի կոդի վրա։ CryptoNote կոդային բազայի համահեղինակներից մեկը՝ Անդրեյ Սաբելնիկովը, Bytecoin նախագծում իր աշխատանք ավարտելուց հետո, մշակել է Boolberry կրիպտոարժույթը, որի կոդն էլ հետագայում հիմք է հանդիսացել Zano բլոկչեյն հարթակի ստեղծման համար։
Էմիսիա
Ինչպես Bitcoin-ի ցանցում, այնպես էլ CryptoNote-ում մայնինգի մասնակիցները պարգևատրվում են բլոկի վավերացման կրիպտոգրաֆիկ խնդիրների լուծումներ գտնելու համար: Սակայն CryptoNote-ում Bitcoin-ին բնորոշ թողարկման աստիճանական կորը փոխարինվել է սահուն (հարթ) կորով, որտեղ մայնինգի պարգևատրումը նվազում է յուրաքանչյուր հաջորդ բլոկի հետ։
Այնուամենայնիվ, CryptoNote արձանագրության առանձին ինտեգրումներում կիրառվել են նաև էմիսիայի այլ մոդելներ․ մասնավորապես՝ Safex բլոկչեյնում օգտագործվում է ոչ գծային S-կոր (S-curve), որի ճարտարապետությունը նախագծվել է նորարարությունների տարածման տեսության (անգլ.՝ Diffusion of Innovations) ներդրման մոդելին համապատասխան։ Ի տարբերություն Bitcoin-ի (որտեղ թողարկումը սկսվում է առավելագույն տեմպով և 4 տարին մեկ կիսվում է) կամ ստանդարտ CryptoNote-ի \____ (որտեղ պարգևը սահուն նվազում է ամեն բլոկի հետ), Safex-ի էմիսիան կրկնօրինակում է շուկայի իրական վարքագիծը _/\_ (սկզբում աճող, գագաթնակետին հասնող, ապա նվազող)։ Այսպիսով, S-կորը ցույց է տալիս, որ Safex-ը փոխել է CryptoNote-ի բազային կոդը, որպեսզի մետաղադրամների թողարկման արագությունը համապատասխանի տեխնոլոգիայի իրական մասսայականացման (adoption) տեմպերին։
CryptoNote-ի վրա հիմնված կրիպտոարժույթներ
CryptoNote արձանագրության միջոցով մշակվել են մի քանի կրիպտոարժույթներ: 2012 թվականին թողարկված Bytecoin-ը (BCN) այս արձանագրության առաջին գործնական ինտեգրումն է։ Monero-ն (XMR), որը Bytecoin-ի 2014 թվականի ֆորկն է (fork, ճյուղավորում), ներմուծել է մի շարք փոփոխություններ, ինչպիսիք են բլոկի ձևավորման երկու չոպեանոց ժամանակհատվածը և էմիսիայի վերանայված ժամանակացույցը։
Այլ նախագծերի թվում են Boolberry-ն (BBR), որը փորձարկել է այլընտրանքային հեշավորման ֆունկցիաներ և բլոկչեյնի տվյալների սեղմում/կրճատում (blockchain pruning), Dashcoin-ը (DSH), որը մեծապես պահպանել է Bytecoin-ի տեխնիկական կառուցվածքը՝ փոփոխելով միայն դրամական զանգվածի ծավալը (circulating supply)։ Իր հերթին, DigitalNote-ը (XDN) ընդլայնել է բազային կոդը՝ ավելացրել է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են կոդավորված հաղորդագրությունները և բազմաստորագրության (multisig) աջակցությունը։ Իսկ DarkNetCoin-ը (DNC) ինտեգրել է DarkNetSpace հարթակին և բլոկի պարգևատրումների մի մասը հատկացրել է էկոհամակարգի զարգացմանը։ Pebblecoin-ը (XPB) օգտագործել է հիշողության հզորություն պահանջող (memory-bound) Proof-of-Work ապացույցի ալգորիթմ, իսկ Quazarcoin-ը (QCN) սկիզբ է առել որպես Bitmonero-ի վերագործարկում՝ նախքան ապակենտրոնացված ֆայլային պահեստավորման վրա կենտրոնանալը: Ավելի ուշ շրջանի նախագծերից են 2017 թվականին թողարկված բրազիլական Quan Classic կրիպտոարժույթը և AEON-ը՝ Monero-ի թեթևացված ֆորկը:
