Cosmic Girls (կորեերեն՝ 우주소녀, չինարեն՝ 宇宙少女, հայտնի է նաև որպես WJSN), հարավկորեա-չինական աղջիկների խումբ, որը ձևավորվել է 2016 թվականին «Starship Entertainment» և «Yuhuae Entertainment» ընկերությունների կողմից։ Խումբը բաղկացած է տասներեք մասնակիցներից՝ Էքսի (առաջնորդ), Սեոլա, Սուանյի, Բոնա, Սուբին, Լուդա, Դաոն, Ընսեո, Չենսյաո, Մեյքի, Յորեում, Դայոն և Յոնջոն։ Նրանք դեբյուտով հանդես են եկել 2016 թվականի փետրվարի 25-ին՝ «Would You Like?» մինի ալբոմով։
Մասնակիցները բաժանված են չորս ենթախմբերի, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է խմբի անվանումից մի տառ՝ «WJSN»՝ Wonder (Հրաշք), Joy (Ուրախություն), Sweet (Քաղցրություն) և Natural (Բնականություն)։ Բայց հենց Յոնջունը ընդգրկվեց խմբում, վերջինիս բոլոր ենթախմբերը դադարեցին գոյություն ունենալ։ 2017 թվականի հունվարի 11-ին գործակալությունը հայտնել է ֆան ակումբի անունը, որը «Ujung» է (կորեերեն՝ 우정우정, ընկերասիրություն)։
Պատմություն



Կազմավորում և նախադեբյուտ
Cosmic Girls խմբի առաջին անդամը, ով հայտնվեց հանրության առաջ, Սոլարն էր, ով 2012 թվականին նկարահանվեց Boyfriend հարավկորեական հայտնի բոյ բենդ «Janus» երգի տեսահոլովակում։ Երկրորդ անդամը, որը ներկայացվել է հանրությանը, Դայոնն էր, ով հանդիսանում էր «Քեյ փոփ։ Ողջ մնալու դպրոց» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի նախկին մասնակից։ Երրորդ անդամը Դավոնն էր, ով ևս մասնակցել էր Քեյ փոփ։ Ողջ մնալու դպրոց, հեռուստասերիալին բայց արդեն երկրորդ եթերաշրջանում։ Չորրորդը Էքսին էր, ով հարավկորեական «Unpretty Rapstar 2» կին ռեփփերների մրցույթի անդամ է։ Հաջորդը Էունսեոն էր, ով նկարահանվել է Monsta X-ի «Rush» երգի տեսահոլովակում
2015 թվականի դեկտեմբերի 1-ին «Starship Entertainment»-ը նոր գըրլ բենդի մասին սկսեց տարածել ինֆորմացիա մի քանի սոցիալական հարթակների միջոցով, ինչպիսիք են Թվիթթերը և Ինստագրամը՝ տեղադրելով սրտի տեսքով մոլորակի և ուղեծրի պատկերը։ Դեկտեմբերի 2-ին «Starship Entertainment»-ը շարունակեց շահագրգռել հանրությանը` տեղադրելով մեկ այլ թիզեր լուսանկար, որտեղ պատկերված էր ուրվագիծ, որը դարձավ «WJSN»-ի պաշտոնական լոգոն։ Առաջին «Wonder» յունիթը, որը բաղկացած էր անդամներ Չենսյաոյից, Բոնգից և Դայունգից, ներկայացվեց հանրությանը դեկտեմբերի 10-ին։ Երկրորդ յունիթը, որը կոչվում էր «Joy», ներառում էր Յեորոմին, Էունսիոին և Սուանյին, և այն ներկայացվեց դեկտեմբերի 17-ին։ Երրորդ յունիթը՝ «Sweet»-ը, ներկայացվել է դեկտեմբերի 24-ին և բաղկացած է Սեոլայից, Էքսիից և Սուբինից։ Իսկ վերջին յունիթը՝ «Natural»-ը՝ բաղկացած անդամներ Մեյքիից, Լուդայից և Դաոնից, հեռարձակվեց դեկտեմբերի 31-ին
Դեկտեմբերի 21-ին «Cosmic Girls» խմբի ութ անդամները (Սոլա, Էքսի, Դայոն, Բոնա, Էունսեո, Դավոն, Չենսյաո և Մեյքի) «JuseTV» Յություբյան ալիքի միջոցով թողարկեցին Մրայա Քերիի «All I Want for Christmas Is You» երգի ամանորյա քավեր։
2016։ Դեբյուտ «Would You Like?»-ի և «The Secret»-ի հետ
2016 թվականի հունվարի 2-ին անդամներ Սյուանը, Էքսին, Դաոնը, Էունսեոն և Չեն Սյաոն նկարահանվեցին «UNIQ»-ի ամանորյա երաժշտական տեսահոլովակում։ 2016 թվականի հունվարի 10-ին «Starship Entertainment»-ը սկսեց «Play-File»-ի թիզերների թողարկումը։ 2016 թվականի հունվարի 20-ին «Cosmopolitan Korea» ամսագրի փետրվարյան համարում «Next Body Icon, Cosmic Girls!» վերնագրով հոդվածում ներկայացված էին Սեոլի, Սուանյի, Բոնայի, Էքսիի, Էունսեոյի և Չեն Սյաոյի լուսանկարները։ 2016 թվականի փետրվարի 1-ին Էունսեոն նկարահանվեց Յու Սունուի «Anything» երգի տեսահոլովակում Boyfriend խմբի անդամ Ջոնգմինի և Monsta X խմբի անդամ Քիհյունի հետ միասին։
«Cosmic Girls» խմբի դեբյուտը տեղի ունեցավ 2016 թվականի փետրվարի 25-ին՝ «Would You Like?» մինի ալբոմի թողարկմամբ՝ «Mo Mo Mo» և «Catch Me» գլխավոր սինգլերով։ Փետրվարի 24-ին թողարկվել է «Mo Mo Mo»-ի տեսահոլովակը, որի մեջ մասնակցություն է ունեցել անձամբ Լի Քվանգ Սուն, իսկ «Catch Me» երգի տեսահոլովակը թողարկվել է մարտի 9-ին։ Խումբն իր դեբյուտային ելույթն անցկացրել է փետրվարի 25-ին «M!Countdown» հարավակորեական երաժշտական հեռուստատեսային ծրագրում՝ կատարելով «Catch Me» և «Mo Mo Mo» երգերը։
Հուլիսի 11-ին «Starship Entertainment»-ը հաստատեց, որ Յոնգյոնգը՝ ընկերության ստաժյորը և ժամանակավոր I.O.I խմբի անդամը, կմիանա խմբին։ Յոնջունը խմբի հետ սկսել է հաջողություններ գրանցել օգոստոսին։ Նրա համալրմամբ խմբի բոլոր ենթախմբերը դադարեցին գոյություն ունենալ։ Նույն ամսին Սեոլան, Էքսին, Սուբինը, Էունսոն, Չենսյաոն, Յորոմը և Դայոնը միավորվեցին «Monsta X» խմբի անդամների հետ՝ ստեղծելով «Y-Teen» յունիթը։ Սա այն յունիթն է, որը կառաջարկվի որպես «CF» մոդել «KT» սակագնային ծառայության համար՝ երգերի, տեսահոլովակների և տարբեր նյութերի թողարկման նպատակով։ Օգոստոսի 17-ին «Cosmic Girls»-ը թողարկեց իրենց երկրորդ մինի ալբոմը՝ «The Secret» վեռնագրով, որում մասնակցել են բոլոր 13 անդամները։ Խումբը սկսեց երաժշտական շոուներում առաջ մղել «Secret» գլխավոր երգը։
2017-2018։ From. WJSN և առաջին լիամետրաժ ալբոմը
2017 թվականի հունվարի 4-ին «Cosmic Girls»-ը թողարկեց իր երրորդ մինի ալբոմը, որը կոչվում է From․ WJSN: Այն բաղկացած է վեց նոր երգից, ներառյալ «I Wish» գլխավոր երգը (կորեերեն՝ 에게 닿기 를 를):
Հունվարի 11-ին «Starship Entertainment»-ը հրապարակեց պաշտոնական երկրպագուների ակումբի անունը «Ujung» (կորեերեն՝ 우정), որը նշանակում է «Ընկերություն»։ «Ujung»-ը նաև տիեզերական կայանի հապավում է։
Cosmic Girls-ը մայիսի 19-20-ը «Blue Square Samsung Card Hall» համերգասրահում անցկացրեց իր առաջին մենահամերգը՝ Would You Like - Happy Moment
Cosmic Girls-ի առաջին լիամետրաժ ալբոմը՝ «Happy Moment»-ը, թողարկվել է 2017 թվականի հունիսի 7-ին, որը պարունակում է ընդհանուր առմամբ տասը երգ, ներառյալ «Happy» գլխավոր սինգլը։ Ալբոմը գլխավորել է վաճառքները՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը ամենօրյա «Hanteo» չարթերում։
2018 թվականի փետրվարի 27-ին «Cosmic Girls»-ը թողարկեց իր չորրորդ մինի ալբոմը «Dream Your Dream» վերնագրով, որը բաղկացած է վեց սինգլից՝ ներառյալ «Dreams Come True» գլխավոր սինգլը։ Նրանց վերադարձը տեղի ունեցավ «Yes24» համերգասրահում, ալբոմի թողարկման նույն օրը։
Հունիսի 1-ին «Cosmic Girls»-ը և «Weki Meki» խումբը ստեղծեցին «WJMK» կոչվող նախագծային խումբ և թողարկեցին «Strong» թվային սինգլը ։
Երկու չինացի անդամներ Մեյքին և Սյուանը 2018 թվականի առաջին կեսին մասնակցել են «Produce 101» գոյատևման շոուի չինական տարբերակին։ Մեյքին զբաղեցրեց առաջին տեղը, իսկ Սյուանը՝ երկրորդը և նրանք դարձան «Rocket Girls 101» ժամանակավոր խմբի անդամներ։ Նրանք խմբի հետ առաջ են գնալու մինչև 2020 թվականը և ժամանակավոր կդադարեցնեն իրենց գործունեությունը խմբում։
Սեպտեմբերի 19-ին Cosmic Girls-ը վերադարձավ իրենց հինգերորդ մինի ալբոմով՝ «WJ Please?»: Չինացի անդամները՝ Չեն Սյաոն, Մեյկին և Սյուանը, չմասնակցեցին խմբի վերադարձին, իսկ «Cosmic Girls»-ը շարունակեց առաջխաղացումը տասը անդամով։ Մեյքին և Սյուանը պատրաստվում էին «Rocket Girls 101» խմբի հետ դեբյուտի, մինչդեռ Չենգ Սյաոն նկարահանվեց չինական պատմական ֆանտաստիկ դրամա «Legend of Awakening» դոռամայում որպես գլխավոր դերասանուհի, որից սկսեց նրա դերասանական դեբյուտը։
Հոկտեմբերի 2-ին խումբը ստացավ իր առաջին հաղթանակը «The Show» երաժշտական շոուում։
2019—2020: «WJ Stay?», «For The Summer», համերգային շրջագայություն, «As You Wish», «Neverlend» և առաջին սաբ-յունիթ
2019 թվականի հունվարի 8-ին Cosmic Girls-ը թողարկեց իրենց վեցերորդ մինի ալբոմը՝ «WJ Stay?», որը բաղկացած է յոթ երգից, ներառյալ «La La Love» գլխավոր սինգլը։ Խումբը շարունակում էր առաջ գնալ 10 անդամներով, ընդ որում չինացի անդամները՝ Չեն Սյաոն, Մեյքին և Սյուանը, չկարողացան մասնակցել վերադարձին նախորդ պարտավորությունների պատճառով։ Ապրիլի 23-ին թողարկվեց Մեյքիի առաջին սոլո սինգլը՝ «<犟> (JIANG)» վերնագրով։
Մարտի 2-ին և 3-ին «Blue Square Imarket»-ում տեղի ունեցավ «Cosmic Girls»-ի երկրորդ մենահամերգը՝ «Would You Stay - Secret Box»: Հունիսի 4-ին թողարկվեց հատուկ ամառային «For the Summer» ալբոմը՝ «Boogie Up» գլխավոր սինգլով։
Օգոստոսին «Cosmic Girls»-ն անցկացրեց իր առաջին համերգային շրջագայությունը «WJSN 1st Mini Live 2019 «Would You Like? Zepp Tour in Japan» խորագրով, որը մեկնարկել է օգոստոսի 17-ին Տոկիոյում՝ «Zeppelin DiverCity»-ում ։
Նոյեմբերի 19-ին «Cosmic Girls»-ը թողարկեց իրենց յոթերորդ մինի ալբոմը՝ «As You Wish» վերնագրով և համանուն սինգլով։
2020 թվականին «Cosmic Girls»-ը անցկացրեց իրենց երրորդ համերգը WJSN «Obliviate» վերնագրով, որը սկսվել է փետրվարի 22-ին Հարավային Կորեայի Սեուլի օլիմպիական դահլիճում, և ավարտվել մարտի 22-ին Տոյոսույում, Տոկիոյում, Ճապոնիա։
Հունիսի 9-ին «Cosmic Girls»-ը թողարկեց իրենց ութերորդ մինի ալբոմը «Neverland» վերնագրով, ներառյալ «Butterfly» գլխավոր սինգլը
Սեպտեմբերի 23-ին Cosmic Girls-ը հայտարարեց նոր սաբ-յունիթի՝ «WJSN Chocome»-ի ստեղծման մասին, որը կազմված է Սուբինից, Լուդայից, Յորոմից և Դայոնից։ Հոկտեմբերի 7-ին նրանք թողարկեցին իրենց դեբյուտային «Hmph!» ալբոմը և դրա համանուն երգը։
2021-առ այսօր։ «Unnatural» և երկրորդ սաբ-յունիթի դեբյուտը
2021 թվականի մարտի 31-ին «WJSN»-ը թողարկեց իր իններորդ մինի ալբոմը՝ «Unnatural» վերնագրով և համանուն սինգլով։
Ապրիլի 26-ին WJSN-ը հայտարարեց իր երկրորդ սաբ-յունիթի՝ «WJSN The Black»-ի ստեղծման մասին, որում ներառված էին Սոլան, Էքսին, Բոնան և Ընսեոն, նաև հայտարարվեց իրենց առաջին՝ «My Attitude» ալբոմը, ինչպես նաև նրա «Easy» գլխավոր սինգլը, որը թողարկվեց մայիսի 12-ին։
Սեպտեմբերի 23-ին «WJSN»-ը թողարկեց «Let Me In» պրոմո սինգլը «Universe Music»-ի միջոցով՝ «Universe» բջջային հավելվածի համար։
2022 թվականի հունվարի 5-ին «WJSN Chocome»-ը թողարկեց իրենց երկրորդ սինգլ ալբոմը՝ «Super Yuppers!» վերնագրով։
Մասնակիցներ
| Բեմական կեղծանուն | Իրական անուն | Ծննդյան ամսաթիվ | Դիրքը խմբում | ||
|---|---|---|---|---|---|
| Հիմնական | Ուրիշ | Հայերեն | Հանգըլ/Հանջա | ||
| Էքսի | Exy | Չու Սոն Ջոն | 추소정 | 06.11.1995 | Առաջնորդ, գլխավոր ռեփեռ |
| Սոլա | Seola | Քիմ Հյոն Ջոն | 김현정 | 24.12.1994 | Ուղեկցող վոկալիստ |
| Սուանյի | Xuanyi | Վու Սուանյի | 吴宣仪 | 26.01.1995 | Ուղեկցող պարուհի, վոկալիստ |
| Բոնա | Bona | Քիմ Ջի Յոն | 김지연 | 19.08.1995 | Ուղեկցող ապրուհի, սաբ-վոկալիստ, վիժուալ |
| Սուբին | Soobin | Փաք Սու Բին | 박수빈 | 14.09.1996 | Գլխավոր վոկալիստ |
| Լուդա | Luda | Լի Լու Դա | 이루다 | 06.03.1997 | Սաբ-վոկալիստ, ռեփեռ |
| Դավոն | Dawon | Նամ Դա Վոն | 남다원 | 17.04.1997 | Գլխավոր վոկալիստ |
| Ընսո | Eunseo | Սոն Ջու Յոն | 손주연 | 27.05.1998 | Վոկալիստ, ռեփեռ |
| Չենսյաո | ChengXiao | Չեն Սյաո Սյաո | 程瀟瀟 | 15.07.1998 | Գլխավոր պարուհի, վոկալիստ, վիժուալ |
| Մեյքի | Meiqi | Մեն Մեյ Չի | 孟美岐 | 15.10.1998 | Գլխավոր պարուհի, վոկալիստ |
| Յորոմ | Yeoreum | ԼԻ Ջին Սուկ | 이진숙 | 10.01.1999 | Վոկալիստ, սաբ-ռեփեռ |
| Դայոն | Dayoung | Իմ Դա Յոն | 임다영 | 14.05.1999 | Ուղեկցող վոկալիստ |
| Յոնջոն | Yeonjung | Յու Յոն Ջոն | 유연정 | 03.08.1999 | Գլխավոր վոկալիստ, կենտրոն, մակնե |
Սաբ-յունիթներ
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
- Happy Moment (2017)
Մինի ալբոմներ
- Would You Like? (2016)
- The Secret (2016)
- From. WJSN (2017)
- Dream Your Dream (2018)
- WJ Please? (2018)
- WJ Stay? (2019)
- As You Wish (2019)
- Neverland (2020)
- Unnatural (2021)
Ֆիլմագրություն
Ռեալիթի շոու
| Տարի | Վերնագիր | Հեռուստաալիք | Ծանոթագրություն |
|---|---|---|---|
| 2016 | Would You Like Girls (My Cosmic Diary) | Mnet | Յոնջոնը միացել է վերջին էփիզոդում |
| 2017 | Living Together in Empty Room | MBC | |
| Watch WJSN Show | JTBC2 & V LIVE | Եթեր 2017 թվականի նոյեմբերին |
Համերգներ և շրջագայություններ
Հեդլայներներ
- WJSN 1st Mini Live 2019 «Would You Like?» Zepp Tour in Japan (2019)
Համերգներ
- WJSN 1st Concert: Would You Like – Happy Moment (2017)
- WJSN 2nd Concert: Would You Stay – Secret Box (2019)
- 2020 WJSN Concert «Obliviate» (2020)
Մրցանակներ և նոմինացիաներ
M! Countown Չիանաստանում
| Տարի | Կատեգորիա | Ստացող | Արդյունք |
|---|---|---|---|
| 2016 | Rookie of the Year | WJSN (Cosmic Girls) | Հաղթանակ |
Asia Artist Awards
| Տարի | Կատեգորիա | Ստացող | Արդյունք |
|---|---|---|---|
| 2016 | Most Popular Artists (Singer) — Top 50 | WJSN (Cosmic Girls) | 48-րդ |
| Rising Star Award | Հաղթանակ | ||
| 2017 | Most Popular Artists (Singer) — Top 50 | Առաջադրված | |
| 2018 | New Wave Award | Հաղթանակ |
Mnet Asian Music Awards
| Տարի | Կատեգորիա | Ստացող | Արդյունք |
|---|---|---|---|
| 2016 | Best New Artist (Female Group) | WJSN (Cosmic Girls) | Նոմինացիա |
| HotelsCombined Artist of the Year | Նոմինացիա |
MelOn Music Awards (MMA)
| Տարի | Կատեգորիա | Ստացող | Արդյունք |
|---|---|---|---|
| 2016 | Best New Artist | WJSN (Cosmic Girls) | Նոմինացիա |
Seoul Success Awards
| Տարի | Կատեգորիա | Ստացող | Արդյունք |
|---|---|---|---|
| 2016 | Rookie Of The Year | WJSN (Cosmic Girls) | Հաղթանակ |
| 2017 | New Artist Award | Առաջադրված | |
| Bonsang Award | Առաջադրված | ||
| EPK Discovery Award | Հաղթանակ |
Golden Disk Awards
| Տարի | Կատեգորիա | Ստացող | Արդյունք |
|---|---|---|---|
| 2017 | New Artist of the Year | WJSN (Cosmic Girls) | Առաջադրված |
| 2019 | WJ Please? | Առաջադրված |
Seoul Music Awards
| Տարի | Կատեգորիա | Ստացող | Արդյունք |
|---|---|---|---|
| 2017 | EPK Discovery Award | WJSN (Cosmic Girls) | Հաղթանակ |
Korean Entertainment Arts Awards
| Տարի | Կատեգորիա | Ստացող | Արդյունք |
|---|---|---|---|
| 2017 | New Artist Award | WJSN (Cosmic Girls) | Հաղթանակ |
MTV Europe Music Awards
| Տարի | Կատեգորիա | Ստացող | Արդյունք |
|---|---|---|---|
| 2018 | Best Korean Act | WJSN (Cosmic Girls) | Առաջադրված |
