factograf
HY
Sign in

Canva

All data from the card 4
Տեսակ
առցանց ծառայություն և գրաֆիկական խմբագրիչ
Հեղինակ
Melanie Perkins? և Cliff Obrecht?
Լույս տեսավ՝
2013
Կայք
canva.com

Canva- ն ավստրալիական գրաֆիկ դիզայնի հարթակ է, որն օգտագործվում է մեդիա գրաֆիկներ, սահիկաշարեր, պաստառներ, փաստաթղթեր և այլ մեդիա կոնտենտներ ստեղծելու համար։ Հավելվածը ներառում է օգտատերերի համար նախատեսված ձևանմուշներ։ Այն անվճար է, սակայն լրացուցիչ ֆունկցիոնալության համար առաջարկում է վճարովի բաժանորդագրություններ, ինչպիսիք են Canva Pro-ն և Canva for Enterprise-ը։ 2021 թվականին Canva-ն գործարկեց տեսանյութերի խմբագրման գործիք։ Canva-ի oգտատերերը կարող են նաև վճարել հավելվածում իրենց ստեղծած նյութերի տպագրման և առաքման համար՝ ստանալով ֆիզիկական արտադրանք։

2020 թվականի հունիսին, Canva-ն ձեռք բերեց 60 միլիոն ավստրալիական դոլար հասցնելով իր արժեքը 60 միլիարդի։ Դրանից գրեթե մեկ տարի անց՝ 2021 թվականի սեպտեմբերին, Canva-ն ձեռք բերելով 200մլն ԱՄՆ դոլար, հասցրեց իր արժեքը 40 մլրդ ԱՄՆ դոլարի։

Պատմություն

Canva-ն հիմնադրվել է 2013 թվականի հունվարի 1-ին Պերթ քաղաքում, Ավստրալիա, Մելանի Պերկինսի, Քլիֆ Օբրեխտի և Քեմերոն Ադամսի կողմից։ Իր ստեղծման առաջին տարում Canva-ն ուներ ավելի քան 750,000 օգտատեր։ 2014 թվականի ապրիլին սոցիալական մեդիայի և տեխնոլոգիաների փորձագետ Գայ Կավասակին միացավ ընկերությանը՝ որպես գլխավոր մարքեթոլոգ։ 2015-ին ստեղծվեց Canva for Work- ը, որը կենտրոնացած էր շուկայավորված (մարքեթինգային) նյութերի վրա։

2016-17 ֆինանսական տարվա ընթացքում Canva-ի եկամուտն աճել է 6.8 միլիոն A$-ից մինչև 23.5 միլիոնի։ 2017 թվականին ընկերությունը սկսել է ստանալ շատ մեծ շահույթ և ունեցել է ավելի քան 294,000 հաճախորդ։

2018 թվականի հունվարին Պերկինսը հայտարարեց, որ Sequoia Capital-ը, Blackbird Ventures-ը և Felicis Ventures-ը Canva-ի մեջ 40 միլիոն դոլարի ներդրում են ունեցել և ընկերությունը գնահատվել է 1 մլրդ ավստրալիական դոլար։

2019 թվականի մայիս ամսվա ընթացքում ընկերությունը ստացել է ավելի քան 70 միլիոն դոլար շահույթ General Catalyst-ից և Bond-ից, ինչպես նաև իր գործող ներդրողներից՝ Blackbird Ventures-ից և Felicis Ventures-ից, որից հետո Canva-ն գնահատվել է 2,5 մլրդ ավսրտրալական դոլար։ Նույն տարվա հոկտեմբերին ընկերությունը հայտարարեց, որ ունեցել է լրացուցիչ 85 միլիոն դոլարի շահույթ և այժմ գնահատվում է 3.2 միլիարդ Ա-դոլար։

2019 թվականի դեկտեմբերին ընկերությունը հայտարարեց Canva հավելվածում նոր բաժնի՝ Canva for Education-ի (Քանվան կրթության համար) ստեղծման մասին։ Այն անվճար է դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների համար, քանի որ միտված է ուսանողների և ուսուցիչների միջև համագործակցությունը հեշտացնելուն։

2020 թվականի հունիսին Canva-ն հայտարարեց FedEx Office ընկերության, ապա հաջորդ ամսում Office Depot ընկերության հետ համագործակցության մասին։ 2020 թվականի հունիսից, Canva-ի արժեքը բարձրացել է մինչև 6 միլիարդ Ա-դոլար։ 2021 թվականի սեպտեմբերին, երբ համահիմնադիրներ Պերկինսը և Օբրեխտը հայտարարեցին իրենց կարողության մեծ մասով բարեգործություն կատարելու պլանի մասին, ընկերության արժեքը աճեց մինչև 40 միլիարդ ավստրալիական դոլար։

Տվյալների արտահոսք

2019 թվականի մայիսին Canva-ում տվյալների արտահոսք է տեղի ունեցել, որի ժամանակ ավելի քան 139 միլիոն օգտատերերի տվյալներ կոտրվել են (hacked): Բացահայտված տվյալները ներառում էին օգտատերերի իրական անունները, հավելվածային անունները (usernames), էլ. հասցեները, աշխարհագրական տվյալները, ինչպես նաև որոշ օգտատերերի գաղտնաբառերի հեշեր։ Տվյալների արտահոսքը որոշ չափով օգնեց Canva-ին տեխնիկական զարգացման հարցում, սակայն օգտատերերի շրջանում այս իրադարձությունը մեծ քննադատության արժանացավ։

Ձեռքբերումներ

2018 թվականին, ընդլայնվելու նպատակով ընկերությունը ձեռք բերեց շնորհանդեսների ստարտափ Zeetings-ը։

2019 թվականի մայիսին ընկերությունը հայտարարեց Pixabay-ի և Pexels-ի ՝ Գերմանական երկու անվճար ֆոնդային լուսանկարչական կայքերի ձեռքբերման մասին, որոնք Canva-ի օգտատերերին հնարավորություն տվեցին ներբեռնել իրենց լուսանկարները ձևավորման համար։

2021 թվականի փետրվարին Canva-ն ձեռք բերեց ավստրիական Kaleido.ai ստարտափը և չեխական Smartmockups-ը։

In 49 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article