factograf
HY
Sign in

COFACE

COFACE

Key facts

ստեղծում1946
հասկացության մասնավոր դեպքկազմակերպություն
երկիրՖրանսիա
All data from the card 6
Տեսակ
կազմակերպություն
Երկիր
Ֆրանսիա
Հիմնադրված
1946
Գլխադասային գրասենյակ
Փարիզ, Ֆրանսիա
Անձնակազմ
4450 մարդ
Կայք
coface.com​(անգլ.)​(ֆր.) և coface.fr

COFACE (ֆրանսերեն՝ Compagnie Française d'Assurance pour le Commerce Extérieur), առևտրի և արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ռիսկերի ապահովագրման ոլորտում մասնագիտացած միջազգային ապահովագրական ընկերություն։

Ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է Ֆրանսիայի կառավարությունը 1946 թվականին՝ ֆրանսիացի արտահանողներին աջակցելու նպատակով։ 1994 թվականին այն սեփականաշնորհվել է, և նրա բաժնետոմսերը շրջանառվում են առևտուր շուկայում։ Վերահսկիչ բաժնետոմսերի փաթեթը պատկանում էր Natixis բանկին, սակայն 2020 թվականի փետրվարին բանկը դրա մի մասը վաճառել է Arch Capital Group-ին՝ իր բաժնեմասը կրճատելով մինչև 12,7%։

Ընկերության հիմնական գործունեությունը գնորդների կողմից դեբիտորական պարտքերի չվճարման հետ կապված վարկային ռիսկերի ապահովագրությունն է։

Իր գործունեության ընթացքում ընկերությունը տեղեկատվություն է հավաքագրում տարբեր ընկերությունների հուսալիության և ֆինանսական վիճակի վերաբերյալ։ Ինչից հետո ընկերությունը որոշում է տրամադրել, թե չտրամադրել առևտրային վարկ։

Coface-ը գործունեություն է ծավալում 67 երկրում, ունի 120 մասնաճյուղ և ներկայացուցիչներ աշխարհի 224 քաղաքներում։ Ընկերության ծառայություններից օգտվող հաճախորդների թիվն ամբողջ աշխարհում գերազանցում է 135 000-ը։

Ընկերության ստորաբաժանումները ձևավորված են ըստ տարածաշրջանների.

2020 թվականին ընկերության ընդհանուր հասույթը կազմել է 1,45 մլրդ եվրո, որից՝

  • ապահովագրական պրեմիաներ՝ 1,27 մլրդ եվրո,
  • միջնորդավճարներ՝ 144 մլն եվրո,
  • բանկային գործունեությունից ստացված եկամուտ՝ 58 մլն եվրո,
  • ներդրումային եկամուտ՝ 27 մլն եվրո։

Ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը կազմել է 624 մլն եվրո։

Արտաքին հղումներ

  • Coface France (2007 թվականի արխիվային տարբերակ)

Read next

In 17 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article