factograf
HY
Sign in

Bootstrap

Bootstrap
All data from the card 12
Տեսակ
CSS framework? և ազատ և բաց ծրագրային ապահովում
Հեղինակ
Bootstrap Core Team
Նախագծումը՝
Մարկ Օտտո, Ջեյկոբ Տորնտոն
Գրված է՝
ՋավաՍկրիպտ, Կասկադային ոճաթերթ, ԷյչԹիԷմԷլ և Sass
ՕՀ
բազմապլատֆորմ
Շարժիչ
Վեբ շարժիչ
Լույս տեսավ՝
19, օգոստոս, 2011 թ․
Պլատֆորմ
web platform?
Վերջին կայուն տարբերակ
3.3.6 (24, նոյեմբեր, 2015 թ․)
Արտոնագիր
MIT License
Կայք
getbootstrap.com​(անգլ.)
Ելակոդ
github.com/twbs/bootstrap

Bootstrap, վեբ կայքերի և հավելվածների ստեղծման համար բաց կոդով ազատ և անվճար գրադարան։ Այն պարունակում է HTML-ի և CSS-ի հիմքով ֆորմաների, ստեղների, նավիգացիոն մենյուների և արտաքին տեսքի այլ բաղադրիչների կաղապարներ, ինչպես նաև JavaScript հավելվածներ։ Այն նպատակ ունի հեշտացնել դինամիկ կայքի և վեբ հավելվածի ստեղծումը։ Bootstrap-ը կայքի դիմային մասի ֆրեյմվորկ է, ուստի նրա կոդը հասանելի է օգտագործողին, ի տարբերություն սերվերային կոդին։

Պատմություն

Այս ֆրեյմվորկը ստեղծվել և օգտագործվել է որպես ներքին պահանջների գրադարան Twitter ընկերությունում՝ Twitter Blueprint անունով։ Մի քանի ամիս մշակվելուց հետո այն 2011 թվականի օգոստոսի 19-ին բաց դարձավ Bootstrap անունով։

Երկրորդ տարբերակի հիմնական նորարարությունը, որը թողարկվեց 2012 թվականի հունվարի 31-ին, դարձավ 12 սյունականի ցանցը և ադապտացիան էկրանի տարբեր չափսերին։

Երրորդ տարբերակը թողարկվեց 2013 թվականի օգոստոսի 19-ին։ Այնտեղ ադապտացիան ստացավ իր զարգացումը և ավելի հարմարեցվեց փոքր էկրանով սարքերին։

Աշխատանքը չորրորդ տարբերակի վրա սկսվեց 2014 թվականի հոկտեմբերի 29-ին։ Ալֆա տարբերակը դուրս եկավ 2015 թվականի օգոստոսի 19-ին։

Հիմնական առավելություններ

Bootstrap 3-ի հիմնական առավելությունները․։

  • Ժամանակի խնայողություն - Bootstrap-ը թույլ է տալիս խնայել ժամանակ և միջոցներ՝ օգտագործելով կաղապարները։
  • Մեծ արագություն - Bootstrap-ի դինամիկ մակետն առանց որևէ գծանշանի փոփոխության հարմարվում է տարբեր սարքերին և էկրանի տարբեր չափերին։
  • Հարմոնիկ դիզայն - Bootstrap-ի բոլոր բաղադրիչներն օգտագործում են միևնույն ոճը և կաղապարները՝ շնորհիվ կենտրոնական գրադարանի։ Դիզայնը և մակետը համաձայնեցված են միմյանց հետ։
  • Կիրառման պարզություն - HTML-ի և CSS-ի բազային գիտելիքներ ունեցողը հեշտությամբ կարող է օգտագործել այս հարթակը։
  • Աջակցումը դիտարկիչներին - Twitter Bootstrap-ն աջակցում է Mozilla Firefox, Yandex Browser, Google Chrome, Safari, Internet Explorer, Microsoft Edge և Opera դիտարկիչներին։
  • Ազատ ծրագրագրային ապահովում - Twitter Bootstrap-ի առանձնահատկություններից է բաց կոդը և անվճար բեռնելու հնարավորությունը։

Հիմնական գործիքներ

Bootstrap-ի հիմնական գործիքները․

  • Ցանց - Նախօրոք սահմանված սյունակների չափեր, որոնք հնարավոր է անմիջապես օգտագործել, օրինակ 140px լայնությամբ սյունակը վերագրված է.span2 դասին (.col-md-2 ֆրեյմվորկի երրորդ տարբերակում)։
  • Կաղապարներ - Փաստաթղթի ֆիքսված կամ ճկուն կաղապար։
  • Գրատպություն - Տառատեսակների գրություն, տառատեսակների դասերի որոշում։
  • Մեդիա - Ներակայացնում է նկարների և տեսանյութերի որոշակի կառավարում։
  • Աղյուսակներ - Աղյուսակներ ստեղծելու միջավայր։
  • Ֆորմաներ - Ֆորմաներ և նրան առնչվող որոշ իրադարձություններ ստեղծելու դասեր։
  • Նավիգացիա - Գլխագրերի, մենյուների և այլ բաղադրիչների ստեղծման դասեր։

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • Bootstrap 3-ի մասին նյութեր W3School կայքում
  • Bootstrap ձեռնարկ - Tutlane

Read next

In 45 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article