factograf
HY
Sign in

BCPL

All data from the card 9
Տեսակ
ծրագրավորման լեզու, բազմահարացուցային ծրագրավորման լեզու և ծրագրավորման պրոցեդուրային լեզու
Սեմանտիկա
գործընթացային, կառուցվածքային
Կատարման ձև
ինտերպրետացվող
Առաջացել է
1966 թ․
Ստեղծող
Մարտին Ռիչարդս
Նախագծող
Մարտին Ռիչարդս
Տիպիզացիա
անտիպ (բոլոր տիպերն ունեն մեքենայական բառի երկարությունը)
Ներշնչվել է
CPL
Ներշնչել է
B, C

BCPL (Basic Combined Programming Language), ծրագրավորման լեզու, որն մշակվել է Մարտին Ռիչարդսի կողմից 1966 թվականին Քեմբրիջի համալսարանում։ Ի սկզբանե այն նախատեսված է եղել այլ լեզուների համար կոմպիլյատորներ գրելու համար։

Այժմ BCPL-ը գործնականում չի օգտագործվում, բայց ժամանակին այն շատ կարևոր դեր ուներ՝ իր դյուրակիրության համար։ Լեզվի համառոտ տարբերակը որոշակիորեն փոփոխված շարահյուսությամբ դարձավ B ծրագրավորման լեզուն, որն ուժեղ ազդեցություն ունեցով C ծրագրավորման լեզվի վրա։ Այդ իսկ պատճառով ծրագրավորողները հաճախ կատակում են, ալելով, որ BCPL անվանումը նշանակում է Before C Programming Language («ծրագրավորման լեզու, որն առաջացել է C-ից առաջ»)։

BCPL-ը պատասխան դարձավ իր նախնու՝ CPL ծրագրավորման լեզվի դժվարությանը, որն մշակվել է 1960-ական թվականների սկզբին։ Ռիչարդսը ստեղծեց BCPL-ը՝ «հեռացնելով ամբողջ լեզվից բոլոր այն ֆունկցիաները, որոնք դժվարեցնում էին կոմպիլյացիան»։ Կոմպիլյատորի առաջին իրականացումը, որն աշխատել է CTSS ՕՀ-ով IBM 7094 համակարգչի վրա, գրվել էր Ռիչարդսի կողմից 1967 թվականի գարնանը, MIT-ի «Project MAC» հետազոտական լաբորատորիա իր այցելության ընթացքում։ Լեզուն առաջին անգամ նկարագրված էր մի փաստաթղթում, որն ներկայացված էր 1969 թ․ Spring Joint Computer Conference-ին։

Օրինակ

Ֆակտորիալի տպումը՝

GET "libhdr"

LET start() = VALOF
{ FOR i = 1 TO 5 DO writef("fact(%n) = %i4*n", i, fact(i))
  RESULTIS 0
}

AND fact(n) = n=0 -> 1, n*fact(n-1)

Արտաքին հղումներ

  • Martin Richards, The BCPL Reference Manual Արխիվացված 2008-06-22 Wayback Machine (Memorandum M-352, Project MAC, Cambridge, MA, USA, July, 1967)
  • Martin Richards' BCPL distribution

Read next

In 34 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article