factograf
HY
Sign in

Apple HomePod

Apple HomePod

Key facts

ստեղծում09 փետրվարի, 2018 թ.
բարձրություն6,8դյույմ
զանգված5,5 Ֆունտ
All data from the card 11
Տեսակ
smart speaker?, wireless speaker? և digital media player?
Ենթադաս
smart speaker?, Համակարգչային պլատֆորմ, smart hub? և Apple hardware?
Նախագծող
Էփլ
Մշակող
Էփլ
Արտադրող
Foxconn, Inventec (China)? և Inventec?
Ծագման երկիր
ԱՄՆ
Լույս է տեսել
փետրվարի 9, 2018
Կենտրոնական պրոցեսոր
Apple A8
ՕՀ
iOS, tvOS? և audioOS?
Քաշ
2,5 կգ և 2,5 կգ
Կայք
apple.com/homepod/

Apple HomePod, Apple ընկերության կողմից արտադրված ձայնային կառավարմամբ մատակարարված խելացի էլեկտրոդինամիկական բարձրախոս, որն իր աշխատանքի ժամանակ օգտագործում է հարց-պատասխան համակարգով աշխատող ամպային անձնական ձայնային օգնական Apple Siri-ն։ Արտադրանքը ներկայացվել է 2017 թվականի հունիսի 5-ին WWDC 2017 կոնֆերանսի ժամանակ։

Տվյալ «խելացի» էլեկտրոդինամիկական բարձրախոսի վաճառքները պետք է սկսվեն 2017 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում 349$ արժեքով։

Առավելություններ

Apple HomePod-ը կարող է անմիջականորեն աշխատել Apple Music համացանցային ծառայության հետ և բացել փլեյլիսթերը՝ անկախ նրանից, թե ինչ սարքերում էին նրանք ստեղծված եղել։ Նա ընդունակ է օգտագիրոջ հետ սահմանափակ ձայնային փոխազդեցության, երաժշտության և աուդիոգրքերի վերարտադրման, պոդկաստների փոխհաղորդման, իր օգնությամբ կարելի է իմանալ լուրերը, եղանակի տեսությունը, ինֆորմացիա ստանալ ճանապարհային խցանների և մոտակա սպորտային իրադարձությունների մասին, զարթուցիչ տեղադրել, ձևակերպել անձնական օրակարգի նպատակների ցանկ և այլն։

Իսկ կարգավորված ծրագրային պլատֆորմի դեպքում այն կարող է ղեկավարել որոշ սմարթ-սարքերով, ինչպիսիք են՝ սմարթ-վարագույները, սմարթ-օդորակիչները, սմարթ-սառնարանները, խելացի լուսավորությունը և այլ «խելացի» կենցաղային էլեկտրասարքեր՝ իրենցից ներկայացնլով խելացի տան հանգույց։

Սարքավորում

Apple HomePod–ում օգտագործվում է ARM ճարտարապետությամբ 64 բիթանոց երկմիջուկային Apple A8 միկրոպրոցեսոր և AirPlay 2 տեխնոլոգիայով պատրաստված Wi-Fi անլար կապի ապահովման պրոցեսորների կոմպլեքս։ Այն իր մեջ նաև ներառում է օգտագիրոջից հրամաններ ստանալու և շրջապատող ձայները լսելու համար նախատեսված վեց բարձրախոս։

Արտաքին հղումներ

  • «Welcome HomePod». Apple Inc.
  • «Apple анонсировала «умную колонку» HomePod». 3DNews. 6 июня 2017.

Read next

In 31 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article