factograf
HY
Sign in

2K Czech

2K Czech

Key facts

ստեղծում1997
հասկացության մասնավոր դեպքտեսախաղեր մշակող, ձեռնարկություն, բիզնես ձեռնարկություն
երկիրՉեխիա
հիմնադիրՅան Կուդերա
All data from the card 11
Տեսակ
տեսախաղեր մշակող, ձեռնարկություն և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է
1997
Հիմնադիր
Յան Կուդերա և Պետր Վոխոզկա
Վայր
Բռնո
Երկիր
Չեխիա
Արդյունաբերություն
տեսախաղերի արդյունաբերություն
Ընդհանուր ակտիվներ
▲232 մլն Չեխական կրոնա (մարտի 31, 2019)
Հասույթ
▲178 մլն Չեխական կրոնա (2019)
Աշխատողների թիվ
▲110 մարդ (մարտի 31, 2019)
Մայր ընկերություն
2K Games
Սեփականատեր
Kush Games

2K Czech, 2K Games-ի դուստր ընկերություն, ավելի վաղ շրջանում հայտնի էր որպես՝ Illusion Softworks ինքնուրույն ստուդիա։ Մասնագիտացված է համակարգչային խաղերի մշակման ոլորտում։ Գրասենյակները տեղակայված են եղել Բրնոյում և Պրահայում։ 2017 թվականին 2K Czech-ը միացվեց Hangar 13-ին։

Պատմություն

Illusion Softworks

Ընկերությունը հիմնադրվել է որպես՝ Illusion Softworks։ Հիմնադրվել է 1997 թվականին, Պյոտր Վոխոզկաի կողմից։ Illusion Softworks-ը զբաղվում է հիմնականում համակարգչային խաղերի մշակմամբ, նախատեսված անհատական համակարգիչների և խաղային համակարգերի համար։

2002 թվականին ընկերությունը թողարկեց Mafia: The City of Lost Heaven խաղը, որը ընկերության մեծ հաջողություններ բերեց, և արժանացավ մի շարք մրցանակաների տարբեր ԶԼՄ-ների կողմից։

Ընկերության հիմնական խաղերից են համարվում նաև՝ Vietcong և Hidden & Dangerous խաղերը։ Վերջին խաղը թողարկվեց մեկ այլ չեխիական ընկերության՝ Pterodon-ի հետ համագործակցության արդյունքում։ 2003 թվականի նոյեմբերին ընկերության աշխատակիցների թիվը հասավ 170-ի։

2K Czech

2008 թվականի հունվարին Illusion Softworks ընկերությունը գնվեց Take-Two Interactive ընկերության կողմից, դառնալով 2K Czech։

2010 թվականին թողարկվեց Mafia II խաղը, որը ընդհանուր առմամբ արժանացավ բարձ և դրական գնահատականների։ 2011 թվականին ընկերությունը թողարկեց Top Spin 4 խաղը։ Նույն տարում հայտնի դարձավ, որ Բրոնում գտնվող գրասենյակից 40 աշխատակից և Պրահայի գրասենյակից 10 աշխատակից հեռացվեցին աշխատանքից։

2014 թվականին Պրահայի գրասենյակը փակվեց, մնաց միայն Բրնոյում տեղակայված։ Փակված ընկերության աշխատակիցների մի մասը տեղափոխվեց Նովատո քաղաքում տեղակայված գրասենյակ։ Սա պատճառ հանդիսացավ, որ Mafia շարքի նոր խաղի մշակումը տեղափոխվեց ԱՄՆ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 2K Czech ընկերությունը կունենա Mafia III խաղի մշակմանը, սակայն խաղի հիմնական մշակումը իրականացնում էր Hangar 13-ին, որը նույնպես համարվում 2K ընկերության դուստր ընկերություն։

2017 թվականի հուլիսին 2K Czech ընկերությունը միավորվեց Hangar 13 ընկերության հետ։

Մշակված խաղերի ցանկ

ինչպես Illusion Softworks

Թվական Անվանում Պլատֆորմ Հրատարակչություն
1997 Lurid Land MS-DOS Abadion Arts
1998 Léto s Oskarem MS-DOS Vochozka Trading
1999 Hidden & Dangerous Windows TalonSoft
2000 Flying Heroes Windows Take-Two Interactive
Hidden & Dangerous Dreamcast TalonSoft
Hidden & Dangerous: Devil's Bridge Windows
2002 Mafia: The City of Lost Heaven Windows Gathering of Developers
2003 Hidden & Dangerous 2
Vietcong Windows
2004 Hidden & Dangerous 2: Sabre Squadron Windows Global Star Software
Mafia: The City of Lost Heaven PlayStation 2 Gathering of Developers
Xbox
Vietcong: Fist Alpha Windows
2005 Vietcong 2 Windows 2K
Vietcong: Red Dawn

ինչպես 2K Czech

Թվական Անվանում Պլատֆորմ Հրատարակչություն
2010 Mafia II Windows 2K
PlayStation 3
Xbox 360
2016 Mafia III Windows
PlayStation 4
Xbox One

Արտաքին հղումներ

  • «Официальный сайт компании» (անգլերեն). 2K Czech — главная страница. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  • «2K Czech» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.

Read next

In 24 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article