I-dle (կորեերեն՝ (여자)아이들), (Ջի-Այդլ)) հարավկորեական երաժշտական գըրլ բենդ։ Այն ձևավորվել է 2018 թվականին CUBE Entertainment լեյբլի կողմից։ Խումբը բաղկացած է հինգ մասնակցից՝ Չոն Սոյոն, Չո Միյոն, Միննի Նիչա Յոնտարարակ, Սուն Յուքի և Եհ Շուհուա։
Դեբյուտը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 2-ին «I Am» մինի ալբոմով։ Նրանց ֆանդոմը կոչվում է «NEVERLAND»: 2022 թվականին սկզբին թմից դուրս է եկել Սո Սուջին-ը, դառնալով փոխանակ պարուհի
Կարիերա
Նախադեբյուտ
2015 թվականին Սոյոնը Cube Entertainment-ի կողմից ընտրվել է, որպեսզի մասնակցի «Նախապատրաստում 101» (անգլ.՝ Produce 101) ռեալիթի շոուին։ Նա դարձավ ամենահայտնի մասնակիցներից մեկը, որը տասներորդ դրվագում հինգերորդ տեղն է զբաղեցրել մասնակիցների ընդհանուր վարկանիշում։ Եզրափակչում Սոյոնը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը՝ չկարողանալ իր դեբյուտն անել «I.O.I» խմբում։ Երգչուհին նաև մասնակցել է «Կատաղած ռեփերներ» շոուի երրորդ սեզոնին (անգլ.՝ Unpretty Rapstar), որտեղ գրավեց երկրորդ հորիզոնականը։ Ավելի ուշ Սոյոնը թողարկեց «Jelly» և «Idle Song» սինգլները։
Միյոնը տարիքով ամենամեծ մասնակիցն է, որը հինգ տարի (2010-2015) եղել է YG Entertainment-ի թրեյնին։ Նա պետք է իր դեբյուտն աներ VIVIDIVA կանանց խմբում, սակայն լքեց այն, նախքան պաշտոնական դեբյուտը։ Նրա բեմական անունը N.Na էր։ 2017 թվականի հունիսին Միննին, Յուքինը և Շուհուը հայտնվեցին Rising Star Cosmetic բրենդի գովազդում Շուհուան 2017 թվականի սեպտեմբերին նկարահանվել է «Pet» տեսահոլովակում։ Միննին մասնակցել է Dance Party Line Friends ալբոմի թողարկմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերին։ 2018 թվականի ապրիլին նա Միյոնի հետ հանդես է եկել երգերի քավեր տարբերակները YouTube-ում ներկայացնելով Dingo Music ալիքով։ Յուքինը նկարահանվել է նույն ալիքում ավելի կարճ տեսահոլովակում։
2018 թվականի մարտի 22-ին Cube Entertainment-ը պաշտոնապես հայտարարեց Սոյոնի դեբյուտի մասին։ Ապրիլին 5-ին հայտարարվեց խմբի անվանումը` I-DLE: Ապրիլի 8-ից սկսվեց մասնակիցների ելույթները։
2018: Դեբյուտ I Am-ի հետ
I-DLE-ի պաշտոնական դեբյուտը տեղի է ունեցել մայիսի 2-ին I Am- ի մինի ալբոմով` «Latata» սինգլով։ Դեբյուտային շոուքեյսը կայացել է նույն օրը Blue Square iMarket Hall-ում։ Հաջորդ օրը խումբն առաջին անգամ ելույթ ունեցավ M! Countdown-ում։
Երկու օրում Latata երգի ընդհանուր դիտումները հասել են ավելի քան 2 միլիոնի։ Gaon Albums Chart: I Am սինգլը Billboard World Albums Chart- ում զբաղեցրեց սկզբից 7-րդ, այնուհետև 5-րդ հորիզոնականը։
«Hann (Alone)» թվային սինգլը թողարկվել է օգոստոսի 14-ին։
Մասնակիցներ
Տեղեկությունները ստացվել են Naver կայքից.
| Տեսարանային կեղծանուն | Իրական անուն | Ծննդյան տարեթիվ | Դիրքը խմբում | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Հիմնական | Այլ | Հայերեն | Հանգլ Թայերեն | |||||||
| Սոյոն | Soyeon | Չոն Սոյոն | 전소연 | 26.08.1998 | Առաջնորդ, գլխավոր ռեփեր | |||||
| Միյոն | Miyeon | Չո Միյոն | 조미연 | 31.01.1997 | Գլխավոր վոկալիստ | |||||
| Միննի | Minnie | Միննի Նիշա | มินนี่ ณิชา ยนตรรักษ์ | 23.10.1997 | Յուքի | Yuqi | Սոն Յուքի | 宋雨琦 | 23.09.1999 | Սաբ-վոկալիստ, առաջատար պարուհի |
| Շուհուա | Shuhua | Եհ Շուհուա | 葉舒華 | 06.01.2000 | Սաբ-վոկալիստ, տեսողական, մակնե | |||||
Սկավառակագրություն
Մինի ալբոմներ
| Անվանում | Տեղեկություն ալբոմի մասին | Բարձրագույն հորիզոնական | Վաճառք | ||
|---|---|---|---|---|---|
| KOR |
TW |
US World | |||
| I Am |
|
6 | 6 | 5 |
|
Սինգլներ
| Անվանում | Թվական | Բարձրագույն հորիզոնական | Վաճառք
(թվային) |
Ալբոմ | ||
|---|---|---|---|---|---|---|
| KOR |
KOR Hot. |
US World | ||||
| «Latata» | 2018 | 12 | 12 | 4 |
|
I Am |
Համագործակցություններ
| Թվական | Վերնագիր | Այլ արտիստներ |
|---|---|---|
| 2018 | «한걸음 (Follow Your Dreams)» | Հյոնա, Ջո Կվոն, BTOB, CLC, PENTAGON, Յու Սեն Հո |
| «Mermaid» | ||
| «Upgrade» | ||
| «Young & One» |
Ֆիլմագրություն
Շոու
- (G)I-DLE: I-TALK (2018)
Տեսահոլովակ
| Անվանում | Թվական | Ռեժիսոր |
|---|---|---|
| «Latata» | 2018 | Հոն Վոն Կի(Zanybros) |
Համերգներ և շրջագայություններ
Մասնակցությունը համերգներին
- United Cube – One (2018)
Մրցանակներ և անվանակարգեր
Korea Brand Awards
| Թվական | Աշխատանք | Թեկնածու | Արդյունք |
|---|---|---|---|
| 2018 | (G)I-DLE | Տարվա լավագույն կին սկսնակ | Հաղթանակ |
