
Ֆադու (պորտ.՝ fado` լատիներեն՝ fatum բառից, որ նշանակում է ճակատագիր), ավանդական պորտուգալական երաժշտության հատուկ ոճ, որում զգացմունքային առումով գերակշռում է միայնության, նոստալգիայի, տխրության և սիրային կարոտի զգացումների բարդ համադրումը, որ պորտուգալերենում կոչվում է սաուդադի (պորտ.՝ saudade): Պորտուգալական կիթառի համադրությամբ լիրիկական սոլո երգերի տարատեսակներ են։
Պատմություն

Ժանրը վերջնականապես ձևավորվել է 19-րդ դարի սկզբում հունական ազգային, արաբական երաժշտությունների խառնման արդյունքում` բրազիլական երաժշտության ազդեցությամբ։ Ֆադուն կարևոր տեղ է զբաղեցնում պորտուգալացիների ազգային ինքնարտահայտման գործում և շատ է տարբերվում իսպանական պայծառ և կենդանի ռիթմերից, որոնք արտահայտում են իսպանական կտրուկ բնավորությունը։ Ֆադուում տեսանելի է պորտուգալացիների նուրբ և մելանխոլիկ հոգին։
Գոյություն ունի ֆադուի երկու հիմնական կենտրոն. Լիսաբոն և Կոիմբրա։ Ֆադուի կոիմբրյան ոճը կապված է Կոիմբրայի համալսարանի ակադեմիական ավանդույթների հետ։ Այն ունի առավել նուրբ մեղեդիներ և կատարվում է բացառապես տղամարդկանց կողմից։ Լիսաբոնում ֆադուն հիմնականում կատարում են այսպես կոչված ֆադուի տներում (պորտ.՝ casa do fado) ինչպես տղամարդկանց, այդպես էլ կանանց կողմից։
Ֆադուի առաջին կատարողը (ֆադիշտա) համարվում է Մարիա Սևերան, ով երգում էր և կիթառ էր նվագում Մորարիայի փողոցներում (Լիսաբոնի ամենահին կենտրոնական շրջաններից մեկը)։ Կապելան փողոցում պահպանվել է տուն, որում նա ծնվել և ապրել է։ 2013 թվականի Մարիա Սևերայի տանը բացվել է համանուն ֆադուի տունը։
Ֆադուի թագուհին համարվում է Ամալիա Ռոդրիգեշը։ Պորտուգալացի կատարող Մարիզան շատ բան է արել, որպեսզի այդ ոճը գտնի իր ունկնդրողին այլ երկրներում ևս։ Ժամանակակից ֆադու կատարող Անա Մոուրան իր համաշխարհային հռչակի շնորհիվ ամրապնդեց ֆադուի «իշխանությունը» համաշխարհային բեմում։
2011 թվականի նոյեմբերի 27-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ն ֆադուն ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Հայտնի կատարողներ

Ֆադիշտներ
- Ամալիա Ռոդրիգեշ
- Դուլսե Պոնտեշ
- Կարլուշ դու Կարմու
- Արժենտինա Սանտուշ
- Կրիշտինա Բրանկու
- Մարիզա
- Կամանե
- Միզիա
- Անա Մոուրա
- Մարիա Անա Բոբոնե
- Էլդեր Մոուտինյո
- Կրիշտիանու դե Սոուզա
- Մարկո Ռոդրիգեշ
- Պեդրու Մոուտինյու
- Մարկո Օլիվեիրա
- Կարմինյու
- Ֆերնանդու Մաուրիսիու
- Ալֆրեդո Մարսինեյրու
- Ժուան Ֆարինյա
- Մաքս
- Էրմինիա Սիլվա
- Լուսիլիա դու Կարմու
- Կուկա Ռոզետա
- Անտոնիո Զամբուժու
- Յոլա Դինիշ
- Իզաբել Նարոնիա
- Վանեսսա Ալվեշ
- Կրիշտիանա Ագուաշ
Կիթառահարներ
- Անտոնիու Շաինյու
- Կարլուշ Պարեդեշ
- Լուիշ Գերեյրու
- Ժոզե Մանուիլ Նետու
- Անտոնիո Նետու
- Սանդրու Կոշտա
Խմբեր
- Madredeus
Ֆիլմերում
- 2007 թվականին իսպանացի կինոռեժիսոր Կառլոս Սաուրան նկարել է Ֆադու դոկումենտալ ֆիլմը, որը ներառում էր պորտուգալացիների երգիչների կողմից այդ ոճի կատարումներ և նրանց հետ հարցազրույցներ։
Արտաքին հղումներ
- Portal do Fado
- Terreiro do Fado Արխիվացված 2021-02-28 Wayback Machine(պորտ.)
- Verdes Anos — Grupo de fados de Coimbra(պորտ.)
- Rosabranca ռուսալեզու ալիք ֆադուի մասին youtube-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆադու» հոդվածին։
