factograf
HY

Օրադյա

Օրադյա

Key facts

բնակչություն183 105
մակերես116km²
հասկացության մասնավոր դեպքmunicipiu, սահմանամերձ քաղաք
երկիրՌումինիա
ստեղծում1113
բարձրություն ծովի մակարդակից142m
All data from the card 15
Երկիր
Ռումինիա
Ժուդեց
Բիհոր
Համայնք
Բիհոր
Պրիմար
Ilie Bolojan
Հիմնադրված է
1113 թ.
Այլ անվանումներ
Օրադյա-Մարե
Մակերես
111,2 կմ²
ԲԾՄ
142 մ
Բնակչություն
205077 մարդ (2007)
Խտություն
1844 մարդ/կմ²
Ժամային գոտի
UTC+2
Հեռախոսային կոդ
0259 և 0359
Փոստային դասիչ
410001–410609
Ավտոմոբիլային կոդ
BH
Պաշտոնական կայք
oradea.ro

Օրադյա (ռումիներեն՝ Oradea, հունգ.՝ Nagyvárad, գերմ.՝ Großwardein), քաղաք Կրիշանայում (Ռումինիա)։ Համաձայն 2002 թվականի մարդահամարի, բնակչությունը կազմում է մոտ 206,000 մարդ (տասնմեկերորդ տեղը երկրում)։

Աշխարհագրություն

Կրիշանա շրջանի կենտրոնը, Բիհորի շրջանի վարչական կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Հունգարիայի սահմանի մոտ, Միջինդանուբյան դաշտավայրում, Կրիշլ-Ռեփիդ գետի հովտում (ռում. Crişul Repede, հունգ. Sebes-Körös — Шебеш-Кёрёш)։

Կլիմա

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Օրադյաում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ
միջին առավելագույնը (°C) −5,2 −2,7 10,3 1,0 5,5 10,1 12,9 14,2 13,9 10,8 5,9 1,9
միջին ջերմաստիճանը (°C) 1,4 4,7 10,7 16,9 22,1 24,9 27,1 26,8 23,0 17,1 9,3 3,4
բացարձակ նվազագույնը (°C) 39,5 30,3 36,5 44,9 63,4 90,5 69,1 55,2 39,9 37,9 46,6 49,4

Պատմություն

Առաջին անգամ Օրադիան հիշատակվել է լատիներեն Վարադինում անվանումով (լատ. Varadinum))՝ 1113 թվականին։ Օրադիի ամրոցը, որի ավերակները գոյատևել են մինչ օրս, 1241 թվականին առաջին անգամ հիշատակվել է մոնղոլ-թաթարների պաշտպանության նախապատրաստման կապակցությամբ։ Սակայն XVI դարում բնակավայրը վերածվեց քաղաքի։

1700-ական թվականներին Վիենային ճարտարագետ Ֆրանց Անտոն Հիլբրանդտը նախագծեց քաղաքի շենքերը բարոկկո ոճով։ 1752 թվականից քաղաքում կառուցվել են բազմաթիվ շենքեր, այդ թվում՝ Հռոմի կաթոլիկ տաճարը, Եպիսկոպոսի պալատը, Քրիսի (Muzeul Ţurii Crişurilor) թանգարանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին քաղաքը ազատագրվել է՝ 1944 թվականի հոկտեմբերի 12-ին, Դեբրեքենում գործող 2-րդ զինված ուժերի զորքերի կողմից։

Տնտեսություն

Օրադյանը վաղուց եղել է Ռումինիայի ամենաբարգավաճ քաղաքներից մեկը, հիմնականում հունգարական սահմանի մոտ գտնվելու պատճառով, քաղաքը դարձել է Արևմտյան Եվրոպայի դարպասը։

Գործազրկության մակարդակը քաղաքում կազմում է մոտ 6%, ինչը մի փոքր ավելի ցածր է քան Ռումինիայի ցուցանիշը, բայց ավելի բարձր է քան Բիհոր թաղամասի ցուցանիշը(2%)։ Օրադյան ներկայումս Բիհորի նահանգում արտադրում է արդյունաբերական արտադրանքի մոտ 63%-ը, որը կազմում է շրջանի բնակչության մոտ 34,5%-ը։ Հիմնական արդյունաբերության ճյուղերն են կահույքի, տեքստիլ, կոշկեղենի և սննդի արդյունաբերությունները։

Տրանսպորտ

Քաղաքում կա երեք տրամվայի և մի քանի ավտոբուսային երթուղիներ։ Երեք երկաթուղային կայարան։

Էթնիկ կազմ

  • 1910: 69 000 (ռումինացիներ՝ 5,6 %, հունգարացիներ՝: 91,1 %)
  • 1920: 72 000 (ռումինացիներ՝ 5%, հունգարացիներ՝ 92%)
  • 1930: 90 000 (ռումինացիներ՝ 25%, հունգարացիներ՝ 67%)
  • 1966: 122 634 (ռումինացիներ՝ 46%, հունգարացիներ՝ 52%)
  • 1977: 170 531 (ռումինացիներ՝ 53%, հունգարացիներ՝ 45%)
  • 1992: 222 741 (ռումինացիներ՝ 64%, հունգարացիներ՝ 34%)

Ճարտարապետություն

Քաղաքի հնագույն թաղամասերը հիմնականում կառուցվել են ավստրո-հունգարական կայսրության դարաշրջանում` բարոկկո ոճով։ Քաղաքի ծայրամասերի շենքերը կառուցվել են կոմունիզմի ժամանակներին։

2002 թվականին վերականգնվել են բազմաթիվ պատմական շենքեր։

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

5 images

Արտաքին հղումներ

  • Туристический гид Оради Արխիվացված 2007-02-22 Wayback Machine(ռում.)
  • Webcam (view from the City Hall Tower)
  • Путешествие в Румынию Արխիվացված 2004-11-03 Wayback Machine.
  • Oradea travel guide from Wikivoyage
  • Oradea Town Hall Արխիվացված 2011-02-26 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրադյա» հոդվածին։

Read next

In 89 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article