factograf
HY

Օլեսուն

Օլեսուն

Key facts

բնակչություն59 663
մակերես632km²
հասկացության մասնավոր դեպքՆորվեգիայի կոմունաներ
երկիրՆորվեգիա
ստեղծում01 հունվարի, 1838 թ.
կառավարության ղեկավարEva Vinje Aurdal
All data from the card 13
Երկիր
Նորվեգիա
Տարածաշրջան
Վեստլան
Համայնք
Մյորե օգ Ռոմսդալ
Քաղաքապետ
Bjørn Tømmerdal
Հիմնադրված է
հունվարի 1, 1838 թ.
Մակերես
98,48 կմ²
Պաշտոնական լեզու
նյունորսկ
Խոսվող լեզուներ
նորվեգերեն
Բնակչություն
▲59 663 մարդ (հունվարի 1, 2026)
Խտություն
433,3 մարդ/կմ²
Ժամային գոտի
UTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ
6001–6028
Պաշտոնական կայք
alesund.kommune.no

Օլեսուն (նորվ.՝ Ålesund), քաղաք Նորվեգիայի արևմտուտքում, Մյորե օր Ռումսդալ ֆյուլքեում, Նորվեգական ծովի ափին։ Բնակչությունը՝ ▲59 663 մարդ (հունվարի 1, 2026)։

«Առ նուվո» ոճով կառուցված քիչ քաղաքներից է, որը պահպանվել է։ Դրա շնորհիվ դարձել է զբոսաշրջային կենտրոն։

Աշխարհագրություն

Օլեսուն քաղաքը տեղակայված է Հյուրոնդ և Գեյրանգեր ֆյորդերի միջև։ Ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Վարչականորեն Օլեսունը մտնում է Մյորե օր Ռոմսդալ ֆյուլքեում և տեղակայված է 7 կղզիների վրա՝ Հեսսա (նորվ.՝ Hessa), Ասպոյ (նորվ.՝ Aspøy), Նորվոյա (նորվ.՝ Nørvøya), Օկսնոյ (նորվ.՝ Oksnøy), Էլինգսոյ (նորվ.՝ Ellingsøy), Հումլա (նորվ.՝ Humla) և Տորա (նորվ.՝ Tørla)։ Քաղաքի կենտրոնը Ասպոյ և Նորվոյ կղզիների վրա է, իսկ Հեսա և Օսկնոյ կղզիների վրա կառուցված են բնակելի շրջանները։ Էլինգսոյ կղզին (տարածքով երկրորդ) հասանելի է միայն ծովով կամ Սկորդյե քաղաքի ճանապարհով։ Այդ քաղաքում 1987 թվականին կառուցվել է ստորջրյա թունել։

Օլեսուն մունիցիպալիտետի տարածքը 93 կմ² է, բնակչության խտությունը՝ 430 մարդ/կմ²։

Կլիմա

Քաղաքն ունի ընդգծված ծովային կլիմա մեղմ, բայց քամոտ ձմեռով։ Տարվա ամենացուրտ ամիսը հունվարն է՝ 1,3 °С միջին ջերմաստիճանով։ Ամբողջ պատմության մեջ արձանագրված ամենացածր ջերմաստիճանը −11 °С է։

Պատմություն

«Ար նուվո» ոճով կառուցված շենք քաղաքի կենտրոնում
«Ար նուվո» ոճով կառուցված շենք քաղաքի կենտրոնում

Ըստ լեգենդի՝ Նորմանդիայի (10-րդ դար) իշխանական գերդաստանի հիմնադիր Ռոլլոնը կամ Ռոբերտ 1-ին ծագումով Giske բնակավայրից էր, որը գտնվում էր Օլեսունից հյուսիս-արևմուտք։

Օլեսունի հատուկ քաղաքային բնապատկերը (նեոկլասիկ և նեոգոթական քարե շենքեր՝ աշտարակներով և գերբերով) ողբերգության հետևանք է։ 1904 թվականի հունվարի 23-ի գիշերը քաղաքը գրեթե ամբողջովին ավերվել էր հզոր կրակի (ինչպես Նորվեգիայի մյուս քաղաքների տները, վերջիններս Օլեսունում նույնպես փայտից էին) պատճառով։ Զարմանալի է, բայց միայն մեկ մարդ է զոհվել, սակայն ավելի քան 10 000 մարդ մնացել է անօթևան։

Քաղաքի վերականգմամբ զբաղվել է «ար նուվո» ոճի կողմնակից մի ճարտարապետ։ «Ար նուվո»-ն այդ ժամանակ Եվրոպայում բավականին տարածված էր։ Քաղաքի վերականգնումը մասամբ ֆինանսավորել է գերմանացի կայսր Վիլհելմ II-ը, ով սիրում էր հանգստանալ քաղաքի մերձակայքում։ Այսպիսով, քաղաքի շենքերի մեծ մասը կառուցվել են 1904 և 1907 թվականների միջև, իսկ փոքր աշտարակները և ճարտարապետական մյուս հետաքրքիր դետալները քաղաքը դարձրել են Նորվեգիայի ամենայուրահատուկ քաղաքներից և հայտնի զբոսաշրջային օբյեկտներից մեկը։

Տնտեսություն

Օլեսունը երեկոյան
Օլեսունը երեկոյան

Օլեսունը նորվեգական ձկնորսական արդյունաբերության ամենամեծ և կարևորագույն կենտրոններից մեկն է։ Քաղաքային ձկնորսական նավատորմը Եվրոպայի առավել ժամանակակիցներից մեկն է։

Բացի այդ, Օլեսունում և հարակից տարածքում զարգացած է կահույքի արդյունաբերությունը։ Այստեղ կան գրասենյակներ և արտադրական հրապարակներ, ինչպիսիք են «Ekornes»-ը, «StressLess chair»-ը և «Stokke company»-ն։ Քաղաքային տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում զբորսաշրջությունը։ Ալեսունը մեկն է այն նավահանգիստներից, որտեղ օրը երկու անգամ գալիս է մեծբրիտանական Hurtigruten լաստանավը։

Թանգարաններ

Սունմյորե Ազատագրական թանգարան
Սունմյորե Ազատագրական թանգարան
Ձկների կերակրում Ատլանտյան պարկում
Ձկների կերակրում Ատլանտյան պարկում
2 images

Օլեսունի թանգարանում կարելի է տեղեկանալ, թե ինչպիսի տեսք է ունեցել քաղաքը մինչ կործանարար հրդեհը և ինչ հսկայական ջանքեր են գործադրել բնակիչները այն մարելու համար։ Բացի այդ, քաղաքում գործում է «Ար նուվոյի կենտրոն»-ը (նորվ.՝ Jugendstilsenteret), որի էքսպոզիցիան ցույց է տալիս Օլեսունում ար նուվո ոճի օգտագործմումը ինչպես շինությունների, այնպես էլ կահույքի և ներքին դիզայնի կառուցման մեջ։

Օլեսունից 3 կմ արևմուտք գտնվում է Ատլանտյան պարկը, որը Սկանդինավիայի ամենախոշոր ակվարիումներից մեկն է։ Այստեղ կարելի է տեսնել կյանքը այն տեսքով, ինչպես այն գոյություն ունի Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ջրերում։ Ակվարիումի ջուրը խողովակաշարի միջոցով ներմղվում է անմիջապես օվկիանոսից, այդ պատճառով ձկները բնակվում են իրենց սեփական միջավայրում։ Ամեն օր ժամը 13։00-ին այցելուները կարող են հետևել, թե ինչպես են ջրասուզակները սուզվում ամենամեծ ակվիարիում՝ կերակրելու համար վահանաձկներին, ձողաձկներին և այլ տեսակներին։

Բաց երկնքի տակ ազատագրական Սունմյորե թանգարանը տեղակայված է Օլեսունից 4 կմ արևելք։ Այստեղ պահպանված են տարածաշրջանի մոտավորապես 50 պատմական շինություն։ Թանգարանում կարելի է տեսնել վիկինգների նավեր, գյուղացիական զգեստներ, տնտեսական շինություններ, տարբեր տեսակի գյուղական կառույցներ և եկեղեցիներ։

Սպորտ

Տեղի ֆուտբոլային Օլեսունը թիմը (նորվ.՝ Aalesunds Fotballklubb (AaFK)) հիմնադրվել է 1914 թվականին։ Թիմն առաջին անգամ դուրս է եկել նորվեգական բարձրագույն լիգա 2003 թվականին։ Թիմի նոր տնային մարզադաշտը՝ «Քոլըր Լայն Ստադիոն»-ը բացվել է 2005 թվականի ապրիլի 16-ին և գտնվում է քաղաքի կենտրոնից մոտավորապես 1 կմ հեռավորության վրա։ Ակումբի աջակցության թիմը կոչվում է «Stormen» և ընդգրկում է մոտ 2 000 անդամ։

Քաղաքի տեսքը

Օլեսուն քաղաքի համայնապատկերը Ակսլա բլուրից
Օլեսուն քաղաքի համայնապատկերը Ակսլա բլուրից


Օլեսուն քաղաքի համայնապատկերը Ակսլա բլուրից
Օլեսուն քաղաքի համայնապատկերը Ակսլա բլուրից
  • Օլեսունը մինչ հրդեհը
    Օլեսունը մինչ հրդեհը
  • Երեկոյան Օլեսունը
    Երեկոյան Օլեսունը
  • Օլեսունը ձմռանը
    Օլեսունը ձմռանը
  • Քաղաքի կենտրոնը
    Քաղաքի կենտրոնը
  • Քաղաքի կենտրոնը
    Քաղաքի կենտրոնը
  • Քաղաքի կենտրոնը
    Քաղաքի կենտրոնը
  • Օլեսունի փողոցները
    Օլեսունի փողոցները
  • Օլեսունի զբոսայգին
    Օլեսունի զբոսայգին
  • Քաղաքի կտուրները
    Քաղաքի կտուրները

Քույր քաղաքներ

Արտաքին հղումներ

  • http://www.jugendstilsenteret.no/english-info/ Արխիվացված 2015-04-14 Wayback Machine
  • AAFK ֆուտբոլային ակումբի կայք
  • Օլեսուն քաղաքի կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեսուն» հոդվածին։

Read next

In 70 languages

Text from Wikipedia, CC BY-SA 4.0 · Source article